Որևէ նպատակ չի արդարացնում միջոցները։ Միջոցը մաքուր իրավական պիտի լինի։ Մեր իրավական համակարգը պիտի ցույց տա իր կենսունակությունը։

Բուն հրապարակը հնարավորություն է տալիս իրար ճանաչելու, կապը գտնելու, իրարից չվախենալզու, իրար աչքի նայելու…Դա կլինի ճիշտ ճանապարհը գտնելու միջոցը։

Գործադուլի-դասադուլի մասին։ Պրիմիտիվ, հեշտ լուծումները, կոչերը նպատակից հեռու են տանում։ Բայց կյանքը իրական լաբորատորիա է։ Ուսումնական հաստատությունների լսարաններում հրապարակի խնդիրները քննարկո՞ւմ են մեծահասկները ուսանողների, պատանիների հետ, ոչ թե որ պատանիներին, ուսանողներին որպես գործիք օգտագործեն, այլ որպեսզի իրական միջավայրում իրենց փորձը փոխանցեն, որպեսզի յուրաքանչյուրը մասնակցի գոյաբանական խնդիրների լուծմանը։

Աննա Բաբաջանյանի հետ զրույց «Երևանի ժամանակով»։

Աղբյուրը՝ factor.am

«Հայաստանում պետք է հաստատվի համաձայնության, համերաշխության մթնոլորտ, միայն այդ միջավայրում բարդ խնդիրները լուծում կստանան: Հիմա հրապարակում գործող օրենսդրության, իրավական համակարգի փորձաքննություն է անցկացվում, այդ համակարգը պետք է ցույց տա իր կենսունակությունը. կկարողանա՞նք մեր ունեցած օրենքների շրջանակում լուծել խնդիրը: Գոյաբանական խնդիր է լուծվում, և միայն իրավական լուծման դեպքում կշահեն բոլորը, չենք ունենա հաղթողներ ու պարտվողներ»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Նրա համոզմամբ` գործողությանը չմասնակցող չի կարող լինել, դրան «ոչ ասողը» նույնպես պետք է մասնակցություն ցուցաբերի գործընթացին. «Սա ներհայաստանյան խնդիր է, որի առջև կանգնել ենք նաև 2018-ին, ավելի վաղ` Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ: Խնդիրը պետք է լուծենք օրենքի շրջանակում, բայց եթե լինեն ներքաղաքական, քաղաքացիական բախումներ, կորցնելու ենք բոլորս:

Ուզում եմ` բացառենք զոռբայությունը, նեղանալը, մատ թափ տալն ու իրար վիրավորելը»: Աշոտ Բլեյանն այն կարծիքին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «անթույլատրելիորեն շատ բան է կախված», ինչը հղի է անկանխատեսելի իրավիճակներով ու վտանգներով:

«Հրապարակը հնարավորություն է տալիս հաղթահարել թշնամությունը, հարթել երեկվա տարաձայնությունները: Ես տեսնում եմ ժողովուրդ, որը դուրս եկավ «տաշիտուշիից» ու «արավայվայից», մտավ եկեղեցի ու լսեց շարական, աղոթք արեց»,- նշում է նա:

Աշոտ Բլեյանն անդրադառնում է նաև սոցցանցերում ձևավորված ատելության մթնոլորտին ու փոխադարձ մեղադրանքներին, պիտակավորումներին. «Վիրավորանքներից, ճոռոմաբանությունից պետք է ազատվենք, ամո՛թ է»:

Բոլորս հանդուրժողության և հաշտարարության պայմաններն ընդունենք, լիքը արհեստական դատարկ բաներ կասվեն, բայց միևնույն ժամանակ հրապարակ կբերեն նոր պնդումներ։ Այդ միջավայրում հնարավոր կդառնա, որ հասարակության բոլոր շերտերը ներգրավվեն, այդպես բոլորը կշահեն… Թանկ պիտի գնահատենք մեր գլխավոր ներուժը, որ մարդն է։  Ի՞նչ պիտի ժառանգություն թողնենք երեխաներին….

Մանրամասները՝ տեսանյութում:

[youtube https://www.youtube.com/watch?v=HLpo1hsvclc]

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը

11 նոյեմբերի 1999 թ. «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից Հայաստանի Երրորդ Հանրապետությունում ժողովրդավարության պայքարի խորհրդանիշ դարձած Էդիկ Եգորյանին ու հայոց ռազմական հաղթանակի, նրա բանակի խորհրդանիշը ընկալվող Վազգեն Սարգսյանին՝ ինձ սիրելի

Մագադանից Բանգլադեշ՝ արթմնի. հա՛մ լուսաբաց, հա՛մ կյանք՝ հորիզոնում

Այնպես չէ, որ ես միշտ հաշտ եմ իմ օրագրապատումով  օրը,  իմ աշխատանքն այսպես ամեն օր առտու-գիշերվա չորսին սկսելու հետ… Հատկապես այսօր, հիմա, երբ արթնացել եմ ու դժկամությամբ արձանագրել՝ երեքի և

Անտեսվա՞ծ թեմաների ժամանակը

Իսկ վերնագիրն ինձ հուշեց, այո՛, մեր տիկին Աիդան… Եվ այն շարունակություն կունենա իմ օրագրում, քանզի մեր կյանքը անտեսված թեմաների պակաս չունի… «Խաղաղություն ենք ուզում, բայց ճանապարհներ չենք ուզում անգամ փնտրել,