Իմ այս գիրը մերՍաթենիկ Սիմոնյանիպատվերով է, որ հնչեց երեկԱրուսյակ Մաթևոսյանի (սեբաստացի մանկավարժական աշխատող, երեք սեբաստացու մայրիկ) ու դասվարդաստիարակների տեխնոլոգիական ակումբի երեկվա պարապմունքին։ Իմ աղջիկները սիրասուն գործուն պատրաստվում են նոյեմբերյան տեխնոլոգիական ստուգատեսի «Հանգանակություն. հոգատարություն հայրենյաց պաշտպանի» նախագծին։ 

Միջին դպրոցի հայտնի, գեղարվեստի խմբի աղջիկները՝ Սոնա Սարգսյանը, Հասմիկ Սարգսյանը, Յաննա Գրիգորյանը, Ամալիա Մաչյանը, Արփի Մաթևոսյանը, օրվա երկրորդ կեսին փառատոնային պուրակում անակնկալի եկան իմ հարցից ու աղջկական ժպիտ պարգևեցին.
Աղջիկնե՛ր, էս հեծանիվով չե՞ք, ո՞րդ է նստում իմ թամբին, տանեմ Չինումաչին․․․
Հա՜, տիա՛ր, բոլո՜րս․․․ Մեզ հեծանվային արշավի տարեք․․․
Սպասել չեմ տա, հեծանիվները յուղեք ձեր նոր մարզիչ Հրայր Հովհաննիսյանի, կազմակերպիչ Վարդի, տրիաթլոնի մարզիչի հետ․․․ 

Տիար, մի բան ասեք այսօրվա մասին, որ սիրտներս չպատռվի,- Մարիետն է հարցնում օրվա վերջում։
Այդ պահին Դավիթ Բլեյանը քույրիկ Աստղիկի հետ մեդիա կենտրոն մտավ. Արմինե մայրիկուսուցիչուղեկցողվարորդառաջնորդը մինչ այդ մասնակցում էրմանկավարժական ակումբի առցանց պարապմունքինԱրևմուտքի իր դպրոցպարտեզում։ Աստղիկը՝ խանդավառ կապիկ, իրընկեր Աննայի 2-4 տարեկանների օրվա ուրախությամբ լեցուն. Մեդիակենտրոնը հենց այսպիսի պատասխանի էր սպասում․․․ 

Որպես մեքենայի մեջ մեր զրույցին և իրիկունը՝ ժամը 7-իառցանց հանդիպմանըսեբաստացի կրթական համայնքի տարողունակ օրակարգին ականջալուրմասնակից՝ քնելուց առաջ Արմինեի ու ինձ հետ ձևակերպում է այսօրվա օրը սկսելուկյանքը շարունակելու արձանագրումները․․․
Պարտվել չկա․․․ չենք պարտվել
Պարտվելը չապրելուն հավասար է․․․շարունակում, փոխանցում եմ իմ ժառանգին։
Արցախն ու Շուշին՝ Ղազանչեցոց եկեղեցով, Դադիվանքով, Ամարասով, Գանձասարով․․․ բոլորը կանգուն․․․ հուշարձան չեն․․․ միմի փարոս են ողջ հայության, սեբաստացի աշխարհի համար․․․ Երասխը, Գորիսը, Կապանը, Մեղրին միմի կենտրոն են դառնում. այսքան կորուստներովզրկանքներովչապրելով, այս պատերազմի բերած հնարավորություններով, չապրածըստեղծումին փոխանցելով՝ չենք պարտվում ու պատերազմ այլևս թույլ չենք տալու․․․ 

Լիլիթ Բլեյանը հավաքվելու համար ինձ ու ձեզմի օր է տվել․․․Շուշան Բլեյանըհանկարծ ուղիղ կապով Վիեննայից պարտավորեցնում է.
Հայրի՛կ, ոչ մեկին չխնայես, հիմա է որոշվում՝ ով իրավունք ունի սեբաստացի մանկավարժ, սովորող, համայնքի անդամ լինելու․․․ Երկու կյանքով ապրել չի լինի․․․ 

Գեմաֆին Գասպարյանիկոչն է «հա, Երևանի մեջ կամուֆլյաժով ֆռացողներ, արա, հանեք էդ ֆորման, հանեք, ամոթ ա.», իր որոշումով՝ «շատ երեխաներ պիտի ունենանք, շատ, ես երկուսը ունեմ և երկուսն էլ պիտի ունենամ, սա նվազագույնը, մենք առաջին հերթին տանուլ ենք տվել դեմոգրաֆիայով, մենք պիտի շատանանք,մենք շատ երեխաներ պետք է ունենանք, անկախ ամուսնական և այլ կարգավիճակներից»։ 

Մերի Սարգսյանի ու նորեկ սեբաստացի մանկավարժների՝երեկվա առցանց սեմինարպարապմունքի, մանկավարժական ակումբի մասնակիցների այնքան կյանք կար, զրնգուն, որ ո՛չ ֆրանսիացի Պենակի, ո՛չ ֆրանսերենից թարգմանած Կարինե Թևոսյանի, ո՛չ էլ ակումբի պարապմունքին հիացումով հետևող կրթահամալիրի հիմնադիրներիս մտքով չէր անցնում․․․ 

Կեցցեմ ես, որ երեկ օրը սկսեցի օրացույցով, Ջուլիի ու Սամվել Թամազյանի՝ շիտակՆոր ուղի երիտասարդական, սեբաստացիշրջանավարտ գործընկերներիս հետհայտարարվածերթուղով․․․Ցույց տվեցիայն ամոթ, բարձիթողի աշխարհը, որ թաքցված է երևանցուց Արշակունյաց պողոտայի երկայնքով, ԿոմիտասՊանթեոնայգու խուլ պատերով, դեպի իմ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի Զանգվի՝ այսօրվա ամոթի, մշտական հիացումի անհունը․․․Այսպիսին է Ուսուցիչը. ցնցումի պահին դեպի ոչ մի տեղ, ձեռքդ բռնում է
Կա՛ց․․․ Խաչատուր․․․ 

Պարտվելը չապրելուն հավասար է 

#1896

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դու, քո խիղճը և օրվա հոգսը…

Երբ անցյալը շեղում է՝ անջատում ես,  ապագան չի ոգևորում՝ վարագուրում ես, ընկղմվում ես ներկայում… «Սեբաստացիներ» ռադիոն, իր պարբերականությամբ մրցակից ֆիրմա է իմ Օրագրին. այսօր ես լսեցի նրա 20-րդ հաղորդումը… Ասենք շնորհավոր։ Ես ռադիոհաղորդումները

Ծուլություն քաղհանի, երկրագործության ծիսականացման շրջանը

Հենց սա եմ ես անվանում Ծաղկազարդ կամ Ծառզարդար կամ գարնան տոն կամ Նոր տարի… Կրթական պարտեզը «Բալենիներ» սեբաստացի նախագծով համալրվեց ևս վաթսունհինգ տնկիով՝  բալենի, սալորենի, տանձենի… Նախագծի աջակիցներ՝ Օշական գյուղի բնակիչներ

Խաղաղության բաժակ բարձրացրինք Սյունիքի Ծղուկում…

Սյունյաց աշխարհի հայտնի ճամփորդներով 2021-ի առաջին օրը խոստացված խաղաղության բաժակը բարձրացրինք Սյունիքի Բլեյաններով։ Միացեք մեզ․․․