Օրվա հերոսին իմ դիմավորեք․․․ 

Իմ օրերը մենթոր-տիարի այսպիսին են.  ինչ էլ օրացույց կազմողները բաց թողնեն, առանց հերոս չի մնա․․․ Երեկ շարքով եկան կանգնեցին, ասացին՝ հալալ է քեզ, տիար, ընտրի, քո իրավունքն է․․․ 

Էս՝Շողիկը Պողոսյան,որ հասցրեց, ոգևորվեց-ոգևորեց, իր բուսաբույծի լաբորատորիա-ուսումնաարտադրական արհեստանոցով․․․ Ի՜նչ մարդկային էր կանաչի միջի երեկվա աշխույժը մասնակիցների․․․ 

Էս՝ Տաթև աղջիկն իմ, որ մի օրում երկու սիրուն նորամուտ էր անում, միաժամանակ ծիսական լանջին քոլեջի Տեառնընդառաջի խաղով մանուկների: 

Էս Սյուզին, որ երեկ սեղանատանը շնորհավոր ասաց կրթահամալիրի երկարօրյա ուսուցման ճամբարի կազմակերպիչների նխշուն համույթով․․․ 

Բայց իմ օրվա հերոսն ինձ սպասում էր սեբաստացի Սադոյան ընտանիքի մայրիկի տեսքով,  սեբաստացի Բագրատ և Միքայել եղբայրների՝ մեկ-երկու տարեկանի արանքում գտնվող քույրիկ Էլիզան՝  գրկին, ձեռքին, ոտքերին շուլալված… Միջին դպրոցի սովորողների ծնողների նախաձեռնող մի խմբով հրաժեշտ տվեցինք մեզ այցելած մեր լավ ընկեր Արսեն Աղաջանյանին, Վիգեն Ավետիսի, Լուսինե Բուշի հետ քայլեցինք՝ ետևում թողած Սյուզիի հերթական ուրբաթ համերգը, անունը լսեք՝ «Սարն ամենքիս է հավասար», «Հայ բենդի» լուսավոր աղջիկներին։ Խոչընդոտները սեբաստացի աշխարհի առաջ տնկված, բոլորը հաղթահարելի, որպես ոտքերի փոշի թոթափեցինք, Մայր դպրոց-Արևելք անցում կատարեցինք կրթական պարտեզով, հասանք Սեղանատունը քոլեջի՝ մի բաժակ գինու շուրջ սեբաստացի կրթական համայնքի հերթական զրույցին․․․ Եվ էս ողջ ընթացքում իմ աչքը չեմ կտրում Նինա Խաչատրյան մորից և մեկ ու կես տարեկան Էլիզայից, խանդաղատանքից սնվող խաղից, որ չի կտրվում անգամ զրույցի սեղանի մոտ․․․ Էս ո՜նց կարելի է էսքան ուժ-շնորհ, էսպիսի շարժում կենդանի, մանկան էսքան պաշտպանված ազատություն-ինքնաբուխություն․․․ Նինա, կեցցեք, ձեր դուետով Էլիզի հետ․․․
Ու խոսքը սեղանի մոտ.
– Մենք մեծանում ենք, շուտ արեք․․․ 

Սա Բլեյան ցանցին է ուղղված, Արմինե՛ Թոփչյան։ 2021-ին ընտանիքի բնակավայրին հարմար մի տեղում պարտեզ-նախակրթարանի խոստումը անձայն կորզեցին։ Այսպիսի ընտանիքի հետ սեբաստացիական լինելու բան է․․․ Այս տարի Երևանում չի կարող չբացվել Բլեյան կրթական ցանցով առաջին նախակրթարանը։

#1984

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խաղաղարարներ, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ…

— Տիա՛ր, մի՛ գնացեք, սպասե՛ք ուրախացնեմ ձեզ՝ նոր․․․ Դպրոց-պարտեզի բաց մեծ լողավազանից Դավիթ Բլեյանի խմբի 5 տարեկան Վարդուհին է ինձ ձայնում՝ տրանզիտով լողափ մտածիս, որ չհասցնեմ վշտանալ… երեկվա պես։ Սպասում եմ,

Օձը որքան գեղեցիկն ըլնի, վարդի՞ն սիրական չի լինի․..

Մարդո՛ւ կորուստը կորուստներից ամենամեծը, ամենաողբերգականն է… Այստեղից էլ տենդագին փնտրտուքը մարդու, նրա հայտնաբերման ուրախությունը ու թողած տպավորությունը՝ անջնջելի… Մի սիրուն Աղասի Քանաքեռի կորած տներում որ տեսավ Խաչատուրը մեր ո՜նց գրականություն-լեզու բերեց

Հայրենիքն ամենագեղեցիկ հորինվա՞ծք, մայր…

«Այսօր ես շատ տպավորված եմ տուն եկել, դրական լիցքերով, ինքս էլ Փոքրիկ իշխան դարձած»։ Գրում է Վանուհի սովորողը՝ շնորհակալությամբ՝ Արևելան դպրոցը «Փոքրիկ իշխաններ»-ի հավաքատեղի դարձրած Վանուհի ուսուցչուհուն… Կրթահամալիրում ուսումնական կյանքի ամբողջական ներառմամբ