«3-րդ մուտք» նախագծում զրույցը լրագրող  Հեղինե Ասրյանի հետ այսպիսի խճանկար դարձավ։

Եթե երեխան դպրոցում իրեն երջանիկ չի զգում, ուրեմն այդ կրթությունը արդյունավետ չէ։
Այն ինչ այսօր համարում ես կարևոր, ստիպողաբար սովորեցնում ես, ի՞նչ գիտես դա մի քանի տարի հետո արժեք ունենալու՞ է։
Շատ կարևոր է, որ գիտելիքը լինի այնպիսին, որ երեխան կարողանա իր կյանքը փոխի՝ ոչ այնքան հարմարվի, որքան հարմարեցնի։
Ստեղծականությունը և երևակայության խթանումը․ ահա ինչն է կարևոր դպրոցի համար։
Արագ փոփոխվող աշխարհում երեխան պետք է սովորի ընդառաջ գնալ փոփոխություններին։
Սպառողների դպրոցը մեռած է, իմաստ ունի միայն ստեղծողների դպրոցը։
Եթե դպրոցը չենք կարողանում գրավիչ, հետաքրքիր միջավայր դարձնել երեխայի համար, ապա դա շատ վտանգավոր բռնություն է երեխայի հանդեպ։
Դպրոցում միջավայրը պետք է ոչ թե մրցակցային լինի, այլ համագործակցային, ընկերական։
Միասին լինելու, միասին գործ անելու հավեսը և հետաքրքիր խնդիրներ դնելու հնարավորությունը պետք է ընձեռի դպրոցը։
Ինչպե՞ս կարող է ծնողը հասկանալ իր երեխայի կրթությունը արդյունավետ է, թե ոչ։
Այդ անվերջ քննությունների պատճառով երեխան ոչ մի առարկա չի ուզում սովորել, դիտարկում է որպես քննական առարկա։
Եթե նոր բան սովորելու հրճվանքը չկա, պետք է փոխել երեխայի դպրոցական միջավայրը, իր ուսուցչով։
Իր իմացածի վրա չկասկածող, նոր բաներ չսովորող, չպրպտող ուսուցիչը չի կարող յուրաքանչյուր երեխային մոտենալու ձևը գտնել։
Շատ կարևոր է, որ ծնողները ուշադիր լինեն, թե ինչով է երեխան առավել հետաքրքրված։
Եթե երեխան ընտրի այն մասնագիտությունը, որով իսկապես հետաքրքրված է, աշխատաշուկայում իր համար տեղ կգտնվի։
Ցանկացած գործ կարելի է անել, բայց չի կարելի այդ գործում վատը լինել։ Ցանկացած գործում կարելի է հաջողել և լավ վաստակել, եթե դու լավ ես անում այն։
Եթե գործդ քեզ հետաքրքիր չի, դու չվարձատրված մարդ ես։
Մենք հաշտ չէինք անգիրի, «զուբրիտի» դպրոցի հետ։ Ընտրեցինք ամենաբարդ ճանապարհը։
Մեր դպրոցում ոչ թե մենք ենք ընտրում երեխային, երեխան է ընտրում մեզ։
Երեխաները` համատեղ ճամփորդելով, ընկերություն անել են սովորում, միասին խնդիրներ լուծել, երկիրն են ճանաչում։
Ճամփորդության ժամանակ երեխան հասունանում է, սրատես է դառնում։
Մարդիկ, երբ հաջողության են հասնում, մոռանում են, թե որքան մարդու են պարտական այդ հաջողությանը նպաստելու համար։
Այդ երախտագիտությունը պետք է միշտ լինի։
Պիտի իմանաս, որ եթե հաջողության ես հասել, շատ մարդիկ այդ հաջողության մեջ իրենց մասն ունեն, իսկ անհաջողությունների համար քեզ մեղադրես։
«Ռուսերենը ավելի շատ Влад А4-ից եմ սովորել, քան ուսուցչից»։
Օտար լեզուն կարևոր է, բայց դպրոցի գերնպատակ չպետք է դարձնել։ Դա փախստականի, գաղթականի դպրոց է։
Որովհետև կրթությունը դիտում են որպես հաց` թևի տակ դրած․ ճամփա եմ գնալու, գնալու եմ Հայաստանից, մի բան լինի, որ ճամփին սոված չմնամ։
Հանրակրթական դպրոցներում կրթությունը կտրված է կյանքից։ Տալիս են դասագիրքը, ասում են՝ մնացածը քո գործը չի։
Դպրոցը, ուսուցիչը պետք է սովորեցնի նաև վերլուծել, հարցեր տալ, փորձել իրականությունը հասկանալ։
Դու զգու՞մ ես որպես անհատ քո պատասխանատվությունը, թե՞ դատախազի կամ դատավորի կեցվածքով ես նայում, որ մեղադրես ու ինքդ քեզ արդար զգաս։
Շատ կարևոր է, որ ընտանիքները լեցուն լինեն բարյացկամությամբ, դա շատ մեծ մանկավարժություն է։
Իմ մանկությունից իմ ականջին հաճախ ուրախ ձայներ են գալիս։
Կարևոր չէ, թե դու ինչ ես ասում բաժակաճառում, կարևոր է՝ ինչպիսին ես տանը, առօրյա կայնքում, երեխան դա է տեսնում։

Չնյարդայնանալ երեխայի վրա և գտնել հիացման արժանի բաներ։ Արանքում շատ սխալներ կարող են լինել, բայց կարևորը այս երկուսն են երեխայի հետ շփվելիս։

Ինչ լավ բան կա իմ մեջ իմ հորից է, ես իմ հորը շատ եմ պարտական։ Երբ ինձ ասում են, որ աշխատասեր եմ, հիշում եմ հորս ու ծիծաղում եմ։

2020-ից հետո չեմ եղել այնքան սրիկա, որ երջանիկ լինեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիշողությունը քո անցյալի գիտակցությունն է…

Վերնագիրը՝ ըստ Նորայր Ասատրյանի Ուռա՜, այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է: Չխանգարի՜ հանկարծ Լիլիթ Բլեյանի համերգին. ի՞նչ եք կարծում՝ Լիլիթն իր համերգի օրը ճի՞շտ է ընտրել… Տեսնենք, տեսնենք. երկուսին էլ ժամեր մնացին։

Հուլիսի 1-ով սկսում է նոր ուսումնական ամառ

  Հունիսի 30-ը՝ այնքան լեցուն գործերով, թվում է՝ չպիտի ավարտվեր… Դեռ ժամը 18.00 էլ՝կառավարման խորհրդի նիստ՝ մեկը մյուսից տարողունակ հարցերով. թվում է՝ մարսված-յուրացված, խնամքով նախապատրաստված, հիմնավորված նախագծերով: Ահա ինչու` մեր

Կիրակի՝ առցանց ուսուցման շաբաթների միջև

«Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը». Ռուսաստանը հայտնվել է պարտված, դաունշիֆթեր երկրների շարքում… Սա ասում է մի մարդ՝ Գերման Գրեֆը, Մոսկվայում ընթացող գայդարյան ֆորումի ժամանակ, ռուսական сбербанк-ի ղեկավարը, ՌԴ տնտեսական զարգացման և