Բա չէ՝ նռնակներ, ականներ, մեր կյանքը մեզանից տարած… 

Աստղիկ Բլեյանը գետնին ընկած նռան հատիկները ոտքով չպայթեցնելու մեր, իրար շարունակող դիտողությունը անարձագանք չի թողնում․․․ Մինչ մենք զբաղված ենք առավոտյան սուրճ-նախաճաշով, ափսեի միջից ճանկում և, մինչև մենք կհասցնենք խանգարել, մի քանի բուռ հատիկ շաղ է տալիս տանով մեկ ու, մինչև մենք կհասցնենք կանխել, հատ-հատ սկսում է տրաքացնել նռան խոշոր հատիկները․․․ Արմինեն փոխանակ նկարի ֆեյսբուքյան մանկավարժությանն արժանի տեսարանը՝ գունեղ-խաղային, սկսում է․
– Իսկակա՜ն Մաշա, էս էլ էդ ռուսական մուլտերի ազդեցությունը․․․
Ես՝ միշտ նոր ուղի.
– Աստղիկը բնագիտական փորձերն է շարունակում, երեկ իրենց խմբում Աննա-Արևիկի սկսած․․․ Բնագիտատեխնիկական-մարզական փառատոնը տանը այսպիսի ընթացք-զարգացում է ունենում․․․
Աստղիկն էլ հարձակվում է եղբոր վրա, որ հասցրել էր գետնից մի բուռ հատիկ հավաքել ու խցկել բերանը․
– Դավի՛թ, մի՛ արա, փորձում եմ․․․
Ինչպես միշտ՝ յուրաքանչյուրիս խոսքին ուշադիր, հասուն Աստղիկը մեր․․․ Հակամարտությունը սրանով չի ավարտվում․․․ Աստղիկը չի փոխում պամպերսը, չի լվացվում, գլխարկ-ձեռնոց չի դնում․․․ Դաստիարակի գո՜րծ եմ ասել՝ 25-ից ոչ պակաս Աստղիկի նման յուրահատուկների հետ ամեն օր, օրը ութ ժամ գոնե, քուն-թե արթուն․․․ Ես ուշադիր հետևում եմ «հրաժեշտ փամփերսին-ողջույն գարշոկ» պայմանական անունով ծեսի ծավալմանը նախակրթարանով․․․ Պայմանը, որ Սյուզի Մարգարյանը ծիսական մի կարգին անուն դնի, որ Աստղիկը կտրվի մայրիկից-մանկիկությունից ու նռներով խաղա․․․ 

Սկսել ենք ու փետրվարի մեջ՝ քոլեջում, մարտի մեջ՝ Արևմուտքում, սեբաստացի դարձող նոր համայնքով երկու նոր խմբի նորամուտին ենք պատրաստվում․․․ Չորս նոր աշխատատեղ՝ հեղինակային մանկավարժության դաստիարակի, վաթսուն աշխատող ընտանիքին սոցիալական աջակցություն, երջանկացում երկու տարեկան երեխա մեծացրած ծնողների․․․ Հալա՜լ է։ 

Երեկ՝ քոլեջում, այսօր՝ Արևմուտքում իմ մենթորական աջակցությամբ սիրուն-կարևոր հավաքներ սկսեցինք՝ օրը դաստիարակի լաբորատորիայում․․․ Լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի կյանքում տարին արտասովոր բեղուն կլինի, Բլեյան կրթական ցանցը Բանգլադեշի շրջափակումը վճռական-ունակ է հաղթահարելու․․․ Բարեկարգման-կառուցման-արդիականացման աշխատանքին (քանի՜ մլն դրամի իրական հայաստանյան ներդրում) զուգահեռ՝ ծնողները պարտեզին անհամբեր պատրաստվող երեխաների հեղինակային մանկավարժության սկզբունքներն ու պահանջներն են յուրացնում, ընտանիք-նախակրթարան միասնական զարգացնող միջավայր ձևավորում․․․ Հալա՜լ է ձեզ։ 

Ինքնագլորները իմ, 600-ի չափ մեր սեբաստացի 2-5 տարեկանների կյանքում․․․ Տանը՝ չգիտեմ, առանձին հարց է, ու տան վրա, մեկ է, ազդելու ենք նախակրթարաններում մեր այս մարմնամարզական գյուտերի հետևողական-ամենօրյա վարժանքներով՝ գունեղ-ճկուն-խաղային․․․ Երեկ, ուռա՜, նրանք դուրս եկան խմբասենյակներից ու միջանցքներով մոտեցան մարզադահլիճներին, կայանատեղիներ են փնտրում հարմար։ Դեմը չես առնի, յուրաքանչյուրիս աջակցությունն ունեն՝ դաստիարակ, ծնող, ավագ սովորող․․․ Գնումների մեր նոր համակարգող, երկու մանկահասակ սեբաստացիների մայրիկ Լիլիթը հաշվում է՝ ամեն մի նախակրթարանի համար, գումարած դաստիարակինը․․․ Հետևեք-մասնակցեք զարգացումներին՝ ինքնագլոր թափ հավաքող․․․ 

– Մայրի՛կ, քո մոտ երեխա բերել-պահելը, մեծացնելը լավ է ստացվում։ Տե՛ս՝ մեր նման, ի՜նչ տղա ունես անթերի, ու ի՜նչ գեղեցկուհի աղջիկ․․․ ի՜նչ հայտնի ամուսին․․․ Ինչի ուրիշի երեխաներին դաս տալը ավելի լա՞վ է, քան մեզանով ողջ օրը զբաղվելը։ Թո՛ղ դասերդ, արի տուն, միայն տնով զբաղվի․․․ Ինձ համար-ինձ նման կատարյալ մի եղբայր էլ կբերես․․․ Հայրիկի խոստացած 6-7 երեխան էլ կլինի․․․
Դավիթ Բլեյանը համակարգչով խաղում է Բակունցի «Ալպիական մանուշակի» բզեզի նման, աչքի տակով հետևում մոր արձագանքին, որ սպոնտան, բայց դեռ եթերային չէ, զմայլվում է, վայելում իր մոտալուտ հաղթանակը․․․ Դավթի դեմը ես որ չեմ առնի․․․ 

#1967

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ներառականությունը՝ հանդուրժողության պատվիրատու

Տարիներ առաջ, երբ չունեինք անգամ կրթահամալիրի Դպրոց-պարտեզի ծածկած լողավազանը, բայց կար մանկավարժական խնդիր-անհանգստությունը՝ լողուսուցումը որպես հանրակրթություն, մենք երազում էինք, մտածում-նախագծում Նոր դպրոցի մի թևը՝ իր նկուղով, ծածկած լողավազանի վերածելու մասին։

Թռիչք դեպի միտք՝ սեփական փորձով․․․

Մոռացել էի, բայց համը ՝ սառնաշաքարով Արարատի, մնացել էր։ Համի հետքերը հաճախ ավելի խորն են, որպես հիշողություն, քան մտքերի-տեսածի, ու ահա Մարի Միքայելյանի բլոգ-արխիվը վերադրարձրեց համը սառնանուշի․․․  Մարի, Քնարիկ, Գեղամ

Որ­պես Լա­յեր­տի որ­դին…

…. Որպես Ու­լիս մի՝ թո­ղած եւ հող, եւ տուն, Ան­ցա ծո­վեր ու ցա­մաք­ներ ես՝ Ամեն տեղ օտար եւ անխն­դում… Կիրակի ցերեկով, ջրհեղեղի աղմուկով, երբ Դավիթն իր ընտրած մեդիագիտության աշխարհում էր,