Երևան-Բջնի ճանապարհին հանդիպեցին՝ կայացավ հանդիպումը Շանհայի «Չինական (Հան) ակադեմիա» կրթահամալիրի միջազգային տնօրեն Վահագն Վարդանյանի և Դավիթ ու Աստղիկ Բլեյանների․․․

Արմինեն՝ վարորդ, կենտրոնացած իրեն անծանոթ, ձմեռային ճանապարհի դժվարություններն անփորձանք հաղթահարելու վրա, ես՝ լուռումունջ միջնորդ-ուղեկից, քարսեթից իմ գիրկն անցած Աստղիկի անվտանգության երաշխավոր, Աստղիկը՝ զրույցին մոտ, հարմարավետ շարունակ հաստատվելով, Դավիթը՝ ինչպես իր ակվարիումի ձկները ջրում՝ բանիմաց, զրույցի վարպետ, թեման՝ անսպառ․․․ մեզ անծանոթ-անեզր աշխարհ Չինաստան՝ իր Պեկինով, Շանհայով, Հոնկոնգով, Թայվանով․․․ անցումներով Սինգապուր, Ճապոնիա, Հարավային-Հյուսիսային Կորեաներ․․․ Այդպես նաև ճանապարհ հետդարձի՝ իմ լավ բարեկամ դարձած Մերուժան Գալստյանի Բջնիից դեպի Հրազդանի հովիտ, ձնոտ-լուսավոր, Սուսանի նման բարեկիրթ-ժպտերես տիկնոջ հյուրասիրությունից հետո․․․ Դավիթն ու Աստղիկը՝ բոլորի ուշադրության կենտրոնում, ինքնագնահատականով, թե բոլորիս մասնակցային գնահատմամբ, տասը բալանոց առաջադրանք հանձնեցին. նվեր-օր՝ իմացումի հրճվանքով․․․
Ընթացքում Դավիթը շարունակ բացականչում է՝
– Էսպես դաղա՜լ է․․․ Չինաստանն իր մասշտաբներով՝ ուր, Հայաստանն ուր…
Իսկ Աստղիկն էլ ամեն անգամ եղբորը շարունակելով՝
– Ես էլ ուզում․․․ 

Իսկ մինչև հանդիպելը, ահա տանը իմ գրառումները, որ ես որպես իմ գրի-ամենօրյա պատումի պատառիկ-գոհարներ հասցրել-հավաքել եմ․․․ 

Զանգեզուր-Սյունիք Ամանորյա այցը թեմա է մեր տանը․․․
– Մեզ կրակի բերան Կապան ե՞ս տանում․․․- Արմինեն առիթը բաց չի թողնում։
– Ինչի Երևանը կրակի պո՞չն ա,- Դավիթը ճամփորդությունն է պաշտպանում մայրական ոտնձգությունից։
– Մա՛մ, դու Պուտին Վլադիմիրին չե՞ս վստահում․․․ Ինքն ա խաղաղապահներին նշանակել․․․ 

Ալվինա Խարազյանը, կրթահամալիրի Արևմուտքի դպրոց-պարտեզի Արմինե Աբրահամյան ուսուցչին նվիրված գրքույկ է սարքել․․․ ձեռագիր։ Հուզիչ է։ Արմինեն ոնց որ իր ընտրած նոր շոր հագած լինի…
Դավիթ Բլեյան.
– Եվ դու շնորհակալ ես քո բարդ տնայիններո՞վ․․․ Էդ ո՞նց ա, դու իրենց տանջում ես քո առաջադրանքներով, բայց իրենք քեզ սիրում են․․․ Հը՞, մա՛մ․․․ 

Կրթահամալիրում, մեր օրացույցով անխախտ․․․ հանդեսներ են ամանորի՝ չընդհատվող-շարունակական, 2-4 տարեկանների, 5 տարեկանների, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով, 4-5-րդ դասարանցիների, միջին և ավագ դպրոցների սովորողների, մանկավարժական աշխատողների ճամբարների․․․ Էս արանքում, հալալ է, Ազնիվն ու Արմանը, միասին, իրենց ընտանիքով, օրհնված բազմիցս, վերջապես, 2021-ում իրենց ուղղված բարեմաղթությունները առօրյա դարձնելու պատասխանատվությամբ, ո՜նց են հասցրել Սուրբ Երրորդության եկեղեցի մտնել պսակի խորհրդով, ու տեսեք, դուրս եկել, գնացել են Զվարթնոցի իրենց համասեփականություն նոր բնակարանը։ Կեցցեք։ Հիացրիք։ Մնացածը․․․ դուք գիտեք, միայն դուք։ 

Ու այս ամենի աղմուկի, քովիդի ներքո բաց-հավաստի ընտրություններ են կրթահամալիրում՝ կրթահամալիրի խորհրդի ծնող անդամի, մանկավարժական աշխատողի․․․ Կայքում տեսա, ինչպես է կարևորում-ներկայանում ծնողական խորհրդի՝ մեկը մեկից հետաքրքիր երեք թեկնածուներից Ռոզա Հակոբյանը։ 

Իսկ շաբաթ-կիրակին մեզ համար շարունակ աշխատանքային են․․․ Այսօր-հիմա հրապարակվում են կրթահամալիրի ամենամյա մրցանակները, բազմազբաղ Ձմեռ պապին էլ իր խոստացած դրամական պարգևներն է բաժանում․․․ Հալալ է։ 

#1942

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ներխուժում իմ օր հերոսի իրավունքով

Սեբաստացի կրթական համայնքի փետրվարի 9-ի առցանց հանդիպման ժամանակ ծնող Յուլյա Սևումյանը հարցով դիմեց․ Երևանում գտնվող իր մանկավարժ մայրը ուզում է հանդիպել ինձ, ծանոթանալ կրթահամալիրին… Ես էլ փոխանցեցի իմ հեռախոսի համարը հանդիպման համար․․․ Զանգը չուշացավ,

Որ մայիսին բացվի վարդը, ու սոխակը երգի անուշակ…

Գերմանիայում այսօր հարցվածների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ավարտը համարում պարտություն: Հարցվածների 89 տոկոսը մայիսի 8-ն ընկալում է որպես ազատագրման օր: Ինձ հաճելիորեն զարմացրին այս թվերը. կեցցե´ս,

Դեպի հայրենի բարձունքներ. հայացք բարձունքից

Սիրելի սեբաստացիներ, Բլեյան բաց դպրոցի-հեղինակային կրթական ծրագրի օրացույցի  ամենահուզիչ-ոգեշնչող կետերից է Հանրապետության տոնին՝ մայիսի 28-ին հանրապետության բարձունքների նվաճման ամենամյա ֆլեշմոբը՝ անմոռաց մասնակիցներից յուրաքանչյուրի համար։