Ուղղակի անկեղծ 

Թողնեմ Դավիթ Բլեյանի հարցը՝ ինչ ասել էկսմիթ*, ու դրա պատասխանը ինձ համար միշտ ընդունելի լեզվական խմբագիր Սուսան Մարկոսյանին, և ուղղակի անկեղծ արձանագրեմ։Պատմականքաղաքական զուգահեռներ չպիտի սիրեր իմ սպոնտան տեսակը Բայց երբ կազմումնախաձեռնում էի պատանիներիերիտասարդների համար հանրակրթական՝Հայ քաղաքական մտքիայս մատենաշարը, 20-րդ դարի սկիզբը, նրա 1918-1921 թվերը հետքեր են թողել ակոսների ձևով, որ ինձնից անկախ գալիս են, զուգահեռներ են բերում 

ԱկոսներզուգահեռներՀովհաննես Քաջազնունու 1923թ. հայտնի նամակից։ 

Չէինք ուզում հասկանալ, որ ռուսների ընթացքը բացատրելու համար բնաւ անհրաժեշտ չէր ենթադրել, թէ նրանք ծրագիր ու դիտավորութիւն են ունեցել մեզ կոտորել տալու, այլ բաւական է միայն ենթադրել, թէ նրանք չեն ունեցել նպատակ՝ փրկել թուրքահայութիւնը ինչ գնով էլ լինի։ Իսկ այդպիսի նպատակ նրանք իհարկէ չեն ունեցել. մենք ենք եղել, որ վերագրել ենք նրանց մեր սեփական ցանկութիւնները, և երբ իրականացած չենք տեսել այն, դաւադրութիւն ենք որոնել։ 

 

Հայերը սահմանային վէճեր ունեին ազրբէյջանցիների հետ։ Խնդիրը այստեղ միերկու գաւառ աւելի կամ պակաս իւրացնելու մէջ չէր, այլ ազգային անդամահատութիւնների, որ անխուսափելիօրէն տեղի պիտի ունենային ինչպէս էլ լուծւէր վեճը մէկի կամ միւսի համար։ Հայաստանը չէր կարող ապրել առանց թաթարական ՇարուրՆախիջեւանի. Ազրբէյջանը չէր կարող ապրել (կամ շատ դժարութեամբ կ՚ապրէր) առանց հայկական Ղարաբաղի։ Ղարաբաղը Ազրբէյջանի համար ու Նախիջեւանը Հայաստանի համար նույնը չէին, ինչ էր Վրաստանի համար Զաքաթալը, Ախալքալաքը կամ Լօռին։ Եւ այստէղ էր մեծ դժարութիւնը թէ՛ Հայաստանի և թէ՛ Ազրբէյջանի համար։ 

 

Պարլամենտական ընտրութիւնները կատարվել էին ամենալայն դեմօկրատական սիստեմով (ընդհանուր, հաւասար, ուղղակի ու գաղտնի ձայնատւութիւն, համեմատական ներկայացուցչութիւն). բայց տարօրինակ էր ու վհատեցուցիչ այդ իբր թե ժողովրդաւարական հաստատութեան կազմը. 80 անդամից 72 այսինքն ճիշտ 90 առ 100 դաշնակցականներ էին միւս քաղաքական կուսակցութիւններից ներկայ էր միայն սոցիալիստյեղափոխականը, որը գրավել էր ընդամենը չորս տեղ։
Մենք, դաշնակցականներս, երեւել էինք՝ տարած յաղթանակով։ Չէինք հասկանում, որ այդպիսի կազմ ունեցող պարլամենտը պարլամենտ չէ, այլ միայն պարլամենտի ծաղրանկար։ Չէինք հասկանում, որ դա մի սոսկալի ապացոյց է, թէ որ աստիճանի անպատրաստ է մեր ժողովուրդը պետական կեանքի համար, որ աստիճանի տգէտ է ու անփոյթ իր քաղաքական իրաւունքների հանդեպ։ Չէինք հասկանում, որ մեր դաւանած դեմօկրատական իրաւակարգը չի կարելի հաստատել այդպիսի ընտրութիւնների վրայ։ Չէինք հասկանում, որ յաղթանակը յաղթանակ չէր, այլ կատարեալ պարտութիւն, որ 72 մարդ նստեցնելով պարլամենտում, մենք կորցնում ենք մեր ոտի տակի հողը, դեմօկրատիզմի հիմքը։ Չէինք հասկանում, որ վերցնելով մեր ձեռը անբաժանելիօրեն ամբողջ իշխանութիւնը, մեզ վրայ էինք վերցնում նաեւ ամբողջ պատասխանատւութիւնը, և այդ բեռից պատւով դուրս գալու համար՝ չունէինք հարկաւոր ոյժն ու պատրաստութիւնը։ Չէինք հասկանում, որ սեփական դաստիարակութեան համար մեծ կարիք ունէինք, որ մի զօրեղ օպօզիցիա կանգնած լինէր մեր կողքին, միշտ զգաստ պահէր մեզ, ի կարգ հրաւիրէր և թոյլ չտար, որ դուրս գայինք օրէնքի և իրակասութեան սահմաններից։ Չէինք հասկանում, վերջապէս, որ փոխադրելով մեր կուսակցական նիստերը պարլամենտական սրահն ու պարլամենտական շենքը՝ մեռնում ենք կուսակցականօրեն
Պարլամենտ չկար Հայաստանում, մի դատարկ ձև էր առանց պարունակութեան։
Պետական հարցերը քննութեան էին առնւում ու լուծւում դռնփակ, դաշնակցական ֆրակցիայի սենեակում, ու ապա յայտարարւում պարլամենտի ամբիոնից։ Իրօք չկար եւ պարլամենտական ֆրակցիա, որովհետեւ սա դրւած էր դաշնակցութեան բիւրօի խիստ հսկողութեան տակ ու պարտաւոր էր կատարելու նրա հրամանները։ Չկար եւ կառաւարութիւն. սա եւս ենթարկւած էր բիւրօին, բիւրօի մի տեսակ գործադիր մարմինն էր պետութեան մէջ։ Բօլշեւիկեան սիստեմ էր սա։ Բայց այն, ինչ որ բօլշեւիկները անում էին հետեւողականօրեն ու բացայայտ, մենք աշխատում էինք քողարկել դեմօկրատական ձեւերի տակ։   

* Կսմիթ։1. Կսմթոց, կսմթելը։ 2. Քննադատելը, խարազանելը, քննադատություն։Աղբյուրը 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց

Բավական է սկսել, և բառերը հաջորդում են իրար… պատմում եմ…

Օրը՝ դեկտեմբերի 7-ը, սկսեցինք ժամերգությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ լեցուն սովորողներով տարատարիք, ուսուցիչներով, մեզ հետ՝ և հանրապետության դասվար-դաստիարակներ, կազմակերպիչներ, տեխնոլոգիա-երաժշտության ուսուցիչներ, գրադարանավարներ՝ «Բլեյան» կրթական ցանցով վերապատրաստվողներ։ Ուրբաթ է, համընկավ, ու ժամերգությամբ

Մեր միջի արևի, մեր կուտակած հավեսի՝ այսպիսի ստուգատես

— Որ ոտնակները շարժում ես, անիվները պտտվում են, որ չես շարժում, չես գնում… Որ ուզում եմ արագ քշեմ, ավելի ուժեղ եմ ոտնակներն իմ ոտքերով շարժում…,- հայտնագործություններ է անում Դավիթ Բլեյանը։ Նա,