Բոբիկ անունով շան խնամակալ Մանուշակը, պարզվում է, սեբաստացի Անուշ Սողոմոնյանի քույրն է․ ես չգիտեի․․․ Կրթահամալիրի Արևելյան դպրոց պարտեզի խորհրդանիշը դարձած Բոբիկը դժվար շրջան է ունեցել, և կեցցե Մանուշակը, որ հաջող առաջ է տարել բուժումը․ խնամված, ապաքինված, բարի, վստահելի Բոբիկը նորից բոլորինն է։ Մանուշի հետ մեր զրույցին միացավ Արմինե Թոփչյանը․ նկարում մենք երեքով ենք․․․ Ու զրույցը կարևոր, Քոլեջի խորհրդանիշ Դանի, Հյուսիս-գեղարվեստի Ատի շների խնամքի-վիճակի մասին էր, Մանուշի պատրաստակամության՝ սեբաստացի սովորողներին-ուսուցիչներին խնամակալի հմտություններ փոխանցելու․․․ Իհարկե։ 

Խաղողի և գինու դպրոց ես մտա շինարարությունից տեսքի եկող քոլեջի նոր կացարանից, նորամուտի պատրաստվող սեղանատնից, աքսեսուարների հարմարավետ արհեստանոցից անցումով․․․ Ավարտուն տեսք ստացած մառան-լաբորատորիայով Քոլեջ-հյուրընկալը պատրաստ է փետրվարի 12-ին «Գինու բաժակի շուրջ» սեբաստացի կրթական համայնքի նախաձեռնող խմբերի հետ զրույցների շարքին․․․ Արտակ Ռշտունու, խաղողի և գինու դպրոցի կայացման հետ գինեգործի մասնագիտություն ձեռք բերած Մարիաննա Գևորգյանի, ավագ դպրոցի գինեգործության-խաղողագործության ընտրությամբ խմբի տասնյակի չափ տղաների հետ մեր զրույցը գինու արտադրամասում, հենց ուղիղ եթերի արժանի էր։ Եթե բաց եք թողել, եթե կրկնեմ, նույնը կասեմ․ այս տարիների գլխավոր ձեռքբերումը աշխատանքային այս վիճակն է․․․ 800 քառակուսի մետրանոց նկուղը, տեսեք, ի՜նչ կենդանի է, գործող, զարգացումների մեջ․․․ Գլխավորը, որ ներկայացրեց խաղողի և գինու դպրոցի ղեկավարը մեր, Ավագ դպրոցի ու քոլեջի սովորողների հետ խաղողի նոր այգիներ հիմնելու հաստատակամությունն է, աշխատանքների-գործողությունների, գործիքների, աշխատողների պատրաստ լինելը․․․ Ինձ ուրախացրեց խաղողի և գինու դպրոցի՝ օրացույցով գործելու պատրաստությունը․․․ Մենք խոսում ենք մասնագետի պատրաստության կարգապահ ու ստեղծական ճանապարհի՝ արտադրությամբ ուսուցման մասին, և սովորող-ուսանող տղաների աչքերը որքա՜ն խոսուն էին։ 

Ինչպես Մարիամ անխոնջ երաժիշտ-ծիսարարն ասաց արդեն հրաժեշտին.
– Տիարին մեր ծեսով ընդառաջ եկանք․․․
Հարավային դպրոցում կարդում ենք Տերյան մի խմբի հետ, մյուս խմբի հետ պատրաստվում ենք Տեառնընդառաջին, երրորդ խումբը պարսկահայ ծնողի առաջնորդությամբ իր երկրորդ դասարանցի Նարեկ Աբադի և դասընկերների համար խոհանոցը վերածել էր արտադրությամբ ուսուցման լաբորատորիայի․․․ Բոլորով հաստատեցինք՝ Թավրիզի թանապուրը մինչ բաժակ-ափսեների տակը ճաշակելով․․․ 

Ընթերցում ենք Տերյան, Թումանյան, Չարենց․․․ Ստուգատես-ուսումնական պարապմունքներ են ընթերցանության փետրվար-մարտին․․․ Այսպիսին է օրացույցով հաստատված-մշակված-փոխանցված հեղինակային կազմակերպումը, քանի՜ տարի, սկսվում է ամեն տարի Տերյանի ծնունդով, անցնում Թումանյանի փետրվար ու չի ավարտվում․․․ Մեզ միանում են ընտանիքները, մենք կարդալու այս վիճակը փոխանցում ենք ֆիզիկական միջավայրում, քայլքով թափառումներով քաղաքով մեկ, հասցնում ենք յուրաքանչյուրին շնորհիվ մեր մեդիայի․․․ Եվ ամեն օրը յուրաքանչյուր սովորողի համար սկսվում է դասարանում-սրահում իր, ուսուցչի համար կարդացվող Տերյան-Թումանյան-Չարենցով։ 

#1981

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատրաստվո՞ւմ ենք, ընկերներ, իմ վեցհարյուրերորդ անընդհատ գրին

Շուշան Բլեյանն իր երևանյան արձակուրդի օրերին՝ Վիեննա մեկնելուց առաջ, ինձ հանձնեց մի թղթե տոպրակ… Իմ 1999-2001 թթ հայտնի շրջանի արխիվային վկայությունների՝ իմ նամակների մի հուզիչ փաթեթ… Շուշանի մանկությանն առնչվող ամեն

Սեբաստացի պարտեզ, ողջույն Գյումրիից…

Արթնացել եմ Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի հարմարավետ, խելամիտ համարում: Ժամը 5- ն է առտու: Նախօրոք, իրիկունը պատրաստել եմ իմ աշխատանքային անկյունը հյուրատան պարտեզում: Այստեղ ամենուր գերմանական խնամվածություն կա, կոկիկություն, պարզություն` գումարած

Շարունակենք կյանքի կոչել թե կյանք դարձնել գաղափարները…

Դավիթ Բլեյանն առավոտյան իր հայրիկապահանջով արթնանում-անկողնուց իջնում է իմ գրկում միայն. — Գնա՛, չեմ ուզում,- ասում է մայրիկ Արմինեին,- թող հայրիկը գա։ Ի՜նչ գերազանցություն է փոխանցվում տղամարդուն՝ առավոտ լույսի ճոճանակ-լոգանք-ցնցուղով-շոկոլադով