Ուղղակի անկեղծ 

Ջան, ջան, ջան աշուն է,
Տես, տես, տես՝ նախշուն է,
Տանձ ու խնձոր ուտելու
Նա մեզ այգի է կանչում: 

Երգում են հիմակրթահամալիրով մեկ 300-ի չափ չափ 2-4 տարեկաններով մերսեբաստացի նախակրթարաններում, նրանց հետ՝ երկու տարեկան դարձողԱստղիկը Բլեյան․․․ Բլեյան դպրոցը եղել է, կա անընդհատ գործող, ապրումիստեղծումի իր բնական վիճակում, և համավարակի՝ 2020-ի մարտից, հետո սրան գումարված պատերազմի՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից․․․ շրջանում էլ կա որպես հայոց նոր ուղին մանկավարժության մեջ, հանրային կյանքում․․․ Ու մենթորտիարի առօրյա հոգսերը առցանցառկա՝ անընդհատ են. այսօր, 5 տարեկանների նոր խումբը՝ թվով վեցերորդը ստեղծած, 2-4 տարեկանների երեք նոր խմբերի բացումն է կրթահամալիրի Քոլեջում, ԱրևելքիԱրևմուտքի դպրոցպարտեզներում։ Մյուսը՝ սեբաստացի կրթական համայնքով՝ 1-12-րդ դասարանցիներով, նրանց ծնողներով, առկա, թե առցանց, ընտանիքներում, թե կրթահամալիրի բաց արհեստանոցներում, երկրագործությունտեխնոլոգիայիհոգատարության ստուգատեսներով հեղինակային մանկավարժության արդյունքները «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով հանգանակությամբ, ԱրցախՀայաստան նոր համակեցության նախագծերովներդրում դարձնելն է․․․ Արդար քրտինքով վաստակը՝ որպես սովորողիսանիուսանողի անընդհատ գործունեության արդյունք 2020-ին, 2021-ին․․․ 

Արդար, արդարացի․․․ ի՞նչ ասել է,- ինտերնետի իր նյութից, եսիմ որ երկրից ու քաղաքական գործչից մեր աշխարհ մուտք գործած ինը տարեկան դարձող Դավիթ Բլեյանն է հարցնում․․․
Դե՜,- երկարացնում եմ, փնտրում հականիշը արդարի, ծիծաղում եմ, Դավթի կողմից շատ օգտագործվող թուրքերենդաղալը դեմ տալով․․․Դավիթը գոհ չէ, ու մայրենիի ուսուցիչԱրմինենընտրում է Դավթի սիրելիընդունելի ռուսերենիցсправидливыйը
Հա՜, հասկացա,- ծորում է Դավթից․․․ 

Որ արդար լինի, հարգելի Կարպիս Փաշոյան, ընդունելիհարգելի թե՛ պատմության ուսուցիչ, թե՛ լրագրող, թե՛ Նիկոլ Փաշինյանի կառավարության հայեցողական պաշտոնից ճիշտ ժամանակին հրաժարական տված գործիչ, թե՛ որպես այս աշնան պատերազմի կամավորական մասնակից․․․ ասեմ՝ եթե անգամ, ինչպեսքո այս տեսազրույցում, հայոց միֆերի ջախջախում, ապա վերաջախջախում է, բա 20-րդ դարի սկի՞զբը՝ ցեղասպանությամբ, 1918-1921թթ Հայաստանի առաջին հանրապետության ողբերգությամբ Մի՞թե հիմքում նույն միֆերը չէին․․․ չջախջախվեցի՞ն դրանք ինչո՞ւ Ինչ է պատահել, որ հիմա պիտի ջախջախվեն, գուցե դրանք որպես փյունիկ շարունակ հառնում են ազգի տեսակ եմ ասել 

Արդա՞ր եք Կարպիս, հարգելի Թաթուլ Հակոբյանի հետ շարունակելով լուսանցքում թողելպահել երրորդ հանրապետության քաղաքական կյանքի ակունքներում ստեղծված Նոր ուղու 1992-2005 թթ գործունեությունը․․․ ՀամեցեքԱշոտ Բլեյանի բլոգ, ողջը միշտ հրապարակայինմատչելի, և՛ 1992թ.-ին հանրային աղմուկով ստեղծված կուսակցությանքաղաքական ծրագրով, և՛ ՀՀ նախագահի 1998թ արտահերթ ընտրություններումՆոր ուղու ղեկավարի նախընտրական ծրագրով․․․ 

Նոր ուղու գործունեությամբ մեր նորագույն պատմության ջախջախված միֆերը անմատչելի արխիվից հասարակության, հատկապես պատանիներիերիտասարդների՝ սեղանի գիրքը դարձնելու համար պատմաբան Կտրիճ Սարդարյանի մասնագիտական աջակցությամբ ես նախաձեռնեցի 1994-1998թթ միմատենաշարիհրապարակում, որի խորագիրը, այսօր էլ կթողնեի անփոփոխ․․․ Մեջ եմ բերում 

Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է, և որոնց բնավորությունը՝ կրքերի, անգիտության և կեղծ հասկացությունների այնպիսի տարօրինակ խառնուրդ, որ նրանք չեն կարող ինքուրույն գտնել իրենց փորձանքների պատճառները նրանք զոհվում են իրենց կողմից չգիտակցվող չարիքների ծանրությունից։
Ալեքսիս Թոքվիլ 

Ի դեպ, երբ 1999-2001-ին երրորդ հանրապետության առաջին քաղաքական բանտարկյալն էի Նուբարաշենի կլոր բերդում, որպես անարդարացի պատիժ կրող քաղաքական գործիչ, Նոր ուղու ղեկավար, իմ ընկերների ջանքերով Նոր ուղի մատենաշարի իմհրապարակումներըչընդհատվեցին․․․ Մեջ եմ բերումայդ մատենաշարովառաջին հանրապետության հայտնի վարչապետ Հովհաննես Քաջազնունու 1923թ. հայտնի նամակից․․․ 

Իլլիւզիային մի անթափանցիկ մթնոլորտ էինք ստեղծել մեր մտքի շուրջը։ Մեր սեփական ցանկութիւնները դրել էինք ուրիշների մէջ, մեզ հաճելի իմաստ էինք տալիս անպատասխանատու մարդկանց անբովանդակ խօսքերին, ինքնաներշնչման հիպնօզի տակ կորցրել էինք իրականութեան գիտակցութիւնը ու տարւել երազանքներով։
Գերագնահատում էինք հայ ժողովուրդի կարողութեան չափը, քաղաքական ու ռազմական արժէքը, ռուսներին մատուցած մեր օժանդակութեան կարեւորութիւնը։ Ու՝ գերագնահատելով մեր շատ համեստ արժանիքները՝ բնականօրէն չափազանցնում էինք նաև մեր յոյսերն ու սպասելիքները։ 

Այսպիսով, հարգելիներս, ինչ է պետք անել հիմա ու միշտ՝ օրվա հոգսը բավ է օրվա համար․․․ արդար գործենք․․․ Իսկ ինչ ասել էիլյուզիա՝ թող հարցնի ու պատասխանի իմ գրի յուրաքանչյուր ընթերցող, այդ թվում՝ Դավիթը Բլեյան Արմինե մայրիկի ու Սոնա Փափազյան ուսուցչի հետ․․․ 

«Ուղղակի անկեղծ» շարքին ծանոթացեք հղումով։ 

#1906

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-արդարացո՞ւմ…

Որ հավաստի լինի, որ ես հեծանվի վրա եմ, որ առողջության թերթիկի կարիք էլ չլինի։ Երեկ՝ օրվա վերջին, իրիկունով ես անցա իմ «հարդագողի» ամենօրյա ճամփան, և իմ  ու հեծանվի միջոցով ձեզ

Հայրիկ, ինչո՞ւ են օրերը գալիս-գնում

Դիմում է առավոտ կիրակիով ինքնուրույն ու շուտ արթնացած Դավիթ Բլեյանը, ով առանձնացել է իր մեքենաներով, կտրվել ամենքիցս ու ամենից՝ իր մեքենաները նորոգելու կարևորությամբ. — Ես վարպետ եմ, ինձ մի՛ խանգարեք, ձեր

Մագադանից Բանգլադեշ՝ արթմնի. հա՛մ լուսաբաց, հա՛մ կյանք՝ հորիզոնում

Այնպես չէ, որ ես միշտ հաշտ եմ իմ օրագրապատումով  օրը,  իմ աշխատանքն այսպես ամեն օր առտու-գիշերվա չորսին սկսելու հետ… Հատկապես այսօր, հիմա, երբ արթնացել եմ ու դժկամությամբ արձանագրել՝ երեքի և