Կանաչ Սասնալանջի հրավերը, որպես «Հոգատարություն» ուսումնական նախագծային շաբաթի երկրագործության ստուգատեսային բաց հարթակ, տեսեք՝ ի՜նչ գործուն արձագանք ստացավ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և կանաչապատման կազմակերպության՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ—ի կողմից…

Վարչության պետի, մասնագետի, ՀՈԱԿ—ի փոխտնօրենի, տեղամասի ղեկավարի հետ ոչ միայն շրջեցինք մեր բնակելի արվարձանի կրթական պարտեզով՝ պարփակված Զորավար Անդրանիկի, Առնո Բաբաջանյանի, Րաֆֆու փողոցներով, որպես արվածի գնահատական, այլև կողմերին զարդարող օպերատիվությամբ պայմանավորվեցինք կրթահամալիրի տոնին ընդառաջ մեր ընդունելի նվերը մատուցել՝ շարունակելով—կանաչի մեջ կորցնելով Սասնալանջի վերածած Սարալանջը կրթական պարտեզի… հիմա՝ որպես նկար—ձևավորում նախագծի, որ գարնանային ու աշնանային միջամտություններով 2021-ի Սեբաստացիների տոնին կարող է դառնալ ուսումնական կենտրոն մայրաքաղաքի արվարձանների համար… Կանաչապատման, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունը մեզ ապահովելու է Սասնալանջի կրթական պարտեզի համար անհրաժեշտ բուսականությամբ, մասնագիտական աջակցությամբ, հընթացս անցկացնում է սովորողների և աշխատողների պարտեզապուրակային վերապատրաստումներ, աջակցում կրթահամալիրի ջերմոցային—տնկարանային տնտեսության զարգացմանը… 

Տեսեք՝ որքան հուզիչ, անկեղծ, հոգատար է կազմակերպության փոխտնօրեն Քրիստինե Վարդանյանի խոսքը։ 

Պարոն Բլեյան, այս բոլոր բույսերից Ձեզ ուղարկում եմ, իմ աշխատանքներն են Երևանում, արտակարգ աճող տեսականի:
Դուք հսկայական աշխատանք եք արել: Ես մեծ սիրով եմ օգնում Ձեզ ու քաղաքիս: Երեխաների փոխվող հոգեբանությունը բնության հետ շփվելիս ես ամենալավը գիտեմ: Ինչով կկարողանամ, կաջակցեմ:  

Այսպիսի ռեստարտի կարիք ունեն մեր բոլոր աշխատանքային կապերը, հարաբերությունները, որ 2021-ը համեստ միջոցներով դառնա անհամեմատ մեծ ձեռքբերումների տարի: Այսպես հոգատարության շաբաթվա կենտրոնում նորից կրթահամալիրի ուսումնական ագարակի, խաղողի—գինու դպրոցի, ջերմոց—լաբորատորիայի ղեկավարներն են՝ Էդմոնդը, Արտակը, Շողիկը, սեբաստացի պարտիզապուրակային գործի սովորողներին ու մանկավարժական աշխատողները ուսումնական կարողությունների հրապարակային ստուգատեսով… 

Ռեստարտի կարիք ունի կրթահամալիրի ողջ ստեղծական—արտադրական կազմակերպումը, որպեսզի տեխնոլոգիական ուսուցում կոչվածը՝ նյութական ու մասնագիտական կարողությունները, 2021-ին շարունակ աճող, նաև դրամական ցուցանիշներ արձանագրեն… 

«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը ստեղծված է նաև արտադրությամբ ուսուցման կարողությունները, կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ձեռքբերումները, որպես սոցիալական զարգացման ծառայություններ, տարածելու Երևանով, Հայաստանով, աշխարհով մեկ՝ կրթահամալիրը վստահելի—գրավիչ դարձնելով առաջարկվող ներդրումային ծրագրերի ու դրամաշնորհների համար: Միայն այսպես կրթահամալիրը կզգա իրեն ստեղծած Սեբաստացիներ կրթական համայնքի բոլոր շահառու խմբերի ամենօրյա աճող ազդեցությունը՝ էլի բերված չափելի ցուցանիշների… Ուսումնական նոյեմբերի օրացույցով նախագծային—տոնական շաբաթը, ահա, միմյանց նկատմամբ ավելի հոգատար—հարգալից—գործնական հարաբերությունների ստուգատեսը, երբ յուրաքանչյուրիս շահերի արտահայտիչ է դառնում նախագծով հոգատարության ծավալի և ձևերի մասնակցությունը գործունյա—վստահելի հիմնադրամի հետ… 

Շարունակեք վայելել տիարի անբացիլ—հակաբացիլ ներկայությունը յուրաքանչյուրիդ կյանքում։ Իմ երեկվա գրով հայտնի դարձած թեստի բացասական լինելու այս հաստատումն էլ թող բարձրացնի յուրաքանչյուրիդ իմունիտետը «Հոգատարություն» ուսումնական ստուգատեսային այս շաբաթում։ 

#1909

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիշողությունը՝ խաղաղության և ապագայի աղբյուր…

Ֆրանցիսկոս պապին կարծես մոռացանք… Կրակովում կաթոլիկ երիտասարդության 2,5 միլիոնանոց հավաքին Հռոմի պապի ուղերձը, չգիտեմ, հայ երիտասարդին-պատանուն հասա՞վ. մեծահասակներով ջանացի՞նք, որ հասնի, թե՞ մեզ պապը նրա համար էր պետք լոկ, որ մեր

Լսեք, լսեք, լսեք…

Երբ այսքան ցավոտ պարտությունը բոլորինս է, չի կարող ներհայաստանյան հաշտությունը բուժիչ չլինել՝ որպես հաղթանակ… 

Օձը որքան գեղեցիկն ըլնի, վարդի՞ն սիրական չի լինի․..

Մարդո՛ւ կորուստը կորուստներից ամենամեծը, ամենաողբերգականն է… Այստեղից էլ տենդագին փնտրտուքը մարդու, նրա հայտնաբերման ուրախությունը ու թողած տպավորությունը՝ անջնջելի… Մի սիրուն Աղասի Քանաքեռի կորած տներում որ տեսավ Խաչատուրը մեր ո՜նց գրականություն-լեզու բերեց