Բազմալեզու ուսուցմամբ ավագ դպրոց՝ իր ակումբային գրավիչ միջավայրով, գործի հեղինակ հասարակագետ-օտար լեզվի ընկեր ուսուցիչներով, ստեղծարարության ազատությամբ…

Եթե իմ գրով-օրացույցով ինձ հետևեք, կարձանագրեք, որ ավելի շատ ժամանակ եմ սկսում անցկացնել որպես մենթոր տիար Մայր դպրոցում, փոքր դահլիճում, ավագ դպրոց-վարժարանի ակումբային պարապմունքներում ամենատարբեր…  Երեկ առիթը Ռուզան Սարգսյանի ղեկավարած իսպանախոսների ակումբի հանդիպումն էր սեբաստացի շրջանավարտ, բազմալեզվախոս Լիլիթ Բլեյանի հետ… Փոքր դահլիճի նորացված՝ լիարժեք ակումբային միջավայրը այսպիսով շարունակում է ցուցադրել իր առավելությունը… Չէինք հասցրել թողնել դահլիճը, հանդիպումը սպասված-տպավորիչ էր, ֆրանսախոս-իսպանախոս-իտալախոս սեբաստացի պատանիները ուսուցիչների հետ դահլիճը սկսեցին զբաղեցնել… 

Այսպես է ոչ միայն ճամբարային հունվարյան եռուզեռով… Աշխույժը-զբաղվածությունը միջին-ավագ դպրոցներում, ակումբներում չի թուլանա փետրվարին սկսվող ուսումնական երրորդ շրջանում… Ակումբային լիարժեք, գրավիչ միջավայր է մեր վերնատների ցանցը՝ հեղինակային մանկավարժությամբ ստեղծված, Քոլեջում, Արևելքում, Արևմուտքում, որ մշտական զարգացման մեջ է։ Հենց զարգացումից էլ եկավ այս անդրադարձը բլոգային իմ օրագիր… Մեկ էլ նրանից, որ ինչպես Դավիթ Բլեյանը, որ անհամբեր հաշվում է իր ծննդյան օրից բաժանումը, ես էլ երեխայի պես, զվարթ մոտենում եմ իմ 2000-րդ գրին հոբելյանական… Հրաշքների-նվերների սպասումով… Ունի՞ ընթերցողը սրա հետ կապված անսովորության զգացում, երբ, ուշադիր, 1960-րդ գիրն է արդեն… 

Լիլիթ Բլեյանն իրեն բնորոշ տակտով-դիտողականությամբ ոգևորեց ֆրանսերեն-իսպաներեն-իտալերեն՝ երեքը մեկում, սովորելու՝ հիմնավորված պատանեկան ագահությունը… Ավելացրեց սրան մեր հեղինակային մանկավարժությամբ կարևորվող՝ սովորողների-ուսուցիչների ստեղծականությունը-երաժշտականությունը-պարը-խաղը, ու իսկական բազմալեզու ուսուցողական միջավայրն իր շոշափելի նոր առավելություններով հեղինակային մանկավարժությամբ երկար սպասեցնել չի տա… Կարևոր է 2021-ի օրացույցով արձանագրելը այս: Դե, լեզուների մյուս խմբի՝ տարածաշրջանում մեր հարևան ժողովուրդների՝ թուրքերենի, ադրբեջաներենի, վրացերենի, պարսկերենի, նոր օրացույցի հետ կապված իմ նկատառումներն ավելի ուշ… Իսկ կրթահամալիրի ուսումնական պլանով առաջին դասարանից «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցանվող անգլերենի-ռուսերենի հասարակագետ ուսուցիչներին կհանդիպենք մարտ ամսին՝ ինձ զարդարող հոբելյանի առիթով… Գուշակեցի՞ք… 

#1960

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համի ուժը Նազենիի քեռի Աշոտի… գրում

Իսկ ախորժակը գիտեք, ուտելիս է գալիս… Գոհար Եղոյանի միջնորդությամբ, նախօրոք պայմանավորված իմ հանդիպումը Կարեն Հովհաննիսյանի ու մայրիկի հետ կայացավ միջին դպրոցի խոհանոց-ակումբում, կեսօրին, երբ սովորողներ-ուսուցիչները, որպես ամենօրյա համատեղ ուսումնական աշխատանք, պատրաստում

Հեծանվով սեբաստացիների տարի

Դավիթ Բլեյանը նորից Կառլսոնի, որն ապրում էր տանիքներում, Մանչուկ ընկերն է, ու ամեն անգամ խաղում է մեզ համար մի դրվագ… — Մա՛մ, ես գիտեմ, թե ինչի մասին եք խոսում դու

Երբ կհոգնեք, կգազազեք աշխարհից…

Իմն անքնություն չէ, որ գիշերը ժամը 3-ի և 4-ի արանքում Կարինե Մամիկոնյանի ձայնագրած երեկվա մեր համերգի ծափերն եմ ունկնդրում: Իսկական արթնություն: Ես անքնությունը հաղթահարելու պարզ միջոցներ գիտեմ, սրանց նման, բայց