Գրասեղանն իմ նորից կարգի բերելու անհրաժեշտություն կա․ իմ անընդհատ գրին-պատումին, որպես տեխնոլոգիական մի շղթա, ուղեկցող պրոցեդուրա է սա, տարբեր թղթերի վրա վռազ-վռազ արած իմ գրառումները ինչպե՞ս գործածել, ինչպես գրասեղանը մաքրել-ազատվել․․․

Դատարկ ու փուչ պարկերի պես
(Թե դեն նետես՝ մեղք է մի քիչ,
Թե դեռ պահես՝ խանգարում են)։ 

Այստեղից էլ՝ պիցա-գրեր կան, որ երբեմն-երբեմն ես թխում եմ։ 

Դավիթ Բլեյանն իր շուշեցի դասընկեր Արտյոմի և հադրութցի դասընկերուհի Ադրիանայի հետ որոշել է չհանձնվել-չհանձնել Շուշին ու Հադրութը, անպայման վերադառնալ․․․
Գործիքներն է պետք փոխել՝ զինվել համապատասխան կարողություններով-առավելություններով․․․ Սկսել մեր աշխարհագրական քարտեզի ճանաչումից։ Համակարգչային գրաֆիկայի երիտասարդ-նոր մասնագետ Մերի Անդրեասյանի հետ իմ զրույցը «Նոր ուղու» քարտեզների ստեղծման շուրջ այնքան ոգևորիչ էր, որ անհետաձգելի թվաց մի խումբ շահառու-մասնակիցներով մեր այսօրվա հանդիպումը․․․ 

Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ որպես ընդարձակ տարածաշրջանի տնտեսական խաչմերուկ, այնքա՜ն ոգևորիչ է, որ դրա գործարկումը որոշիչ է Արցախ-Հայաստան-հարևաններ նոր համակեցության հաստատման համար․․․ Վլադիմիր Վլադիմիրովիչը էստեղ կասեր՝ խաղաղ-անարյուն․․․ Սկսում ենք մեր դիրքի, մեր ու տարածաշրջանի աշխարհագրության, լիարժեք հաղորդակցության ուղիների ուսումնասիրություն-ճանաչումից․․․ Նոր ուղիներ այս ընթացքին, նոր հնարավորությունների բացահայտում․․․ 

Աստղիկը ինչ-որ բան է ուզում․ կա՛մ չենք լսում, կա՛մ Դավիթը չի ուզում տալ-կիսել․․․ Պատմություն է՝ ինքնավարության-ինքնուրույնության պայքարի բարձր աստիճանի․․․ Վերջում էլ, որ իրենը պաշտպանել է, իր ուզածին հասել, իր ունեցածը բաժանում է. առաջինը՝ Դավթին, հետո՝ մայրիկին, ինձ․․․ 

Մեր առավոտյան սուրճի սեղանն այս օրերին ուղեկցվում է Գաղտնի Սանտա խաղի մասին զրույցներով, որ սկսվել ու ծավալվում է Արևմտյան դպրոցում, կրթահամալիրի ուսուցիչ-դաստիարակների միջև․․․ Արմինեն ոգևորված է այնքան, որ էլ ի՜նչ գաղտնիք․․․ Վերջում էլ թե՝ ոչ ոք թող չիմանա․․․ Չէ, ոչ ոք, բացի բլբուլ կտրած Աստղիկից, որ շարունակ միջամտում է․ մեկ՝ իմնա՜, մեկ՝ ե՜ս էլ․․․ Դավիթից, որ պահանջում է, որ բոլորն իրեն նվիրեն գաղտնի․․․ թե չէ գաղտնիքներ կհայտնի․․․ մեկ էլ՝ իմ գրից, որ այս խաղի տարածման ինֆորմացիոն հովանավորն է այսպիսով․․․ 

Ժիրայր Լիպարիտյանի նախաձեռնությամբ հասարակագիտական լաբորատորիայի սկսած արցախյան հանգուցալուծման կարգավորման նախագիծ-ուսումնասիրությունը դառնում է կրթահամալիրի ոչ միայն Ավագ դպրոցի, մանկավարժական աշխատողների, այլ իմ գրով-սեբաստացի մեդիայով՝ բոլորիս միավորող նախագիծ․․․ Վաղը «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Բլեյանին կհյուրընկալեն, առցանց հանդիպում-քննարկումների, նաև անգլերեն, հերթի են քաղաքագետ Արման Գրիգորյանը, «Այլընտրանքային նախագծերը»՝ իր սեբաստացի ծնող Վահե Հովհաննիսյանով․․․ Դարավոր այս կոնֆլիկտի, 1988-ից Հայաստանի Հանրապետությունն իր զարգացման հուն բերելու խոչընդոտների ճանաչումը, դրանց հաղթահարմանը գործուն մասնակցելը չեն կարող չդառնալ ուսումնական իսկական աշխատանք, կենսական գրավիչ-լուրջ։ 

Տեղ մնաց կրթահամալիրի Արևմուտքում, Հյուսիսում․․․ մի նոր գաղտնի Սանտայի մասին պատմելու․․․ Ի՜նչ ոգևորվածությամբ էին նամակներ գրում անծանոթ-հարազատ զինվորին մեր 4-րդ, 5-րդ դասարանցիները, որքա՜ն սիրով դառնում Ձմեռ պապիներ՝ գուրգուրանքով հավաքված-գնված իրենց նվերներով․․․ Դավիթ Բլեյանի նամակը բերում եմ հոր արժանապատվությամբ-հպարտությամբ այսպիսի ժառանգով․․․ Իսկ Հադրութի Դրախտիկ գյուղից Ավագ դպրոցի 9-րդցի Օքսաննա Օհանջանյանի և դասընկեր Անահիտ Մկրտչյանի «Ձայնադարան» ուսումնական տարածաշրջանային նախագծի հանրային ներկայացումը նախատեսվում է հունվարյան ուսումնական ճամբարի ավարտին, երբ Օհանջանյանների ընտանիքը՝ չորս դպրոցահասակ երեխաներ, ուսուցիչ մայրիկ ու զինվորական հայրիկ, կհավաքվի Արցախում, սկզբում՝ Ստեփանակերտում, որպես Արցախ-Հայաստան նոր համակեցության ծնունդ․․․ Նոր ուղով՝ Հադրութ, Դրախտիկ․․․ 

#1936

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայր մեր… դու պահապան մեր…

«Հրազդան-Քասախ» ճամփորդությամբ ուսուցում զույգերը ո՛չ երկվություն են առաջացնում, ո՛չ էլ զուգադիպություն են կամ արհեստական անցումներ… Եվ հեծանիվն ընդարձակում է ճամփորդի մեր ազատությունը, սովորելու-ճանաչելու-ընդհանրություններ անելու մեր հնարավորությունները… Նախնական վերնագիրը իմ 1175-րդ

Գլխավորը՝ համերաշխություն…

Գումարած ազատություն, ինքնուրույնություն, ստեղծականություն, առաջադիմություն… Խոսք Մարդամեջ 2021 սոցիալական նորարարության առցանց հավաքում։  Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի  

Լռությունն իսկական ընկեր է, որը երբեք չի դավաճանում

Մինչ Հայաստանում, Բանգլադեշում էլի անսպասելի եկած, քաղաքային և կրթահամալիրային իշխանություններին հանկարծակիի բերած ձյան հետևանքների շուտափույթ վերացմամբ են զբաղված, ես թույլ եմ տալիս ինձ իմ օրվա այս գրում ուրախ-թեթև մի քանի