Տարին է հին ու նոր։ Ես եղել եմ նոր ուղի, ես կամ նոր ուղի, միշտ։ 

Իմ քաղաքական կյանքում ամենացավոտ օրը մնում է 1992-ին  Գետաշենի անկումը, ամենաամոթը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ը, երբ պատերազմը իր սարսափներով մտավ յուրաքանչյուրիս տուն, ամենավառը՝ սեպտեմբերի 21-ը 1991-ի․․․ 

Նոր տարում՝ 2021-ին, Նոր ուղի քաղաքականի մասին իմ  հայտարարությունը կանեմ ավելի ուշ․ թող տարին դեռ մտնի իր իրավունքների մեջ․․․ Նոր ուղի քաղաքականի սկիզբը Ստեղծագործ խոսքով-կենդանի գործողությամբ եղավ 1992-ի հոկտեմբեր-նոյեմբերի՝ Գերագույն խորհրդի 55 պատգամավորի ստորագրությամբ գրավոր դիմումն այս, որ ես տարա Բաքու․․․ 1992թ․ Նոր ուղի քաղաքականի իրավական ծնունդի գրանցումը, իր կանոնադրությամբ, ստեղծման պատճառներով, հայոց քաղաքական կյանքի այլընտրանքն էր․․․ Եղել է ու կա, ինչպես հայաստանյան մանկավարժության մեջ՝ մեր հեղինակած բլեյան դպրոցը 1988-1989-ից էս կողմ։ 

1998-ին ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններում թեկնածու Աշոտ Բլեյանի Յոթ նամակ-դիմումը հայաստանցիներին, այսօրվա փոքր խմբագրումով, տարածաշրջանում Հայաստանի քաղաքական չեզոքության, անկախ պետականության ձևով մեր լինելիության բանաձևն է, նաև Հայաստան-Արցախ նոր համակեցության, որտեղ հեռանկարը որոշողը արցախցու՝ իր հողում ապրելն է, դրան Հայաստանի աջակցումը։ Իմ քաղաքական կյանքի ընդհատումը եղավ 2003-ի ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իմ պարտությունը Հակոբ Հակոբյանին․․․ 

2020-ի դեկտեմբերի 5-ին անիվների վրա ես հայտարարեցի Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման՝ պատասխանատու իշխանություն ունենալուն մասնակցությանն իմ պատրաստ լինելու մասին։ Այն ուժի մեջ է։ «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադրի այս հայտարարությունը տարեմուտի համար պահանջված կենդանություն հաղորդեց ինձ-իմ ընկերների՞ն միայն․․․ Նոր տարով այդ հարթակը բաց է, անխոչընդոտ՝ քաղաքացիական խմբերի-անհատների արձագանքի, շարունակականության համար։ 

 

Բլեյան դպրոցը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորումը, նրանում ստեղծվող հեղինակային մանկավարժությունը 2021-ին կշարունակի ունենալ իմ՝ մենթոր-տիարի պահանջվող աջակցությունը։ Սեբաստացիներ կրթական համայնքը՝ սեբաստացի սովորողով-ուսուցչով-ծնողով-շրջանավարտով-բարեկամով, կունենա 2021-ի ծաղկունքի պարտիզպանը, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը Բլեյան կրթական բաց ցանցի հուսալի աջակից-հենարանը կդառնա։ 

Ինչո՞ւ այդպիսի վստահության-հոգատարության-պատասխանատվության կոչ չփոխանցենք Հայաստանով մեկ։ Փոխանցենք. ազատարարությունը, խաղաղարարությունը, ստեղծարարությունը Երրորդից Չորրորդ Հանրապետության անցման այս շրջանում կարող են լինել Հայաստանցիներին միավորող խոսք ու գործողություն նոր տարում։ 

Ահա, այսպիսի տարուն ասում եմ՝ շնորհավո՜ր։ 

Հոլովակը՝ Մերի Անդրեասյանի։ 

Այս հետգրությունները սոցցանցում մի պտույտից եկան. շատ տեղին լրացում են իմ գրին։ 

Հետգրություն ըստ Լիլիթ Բլեյանի։ 

Չգիտեմ՝ ինչ կպատահի ՀՀ օրհներգի հետ, բայց ես կուզեի, որ 2021 թվականի օրհներգը սա լիներ։ Խաղաղություն, բերրիություն, սիրերգություն, և այլն, ամենը՝ Դանիել Վարուժանի սրտով։ Իմ կողմից ավելացնեմ՝ կայունություն, անվտանգություն, արժանապատվություն, մխիթարություն, վերքերի բուժում, պայծառացում, անկեղծություն, բաց աչքերով անվախ հայացք մեր խնդիրներին ու դրանց լուծմանը։ Ու, խնդրում եմ, էլ ոչ մի սարսափելի մահ, բոլոր գերիների վերադարձ, բոլոր տեղահանվածների անվտանգ վերադարձ իրենց բնակավայրեր։ Մեր երկրին` քաղաքական առողջացում, էլ ոչ մի ինքնախաբեություն։ 2021 ջան, քեզ նորմալ կպահես, էլ արդեն հերիք է։ 

Եվ հետգրություն ըստ Արմինե Թոփչյանի։ 

#1945 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քո կածանով անցիր ու չես ձանձրանա

Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակի, ով այսօր «Հարթակ գեղարվեստում» ակումբի հյուրն է, ով մի քանի տարի առաջ սկսել

Կառուցել՝ քանդելով… ծեսով… ջրով ու խնձորով

— Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում,- Դավիթը ձգվում է դեպի մայրիկը. տարածվում է, գլուխը խոթում… — Ես կաթ չունեմ. համ էլ դու պուճուր չես, Դավի՛թ: — Ես արդեն մեծ

Ես կարո՞ղ եմ բոլորիդ Տիարը լինել…

Սիրով ու պատրաստակամությամբ ընդունել եմ, չեմ ուզում առողջանալ, թող հիվանդ մնամ… Այսպիսի առողջ խոսքը նույնպիսի շարունակություն պիտի ունենա։ Օրը, ետկիրակիի իմ գիրը ես սկսում եմ այս ունկնդրության կրկնումով։ Զուր չհետաձգեցի ես