— Դավիթ Բլեյան, պրծի հավաքվի, դուրս ենք գալիս…
Դավիթը մեր՝ վերացա՜ծ, բաց դաշնամուրի առաջ կանգնած նվագում-երգում է…
— Համ էլ ես գտա նոտան… Այսօր տոն է Սուրբ ծննդյան…
Ու շարունակում է նվագել-երգել Ավետիսը… մինչև…
— Այսքանը գիտեմ: Այսօր մենք երաժշտություն ունե՞նք, ես ու դու, մայրիկ, դաշնամուր-կիթառ…
Եվ ուրախությունը տեսեք… Սա՝ առավոտյան մեզ պլանշետով հրամցրած իր Շտրաուսից հետո…
Մենք ժամի խնդիր ունենք, որքան էլ երաժշտությունն ավելի ենք կարևորում, իսկ Դավիթը ոգևորվել-գլորվում է գետնի վրա այն լուրից, որ սիրելի Լիլիթ ուսուցիչը շատ փոքրուց է դաշնամուր նվագել… Ուրիշ ինչպե՞ս խրախուսես, ինչպե՜ս վայելքդ պահի կատարյալ դարձնես… Ժպիտով… Ժպտում ենք… Հետո դուրս ենք գալիս ընտանեկան մեր տրիոյով, Դավիթն առջևից, դուռն Արմինեն է կողպում, ու Դավիթը, աստիճանները դաշնամուրի ստեղներ դարձրած, շարունակում է «Հայր մեր, տուր մեզ, տուր քո շնորհ» երգել-նվագել… Սա էլ «Ուսումնական պատարագ» նախագծով մեր ընտանեկան առավոտյան ժամերգությունը:

Կրթահամալիրի խորհրդի անդամ պրոֆեսոր Արեգ Գրիգորյանի հետ երեկ օրվա վերջում դուրս եկանք մեր մեդիակենտրոնից՝ խորհրդի նիստից հետո, ուղիղ մեկ ժամում, կարգով, խորհրդի նիստի օրակարգի հարցերը սպառած, քարտուղար Հերմինեն՝ իր հրապարակային դարձած բլոգով, կրթահամալիրի տնօրենը՝ իր աշխատակազմով, հարգանքով կառավարման կոլեգիալ մարմնի նկատմամբ՝ հարցերը խնամքով-գրավոր ներկայացրած, մասնակիցները՝ հարազատ-գրագետ-պատասխանատու… Հայաստանի երկու լուսավորության նախարարներով՝ 1990-ի և 1994-ի, միշտ կապի մեջ ու փոխադարձ հարգանքով, նոր տարում իրար չէինք հանդիպել, խոսելու, միասին լինելու առիթը լավ օգտագործեցինք: Վերջում սեբաստացի Մարկի, Վիկտորյա-Անիի պապիկը, կոնկրետ-ծանոթ թոռների ուսումնական վիճակին, շնորհակալություն հայտնեց ինձ-միջին դպրոցին-կրթահամալիրին հունվարյան ուսումնական ճամբարի համար ու Արեգավարի այնքա՜ն կարևորեց նրա նշանակությունը իր թոռնիկների կյանքում…

Նախատոնական տրամադրություն Հյուսիսում:

Հաղորդագրություն եմ ասել իմ էլ. փոստում… Սմոլնի՝ Լենինին

Հարգելի տիար Բլեյան,  չխախտելով խոստումս (չնայած ծիսական տրամադրությունը համակել է բոլորիս), հուրախություն հայտնում եմ՝ հետախուզության վերջնարդյունքները  կան ու հետևյալն են.

  •  «Խաղողի  հարթակ» տարածքը մաքուր է։
  • Հավաքված աղբը հեռացված է ամբողջապես։
  • Հարակից տարածքներում աշխատող մարդիկ իրազեկված են, որ ուշադիր լինեն  մաքրության հարցում։
  • Պարերգի հոլովակը՝ շուտով։
  • Մեր հեռադիտակներն ուղղված են հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները ընդգրկող այդ հատվածին. ուշադիր հետևելու ենք ընթացքին, որը բխում է նաև նախագծի կետերից, լուսաբանելու ենք, ներկայացնելու։
  • Կարող եք ունկնդրել ռադիոթողարկում  ը և դիտել  հոլովակը։
    Հարգանքով՝ Սոնա Փափազյան և հայրենագետ-հետախույզների ջոկատ

Սոնա Փափազյանի հայրենագետ-հետախույզների ճամբարային ջոկատի հայտնի նախաձեռնությունը ինձ պարտավորեցնում է կրթահամալիրի Արևմուտք իմ ամենօրյա այցելությունը հեծանվային՝ դադարով հայտնի հարթակ-բարձունքի, եզակի խաղողի թառմայով… Տեսանյութն այս դիտում եմ որպես Արեգի շնորհակալությանը մեր հունվարյան ճամբար 2018-ի արձագանքի անոնս… Ջոկատի ամեն ընտանիք տեսանյութն այս նայե՞ց-արձագանքե՞ց, Սոնա ջան, ե՞րբ կներկայացնեք հունիսյան ճամբարի ձեր նկատառումները-զարգացումը… Կարո՞ղ ենք դրա հրապարակումը անել ոտքի վրա, հարթակում այս, խաղողի  թառմայի տակ… Ի՞նչ է սպասվում երկրագործության այս արժեքին բանգլադեշյան…

Կառուցողական խաղերի ֆլեշմոբ Հյուսիսում:

Այսպիսի մի տեսանյութ-հաշվետվության վրա էր կենտրոնացած երեկ երեկոյան Արմինեն. ընթերցողների իր ջոկատի հարսանիքը՝ իսկական հարսանիք, բոլորը՝ մասնակից, սեփական երաժիշտներով ու ջոկատային պարերգով… հարսանիք ճամբարում: Ոչ թե Դավիթ Բլեյանի հորինած, որքան էլ համոզիչ-հետևողական է ներկայացնում… Ստացված միավորող ճամբարային նախագիծ է դառնում հարսանիքը՝ իր ճամբարական տարատարիք հարսանքավորներով…

Իսկ դեպքերը զարգանում են թավալգլոր… Որքան էլ ուրբաթները կրթահամալիրում քանի տարի անընդհատ գրավում են իրենց անսովորությամբ, բայց շնորհակալ եմ այսօրվա համար, մեր իսկական հարսանիքի համար  յուրաքանչյուրիդ… Թագվոր-թագուհի… երջանկությամբ ձեր երջանկացրեք… Հարսանիքներ հարսանիքի մեջ ու շատ… Այդպիսի մի ներկայացում է մեզ խոստանում մեր վեց տարեկանների «Հունվարիկը» «Բարեկամություն» ճամբարի մասնակցությամբ, դպրոց-պարտեզների միավորումով, 50-ի չափ դաստիարակներով հանրապետության մարզերից… Ոնց չմասնակցեմ։ Մասնակցելու եմ նաև ժամեր հետո Մարմարյա սրահում մեր վրաց նոր գործընկերների ներկայացրած հարսանիքին…  Հեծանվի վրա արարողապետի  հնարավորությունները սահման չեն ճանաչում… Այս տարին հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծի համար հոբելյանական է. մեր ուսումնական կամրջաշինարարությունը բարեկամության տասը տարեկան է, և հոբելյանի ողջ ուժը գործի ենք դնում…

6 տարեկանների «Հունվարիկը» Մարմարյա սրահում։
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի։

Իմ հինգշաբթին՝ որպես աշխատանքային օր Գյումրիում, որքան էլ անիրական էր թվում, փորձեցինք հունվարին, կշարունակենք մեր ուսումնական օրացույցով… Այսպես, Գյումրիում-Երևանում միասին իսկական ուսումնական աշխատանքով կջնջենք խորթության-հեռավորության-անվստահության անջրպետները, ու օր առաջ իրական կդառնա հայ և վրաց հոգևոր առաջնորդների՝ Վրաստանի Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի-Կումուրդոյի թեմի Նիկոլայոս Սրբազանի  և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Միքայել Սրբազանի հանդիպումը։

«Մատյան Սաջջադի» 5-րդ աղոթքը՝ վերնագրած «Աղոթք իր անձի և հարազատների համար», ես կարդում եմ սովորույթի ուժով երկու անգամ, նախ՝ ինձ համար, որպես աղոթք… Հետո՝ քեզ համար, ընթերցող, իմ օրագրում առանձնացնելու աղոթքի հարմար հատվածը, առանց որևէ միջամտության իհարկե:

Տեր Աստված, ողջույն հղիր Մոհամմադին ու նրա գերդաստանին ու մեզ պահպանիր Քո զայրույթից: Դու ինքդ մեզ պահապան եղիր, մեզ ցույց տուր ճիշտ ճանապարհը և մի հեռացրու ճիշտ ճանապարհից: Քանզի նա, ում Դու պահպանես, առողջ կմնա, ում ղեկավարես՝ գիտուն, իսկ ում Քեզ մոտեցնես՝ կշահի:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1280

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանդիպում հերոսին օրվա՝ հոգևոր միայնության մեջ

Սեբաստացի հայրիկի սիրելի գործով եմ սկսում իմ շաբաթ օրը։ Դավիթ Բլեյանին Մեդիակենտրոնից, ստանալով Գևորգից և Սուսանից ճամփորդին ուղղված չարենցյան խորհրդի նման մի բան, առիթ է, կարդացեք, շատ ենք ճամփորդում, Դավթին Հյուսիս-Սարալանջով ուղեկցում եմ

Ձևն ու հոգին միասնության մեջ են հեղինակային կրթական ծրագիր ստեղծում….

Մինչ ես կավարտեմ երեկվա օրվա պատումը, իմ ապրածը  կդառնա գիրը, մեդիայով կտարածվի — հասանելի կդառնա յուրաքանչյուրիդ, Նունե Մովսիսյանն ու սեբաստացիական աշխարհի ձևի-բովանդակության որպիսության պատասխանատու իր 12 ընկերները Ջավախքով Թբիլիսի կրթական

Ա՜յ հոգնածներ, Նոր տարի է, թափ տվեք ձեզ

Փորձում եմ մանկավարժորեն շեղել Դավթին «համբալը» վատ իմաստով օգտագործելու գայթակղությունից՝ «համբալն» անբանը չէ, բանող, աշխատող մարդն է. բա ես համբալ չեմ, ի՞նչ եմ, է… – Իմ համբալն էլ ե՞ս, հայրիկ…