Ուղղակի անկեղծ #6 

Քաղաքականությունը և մենք այսպիսին է Հովհաննես Թումանյանի գողտրիկ հրապարակման վերնագիրը, որից մի պարբերություն, որպես մեզանում քաղաքականությամբ զբաղվելու պայմանպահանջ բերված է իմ 1998թ ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններին Աշոտ Բլեյանի քաղաքական ծրագրով․․․ Կարդացեք,յոթ դիմումի տեսքով իմ քաղաքական ուղերձը, որը ավաղ, իր թարմությունը չի կորցրել․․․ 

Ի՛նչ է պետք մեզ ամենից առաջ մեջ եմ բերում. 

Իսկ եթե մենք պետք է զբաղվեինք քաղաքականությամբ, այդ ամենից առաջ այն էր լինելու, որ մի ճշմարիտ հայացք լինեինք ստեղծած, մի պարզ վերաբերմունք լինեինք մշակած դեպի այն պետությունները, որոնց ձեռքի տակ գտնվում ենք։ Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենևին, և միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով, ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի։ 

1988-ի փետրվարից սկիզբ առած արցախյան շարժումը՝ որպես հայոց վերածննդի՝ ժողովրդական, հասարակականքաղաքական գործունեությունից անկախ պետականության վերականգնման, սկսվեցշարունակվեց ահա առանց այս պահանջպայմանի յուրացման, ավելին՝ դրա անտեսմամբ։ Ինչպե՞ս կարող էր փլուզվող խորհրդային կայսրությունում՝ աշխարհի 1/6-ը կազմող ԽՍՀՄում, հայ ժողովրդին կլանել մի պահանջատիրություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, Խորհրդային Ադրբեջանի կազմում 1921-ից գտնվող ինքնավար կազմավորման միացումը Խորհրդային Հայաստանին, թող որ արդար պահանջատիրություն, առանց հայացքի փլուզվող իմպերիային, մեր շուրջ, մեր հարևաններին, առանց հնարավոր ողբերգական հետևանքների հաշվառման․․․ Առանց հաշիվ տալու՝ ինչ է լինելու Դաշտային ու Լեռնային Ղարաբաղում բնակվող հարյուր հազարավոր մեր հայրենակիցների հետ, առանց Ադրբեջանի, մայրաքաղաք Բաքվի հայության ճակատագրի, նրանց ֆիզիկական գոյության անվտանգության պատկերացման անգամ․․․ Հաշված տարիներում, որպես ամենամռայլ մղձավանջ, կատարվեց այն, ինչ իր ողբերգությամբ համեմատելի է 20-րդ դարի սկզբի հետ․․․ Ինչպե՞ս Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում փետրվարի 27-29-ի ոճիրը ոչ թե ցնցեցլրջացրեց մեզ, այլ բորբոքեց՝ արյունահեղության ճանապարհը բռնելու, փոթորիկի մեջ մտնելու հանուն պատմական արդարության շուտափույթ վերականգնման, ոչնչի առաջ չկանգնելու, ոչ մի կորստից չընկրկելու, նոր ուղի ընտրելու․․․ Ինչպե՞ս այդքան հեշտ հաշտվեցինք ադրբեջանահայության կորստի հետ՝ հողով պատմական, ժողովրդով բնիկ․․․ Այնքան անփույթ ու համառ շարունակեցինք, որ ունենալով 1991-ին ինքնորոշում հռչակած, միջազգային իրավունքին բերած Արցախի Հանրապետություն, 1992-ին նրա անվտանգությունը՝ Շուշիի ազատումով, Լաչինի հումանիտար միջանցքի հաստատումով, ՀայաստանԱրցախ ֆիզիկական հաղորդակցությունը քիչ համարելով, անկախություն հռչակածմիջազգային ճանաչում ստացած Հայաստանի Հանրապետության նոր ձևավորված բանակով 1992թ դեկտեմբերի տասին մտանք անկախ Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի շրջան․․․ Կարդացեք հղումներով՝ որպես Նոր ուղու արձանագրում։Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ. ՀՀ ԳԽ պատգամավոր, «Նոր ուղի» կուսակցության ղեկավար Աշոտ Բլեյանի 1992թ դեկտեմբերի հայտարարությունն է Մելիք Ադամյան 1, կառավարության շենքի դահլիճում նիստ անող ՀՀ գերագույն խորհրդում, որի դոփյունը իմ ականջներում չի մարել․․․Պատերազմի հրդեհը հանգցնում եք այն բորբոքելո՞վ 

Իմ հանգուցյալ ավագ եղբայր Էդուարդ Բլեյանը 1988-ի շարժման շրջանում սիրում էր մեզ հիշեցնել. 1970-ականներին Մոսկվա քաղաքում ինքը առիթ է ունեցել մի խմբով հյուրընկալվելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 1960-1965 թթ ղեկավարՅակով Զարոբյանին․․․ Խոսել են 1965թ ազգային ալիքից, որի պիկը եղավ Եղեռնի զոհերի հիշատակի Ծիծեռակաբերդի հուշահամալիրը, որը ևԶարոբյանիպաշտոնանկության պատճառը եղավ․․․ Մասնակիցներն ուղիղ հարցրել են նաև Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին․․․ Զարոբյանը հիշեցրել է, որ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի ամեն մի ղեկավար, իշխանություն կաշկանդված են ադրբեջանահայության, Բաքվի հայության ֆիզիկական անվտանգությամբ․․․ 1988-ի փետրվարի ազգային փոթորիկը մեզ ազատե՞ց 500 հազարից ավելի ադրբեջանահայության նկատմամբ պատասխանատվությունից։ 

Ինչպե՞ս դա հնարավոր եղավ․․․ Ես ոչ միայն սա չեմ հասկանում, այլ ինձ շարքային մասնակցիսներկայիս․․․ չեմ ներում, չեմ ների Օգնեք՝ հասկանանք։ 

#1902

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այլընտրանքային կոչվածը իմ-մեր կյանքն է՝ հեղինակային, իսկական…

«Ես որոշում եմ կայացրել, որ այս տարվա դպրոցական ավարտական քննությունները կչեղարկվեն ինչպես 11-րդ, այնպես էլ 12-րդ դասարանների աշակերտների համար… Մեզ հարկավոր է ուժեղ եւ անկախ դպրոց ունենալ, որը կենտրոնացած կլինի

Մեր մանկավարժությունն ստեղծել-ստեղծում են դաստիարակ-կազմակերպիչները

— Պապ, ի՞նչ ես անում: – Գրում եմ… – Ի՞նչ ես գրում… – Օրագիր: – Օրագիր ես գրո՞ւմ, հայրիկ, ո՞ւմ համար ես գրում… Հնչեց, որպես հռետորական հարց. անպատասխան թողեցի… – Տես,

Անդրադարձ համար երեք

Գոհանանք, գտնվեցին 1998թ․ իմ արխիվային տպագիր նյութերը, որ ՀՀ նախագահի արտահերթ ընտրության իմ մասնակցության մասին է։ Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության իմ ընկերներ Զառա Առաքելյանն ու Մերի Անդրեասյանը դրանք արագ բերեցին