Երկնքում աստղերն են, իմ գրկում՝ Աստղիկը, մենք քայլում ենք․
– Ձկները սոված են, Դավի՛թ, վեր կաց․․․- պարբերաբար լսվող կանչերից է մեր տան․․․
– Ես եմ կերակրելու ձկներին էսօր․․․

Դավիթը մինչև վեր կենա, գա, կիրակի օրը ճաշ կդառնա, ձկներն էլ՝  կես մարդ, մեզ կուտեն․․․
Սա՝ առավոտ կանուխ, երբ դուք քնած եք․․․
– Էլի՛ քայլենք, հայրի՛կ, հոգնե՞լ ես, հետո կնստես, հա՞․․․
– Արի, հիմա գնանք, միրգ հավաքենք, հայրի՛կ․․․
Իր սիրելի զամբյուղով «Շուշանի սենյակում» մրգերի ընտրություն է կատարում․․․ Հիմա գնում ենք երկուսով մրգերը մաքրելու, կտրտելու․․․ որ բոլորով ուտենք․․․
– Հայրի՛կ, Դավիթը էլի քնա՜ծ ա․․․ 

Աստղիկ Բլեյանի ջրաներկ աշխատանքների առաջին ցուցադրության իրավունքը իմ բլոգինն է, ես այսպիսի մշակութային իրադարձությունը, համ էլ ճանաչում ու մուտքեր բերող, բաց չեմ թողնի․․․ 

Բլոգավար Նունե Մովսիսյանի մեկ միլիոն մուտքերին հարգանքով եմ վերաբերվում, տպավորված եմ, բայց դե, 2000 բլոգապատում-գիրն էլ ամեն դարում չի եղել․․․ Իսկ Աստղիկը, և՛ մեր տան անդամների բաց-փակ քվեարկությամբ, և՛ հանրային կարծիքով, հերոս է ամեն օր, յուրաքանչյուրիս կյանքում․․․ Ոչ, միայն ամիսը չէ Աստղիկի աճի որոշման ժամկետը, այլ նաև շաբաթը կամ․․․ օրը․․․ Վերցրեց տիկնիկն իր ու գնաց մտավ օրորոց՝ քնեցնելու, հետո թե՝ տեղը հարմար չէ, փոխեց Դավթի մահճակալով, հետն էլ թե՝ մի նկարեք․․․ սիրուն չեմ․․․ 

Աստղիկը նկարելով կարդում է Թումանյան․․․ Օրը քանի անգամ ուզում եք՝ «Փիսոն-փիսոն մլավան»-ը կասի․․․ Մեկ էլ աշխարհի բոլոր աստիճաններով պիտի բարձրանա-իջնի․․․ Չորրորդ հարկի մեր բնակարան տանող աստիճաններն ուղիղ 80 հատ են, ամեն օր Աստղիկը իր «ես կարող եմ»-ով առավոտյան իջնում-երեկոյան բարձրանում է․․․ մեկիկ-մեկիկ․․․ Սկսել է հաշվել․․․ 

– Պա՛պ, ոնց որ ինձանից ընդունակ է քույրիկը․․․ Հը՞,  պապ,- հիանում է քրոջով Դավիթը։- Որ Աստղիկը հոգնել չունի, էդ հաստատ է, պա՛պ․․․
– Ափսե կոտրելուց էլ Դավիթ չէ․․․,- Արմինեն է նշում։
Աստղիկի բարձր սեղան-աթոռին Արմինեն հատուկ ապակու կամ ճենապակու ափսե-բաժակ է դնում․․․ որ հետո ասի։ Աստղիկը «դը՛մփ» ասում ու հանկարծ նետում է սեղանից մանրահատակի վրա․․․ Ու զուլալ-ժպիտով ողողված աչքերը պտտում տանը եղածներիս վրա․․․
– Տեսա՞ր ոնց դմփաց․․․
– Կմաքրե՞ս, ես չեմ կարող․․․
Հագնի-հանվի՝ ինչքան ուզես, միայն իր ընտրածը հագնի․․․ Հերակալներով զուգված կգա վերջում, դեմդ կկանգնի․․․
– Սիրո՞ւն եմ, շա՞տ սիրուն եմ, հա՞․․․
Մայրիկի մազերի մեջ կամ անկողնում կարող է կորցնել պլաստիլինե-խմորե գնդիկը ու արցունքոտ-երգեցիկ կողբա կորուստը մինչև գտնի․․․ Այդպես և կոշիկը, մազակալը․․․ 

Հիմա լսեք էս փչանին․․․ Առավոտ շուտ նեղացել է մայրիկից, որ իրեն ուղարկել է կովիկից կաթ ուտելու․․․ Մռութները կախել է․․․
– Չեմ ուզում գնամ պարտեզ, մնամ տանը․․․ նեղացել եմ․․․
Ու հետո էլ՝
– Էս ի՞նչ բանա, յա՜, էս չե՞ս հագել։ Շուտ արա, Դավի՞թ, ես գնում եմ․․․ 

#1986

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սահմանափակ նյութական ռեսուրսներով անսահմանափակ իրագործումների մանկավարժությունը մեր

Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝

Խոհանոցայի՞ն, այո, բայց խոհեր…

Դեկտեմբերի առաջին օրը, ձմռան առաջին օրը, դեկտեմբերի օրացույցի գործունեության ու նրանով որոշված «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ. դպրոցը ամանորի բաց արվեստանոց» նախագծի առաջին օրը, Սլովենիա գործուղումից վերադարձած մեր Սոֆիի ծննդյան օրը… սա եմ համարում ավետիս

Մանուկն ու ջուրը… Արի՛ ու տես…

Երեկ ծնունդ եղավ Բանգլադեշում․․․ Կրթահամալիրի Բանգլադեշով իմ ամենօրյա շրջայցին Քոլեջի ամառային պարտեզում այս օգոստոսին 2 տարեկան դարձող Վահանը «ապի՜» (Աշոտ պապի) գոչյուն-ողջույնով ինձ դիմավորեց տկլոր, լողավազանում․․․ Նկարաշարերը փոխանցում են և՛ Վահանի,