Դավիթ Բլեյանը, Slim production-ն ու Մեդիալաբը իրար շարունակում են ու ստեղծում իմ օրվա գիրը․․․ Ես քնել արթնացել եմ մի անգամ, կես գիշերվա մոտ է Պուտինիայս ծավալուն հարցազրույցն եմ լսում․․․ Արմինեն ու Դավիթը իբր փորփրում են իրենց այֆոնները՝ ականջները Պուտինին, իմ արձագանքին․․․
Հայրիկ, Պուտինը ինչո՞ւ է Արցախի կարգավիճակից խոսում, ի՞նքն է որոշում, արդեն որոշե՞լ ա․․․ Արցախը Ռուսաստանի կազմո՞ւմ ա․․․ Հայաստա՞նն էլ․․․ Էդպես մենք հզոր կլինենք ինչքա՜ն ենք Թուրքիայի դեմ կռվելու․․․ 

Ինչքա՞ն ենք Թուրքիայի դեմ կռվելու․․․ Օրեր առաջ, երբ Դավիթը լսում է հեռուստացույցով, թե ինտերնետով ընդդիմությանիշխանության կողմից կորցրածը հետ բերելու վճռականության մասին, պայթում է․․․ Արմինեն սղագրելփոխանցում է
Հույսը ո՞ւմ վրա են դրել․․․ մե՞ր․․․ Որ մե՞նք ենք կռվելու, ես իմ ընկերների հե՞տ․․․ Ես չե՛մ կռվելու, հույս չունենան․․․ Մա՛մ, ավելի լավ է ես գնամ Ռուսաստանում ապրեմ, ձեզ էլ հետս կտանեմ, քույրիկներին էլ․․․
Հիշեցնում եմ, որ 2020թ. դեկտկեմբերի 12-ին է Դավիթ Բլեյանը դառնում ինը տարեկան։ 

Արդարն էն կլինի, որ Արցախը անկախ լինի՝ ո՛չ Հայաստանինը, ո՛չ Ադրբեջանինը․․․ Ինքն իր համար ապրի․․․ Մինչև հիմա Հայաստանն ու Ադրբեջանը չհասկացա՞ն, որ ճիշտը Արցախի անկախությունն է․․․ Մնում է՝ Ռուսաստանը որոշի․․․ Բայց ես չեմ կռվելու․․․,- հայտարարում է իր որոշման մասին Դավիթը անկողին մտնելուց առաջ․․․ 

Ուղիղ կեսգիշեր է․․․ ԶանգեցԳիորգի ՄոմցելիձենԹբիլիսիից, ԱրմինեիԱստղիկի ծնունդների արանքում, միշտ ուշադիր, անկեղծանհանգիստ․․․ Զարմացավ, որ արթուն եմ։
Ռազմական դրություն է մեզ մոտ, Գիորգի ջան, ես էլ՝ արթուն պահակ  

Իմ էկրանին Slim.am-ի նոյեմբերի 17-ի «Թուրքիայում հայտարարել են ՆԱՏՕի կազմից դուրս գալու մասին» վերնագրով հրապարակումն է․․․ Տեսեք՝ ինչ են գրում։ Շուտով ՆԱՏՕն կփլուզվի Միացյալ Նահանգները ավելի են հեռանում Եվրոպայից․․․ Եվրոպան պիտի իր գլխի ճարը տեսնի․․․ Թուրքիան կմիանա Ռուսաստանի ստեղծելիք նոր ռազմավարական դաշնագրին․․․ Թուրքիայի կենսունակությունը նոր քննություն ունի. տեսեք՝ հրապարակավ Էրդողանը ժամանակ չգտավ ԱՄՆ պետքարտուղարի համար։ Անեծքը չի փրկի մեզ, նոր գործիքներ են պետք։ 

Դավաճանության եզրույթը, թե թեման, դավաճանի որոնումը, հայոց պարտությունը որպես դավաճանության արդյունք, տեսեք, Ազատության հրապարակիցԱզգային ժողովիցմեր տներից հասավ Մոսկով՝ Պուտինին․․․ Ավելի խճճվեց․․․ Ո՞ւր է ընդդիմությունը՝ որպես այլընտրանք։ Շնորհակալ եմ. Լուսինե ՀովհաննիսյանըՄեդիալաբի իր հրապարակմանվերնագրով պարզություն բերեց, այն է, ինչ եփում էի սեպտեմբերի 27-ից «Պատերազմն էր դավաճանությունը»։ Այո, պատերազմն էր դավաճանությունը՝ ուրիշ բան մի՛ փնտրեք․․․ «Ի՞նչը չենք ներում՝ պատերազմի հնարավոր դառնա՞լը, թե՞ պարտությունն ու հայտարարությունը. Մեր բոլորիս անջրպետը ամսաթիվն է՝ սեպտեմբերի 27, թե նոյեմբերի 10։ Ինչից եք ցասման մեջ՝ պատերազմի՞ց, թե՞ հայտարարությունից»․․․ Իմ գիրը սրանո՞վ ավարտենք։ 

Մի բան պարզ է, փաստ է՝ մենք Պուտինին ենք լսում Հայաստանում․․․ Բա Արցախո՜ւմ․․․ Ռուսաստանը ինչ է ստացել մեր ու մեր հարևան Ադրբեջանի անկախ պետականության շրջանից՝ 1991-ից սկսվող հակամարտությունպատերազմից՝ ամենալավը Պուտինը գիտի․․․ Այսքան թանկ գնով, արյունով մեր երեխաների, չապրածչծնված մեր կյանքերով․․․ մատուցվեց․․․ Ռուսաստանն խաղաղապահի իր կարգավիճակով, ի տես աշխարհի, ունի հումանիտար չտեսնված առաքելություն իրականացնելու, Արցախյան հակամարտության մեջ ներքաշված մասնակիցներին ընդունելի մի համակեցություն հաստատելու հնարավորություն․․․ Ունի՞ Ռուսաստանը այսպիսի առաքելության համար անհրաժեշտ որակներ․․․ Ցանկանանք։ Միայն ցանկանալը քիչ չէ՞։ Նոր գործիքներ են անհրաժեշտ։ 

#1904

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Այո»-ն «այո»-ի և «ոչ»-ը «ոչ»-ի տեսքով…

Հայաստանի, կրկնում եմ, Հայաստանի Տավուշի մարզի Բերդավանը, Դովեղը, Նոյեմբարյանը, Պառավաքարը… 2015թ. սեպտեմբերի 24-ին տևական ռմբակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից այնպես, որ Բերդավանում քաղաքացիական բնակչությունից՝ երկու, Պառավաքարում մեկ զոհ կա, վիրավորներ

Ծնունդները՝ որպես կենսականության փաստեր…

Նունե Մովսիսյանը մեր, անխոնջ-խաղաղված, ի՜նչ ճշգրիտ է ձևակերպել ուսումնական հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի… Ժամանակի ընթացք է, անգամ, ձեր գովական, քույրս կասեր՝ «мировой» տնօրենի վարչական իշխանությունից դուրս՝ օգոստոսի 19-ին օրացույցով սկսվում են շաբաթվա

Հատուկ դանդաղեցված ընթացքով կիրակի

— Ուզում եմ Լիլիթի հետ լինեմ, իր հետ քայլեմ, ման գամ: Հիմա զանգի, ասա… Կիրակի օրը, արթնանալուն պես ինձ գգվանքի հնարավորություն տալով, այսպես սկսեց Դավիթ Բլեյանը: Ավագ քույրիկ Լիլիթն իհարկե