Աստղիկի հետ տուն գնալիս ճանապարհին ստուգում եմ կրթահամալիրի ուսումնական ագարակի ներկայությունը, Սյունիք մեր ամանօրյա ճամփորդությունից Վարդանենց և Անժելենց գյուղական տնտեսությունից մնացածը… Մի տեսե՜ք, մեքենայի ապակիների մեջ փակված, շուրջ բոլորը՝ ձյուն, Աստղիկն ի՜նչ թատրոն է խաղում կովիկի, հորթուկի, գառնուկի, շան… կերպարներով։ Շարունակ տեղացող ձյունոտ ճանապարհին, որ անցնում է այգիների, պուրակների միջով, Իտալական փողոցից աջ և ձախ, Բյուզանդի ողջ երկարությամբ, ո՛չ մի սահնակով երեխա՝ մեծահասակի հետ որևէ… Լա՜վ, հայրիկ-մայրիկներն ուշ են վերադառնում աշխատանքից, իսկ մանկապարտեզները քաղաքային կա՛մ փակ են, կա՛մ, ըստ ֆեյսբուքյան ցանցի, մարդիկ երկու տարով հերթի են․․․ Ո՞ւր են մեր ընտանիքները, պապիկ-տատիկներն իրենց թոռնիկներով… 

Իրիկունը աշխատանքային հանդիպման գնալիս անցնում եմ համարյա նույն ճանապարհով, ոտքով-քայլքով․․․  կենտրոնով Երևանի, կառավարության շենքի շուրջ պտույտով․․․ Որքա՜ն վտանգավոր են հայելի-սառույց դարձած մայթերը․․․ Ինչո՞ւ չէին կարող կառավարության աշխատակազմի, խանութների, օֆիսների հարյուրավոր աշխատողներ մաքրել իրենց աշխատատեղի մայթերի սառույց դարձող ձյունը․․․ 2018-ին, հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով, «Իմ քայլ»-ի իշխանավորները ցուցադրաբար մաքրում էին․․․ գետերի հուներ, ճանապարհներ․․․ Վե՞րջ․․․ Անգամ այսպիսի… ձյունը քաղաքում անհավե՞ս պիտի լինի․․․ Չդիմացա, նկարեցի ձյունոտ ծառուղիները՝ իրիկնային լույսերով կանչող, դատարկ․․․ Շուրջ բոլորը՝ ամայի․․․ 

Երեկ մեր աշխատող Վլադը իրենց տան չօգտագործվող սահնակը նվիրեց Աստղիկենց խմբին․․․ Քայլում եմ ու մտածում՝ քանի՜ տուն ավտոտնակում, ձեղնահարկում, խորդանոցի մի անկյունում մոռացված սահնակ ունի, վաղուց չօգտագործվող․․․  Ի՜նչ մազալու ճամբարային նախագիծ կլինի. ընկնենք ու քաղաքով մեկ դուռ ծեծենք, հավաքենք․․․ Ճամբարային օրացույցում տասնյակ մարզական նախաձեռնություններ են, Արատեսից բացի, ամեն օր ուսուցիչների հետ, մարզիչների մասնագիտական աջակցությամբ մայրաքաղաքի սահադաշտերը, Ապարան, Ջրվեժի հատուկ տարածք, Կոտայքի մարզի Զառ, Լեռնանիստ… անգամ Շիրակի Աշոցք են գնում․․․ Քանի՜ սովորող ձմեռով ձյան վայելք ունեցավ, ձյունառատ բլուրներ, դաշտեր, լանջեր․․․ Օր եղավ, երբ զբաղված էին մեր բոլոր չմուշկները, դահուկները, սահնակները պահեստավորված․․․ 

Վիգեն Ավետիսի նոր նախաձեռնությունը ոգևորում է. ասածն արած է։ Այս ճամբարային առօրյայում երեկ կրթահամալիրի Գեղարվեստի Արտասահմանում իր ծնունդը նշեց «Վիգեն Ավետիսի հետ» պատանեկան-ուսուցչական ակումբը․․․ 

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ Ավագ դպրոց-վարժարանի, քոլեջի պատանիների, ուսուցիչների հանդիպումը՝ Վարդան Կարապետյանի կազմակերպած, վարժարանի ընթերցարանում, հա՛մ Հայաստանի մասնագիտական լսարանի պատրաստակամության մասին է խոսում, հա՛մ Վարդան Կարապետյանի հետևողական բարեխղճության, հա՛մ մեր պատանիների լրջության՝ մեր հարևան Թուրքիայի նկատմամբ՝ Քեմալ Աթաթուրքի ստեղծած, Էրդողանի նախագահած․․․ Ամեն ինչ այնքան պահանջված է, որ հաջորդ հանդիպումը մասնակիցների վստահությամբ չի ուշանա ու կկայանա․․․ Քոլեջի վերնատանը․․․ Համ էլ այսպիսով կրթահամալիրն ու մեր հեղինակային մանկավարժությունը՝ իր խորհրդանիշը դարձող խնջույքի գինով, հանրայնացնող գործիչների թիվը կմեծանա։ 

Երեկ նույն ընթացքում «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում սիրելի գրող Հասմիկ Սիմոնյանի հետ հանդիպումն էր․․․ Ափսո՜ս, որ ես միայն ֆեյսբուքյան անդրադարձով եմ հաղորդակից դառնում․․․ 

Կրթահամալիրի ու Նոր ուղու գործունեության նկատմամբ այնքան ուշադիր Վահրամ Մարտիրոսյանն էլ Բանգլադեշի ճանապարհին է. դիմավորե՛ք, Վարդան Կարապետյան և ընկերներ։ 

Իսկ Արմինե Աբրահամյանն առավոտ շուտ՝ իր ճամբար շտապելու ճանապարհին, ոգևորված պատմում էր ժողովրդական արվեստի թանգարանում իր ջոկատի տրիումֆի մասին․ ոնց են լսում, արձագանքում սեբաստացի սովորողները, վերջում էլ թանգարանը դարձնում համերգային հարթակ՝ աշխատողների համար պարում-երգում, կարդում, ուրախանում… Սրան էլ ավելացրեք, որ Տիգրանյան Աշոտի նման չհավանը հիացած է Արմինեի 5-1 դասարանի սովորողների յուրահատկությամբ, ուսումնատենչությամբ։ Ճամբարներ եմ ասել՝ սեբաստացիական ուսումնական հունվարյան ճամբարներ։ Ինչպե՞ս հանրակրթական այս ձեռքբերումը մեր հեղինակային մանկավարժությամբ տարածվի… Սա միայն բլեյան կրթական բաց ցանցի, նրա համակարգող Արմինե Թոփչյանի՞ գործն է, թե՞ այս խնդիրներն էլ լուծելի չէ առանց սեբաստացիներ կրթական համայնքի մասնակցային ինքնակազմակերպման։ Խնդիր, որ իմ օրակարգում է։ 

#1962

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ խոհերի նման անտես, իմ աստղերի նման արթուն… օգոստոսի պես հասուն…

Թափառումը-զբոսնելը-ճամփորդությունը (կարդացեք որպես հոմանիշներ) մեթոդ է, որով ես ապրում եմ-գործում եմ-կամ (էլի կարդացեք որպես հոմանիշներ) Երևանում, Բանգլադեշում, աշխարհում… Թե չէ՝ ես վաղուց թողել էի այս «քաղաքն աղմկոտ», այս Բանգլադեշը տարտամ…

Գրոց-բրոց կամ իմ փոստի, սոցցանցի սնդուկից

Էլ ի՞նչ նոր բան գրեմ, եթե իմ փոստը mskh-ում, սոցցանցը լիքն են մեկը մյուսից հետաքրքիր պատմություններով։ Ստամբուլի Ազգային կեդրոնական վարժարանի խմբի հունիսյան այցը դեռ զրնգում է… 1886 թ. Պոլսի Ներսես

Պայծառ հիշատակներ կտակենք ժառանգներին

Միքայել Նալբանդյանի թողած՝ կյանքի աշխատանքի ուղղություն է։ Սրա համար պիտի աշխատել, սրա համար պիտի ապրել. գործ եմ ասել, է՜, պայծառ հիշատակների ստեղծումը… Սոնան, Արևիկը և Դավիթը մեր տանն են. արի