Ում, ինչը, ինչպես գովենք․․․ 

Ինձ համար կարևոր է առանձնակի՝ ի՞նչ է կարդում, դիտումլսում, փոխանցում սեբաստացի մանկավարժական աշխատողը, ծնողը․․․ Երբ նման նյութերը հասնում են ինձ, ես բաց չեմ թողնում, հատկապես, երբ իրենց չափովձևով տեղավորվում են իմ ժամանակիռեժիմի մեջ․․․ Ա՛յ, ինչպես, այս մեկը Կաբալայի միջազգային ակադեմիայի հիմնադիր, դոկտոր Միխայել Լայտմանի հետ Սիմյոն Վինոկուրի հեղինակային հաղորդման՝«Դպրոց պիտի չլինի»զրույցի արձագանքները բաց չեմ թողնում։ Օրը սկսում եմ դիտելով. շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին․․․ Շարունակությունը գրանցված մասնակիցների համար Բլեյան ցանցով մանկավարժական ակումբի առաջին պարապմունքիսղանյութիդիտումն է․․․ Մեկ է, 90 րոպեն, որքան էլ մասնակիցներըկազմակերպիչները ջանացին խնայել իրար ժամանակ, շատ է անդրադարձի համար, իսկ ա՛յ, Արմինե Թոփչյանի ստեղծած 20 րոպեանոց նյութի լսումը հեշտությամբ հաղթահարեցի․․․ Փորձե՛ք։ 

Գովեմ, գովեմ, ո՛ւմ գովեմ, Արմինեի գովքը ավարտելուց հետո։Արմինե Աբրահամյանինգովեմ․․․ Այդպիսի եզրակացության եկան Շուշան ու Լիլիթ քույրերը երեկ մեր տանը, երբ հավաքվել էինք Շուշանիկ Բլեյանին բարի վերադարձ ասելու համար։Լիլիթըմեզանում ընդունված փորձագետ է որակի գնահատման հարցում,ՇուշաննԵվրոպայի ճաշակներից էլ, դե, երկար բացակայած, տարիների ընթացքում որպես նշաձող ունեցող մեկը, երեկ գովեցին Արմինեին Դավիթ եղբոր ու Աստղիկ քույրիկի համար․․․ Պարզվում է՝ նրանք փոխանցում են նաև Շուշանի գալստյան առիթով ավանդական քույրիկականաղջկական հավաքի եզրակացությունը․․․ Իրենց Դավիթ եղբորն այս պատվելի աստղաբույլը, Նազենի աստղ Հովհաննիսյանի մասնակցությամբ, առանձնացրել է․․․ Սիրում են Դավիթ ժառանգին, անաչառ, խիստ, ամբողջական հայացքովզննությամբ․․․

Դավիթ Բլեյանի հետ երեկԱյրուձիիճանապարհին խոսում էինք Չարենցից. սկսված ընթերցումներին ի՛նչ նոր խոսք ասենք մեր չափով՝ նշանավոր հայր ու որդի․․․ Առաջին պայմանավորվածությունը կայացավ՝ միասին կարդում ենք ՉարենցիԿապուտաչյա հայրենիքն ուԴանթեական առասպելը․․․ Առաջինին մղեց Դավիթն ինքը՝ Տաթևքույրիկին նվիրված «Հայրենքում» գողտրիկ գործով, Դանթեականը եկավհառնեց Վարդ Սիմոնյանիայս հրապարակումով, Դավիթ Բլեյանի խորքային ընկալումով․․․ Գիր է ու չի կարող չմղելչկազմակերպել նաև այսպիսի փորձարարություն։ Վտանգավոր ու հեշտ է, մի տեսակ ձանձրանալը, սովորականաննկատ մնալը։ Թույլ չտա՛ք, ընթերցող ու ստեղծող, մեզ համար ենք անում․․․ 

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի զարգացումները խթանում են նաևայսպիսի ձյունըհանրապետությունով մեկ ու շեշտակի ձնհալը՝ ջերմաստիճանի տաքացումով պայմանավորված․․․ Մարտը թռավ այս արանքում, մարտի 22-27-ի Ծառազարդըչոքեց մեր առաջ․․․ 

Ինձ ուրախացնում են ստուգատեսով նախատեսված,օրացույցովորոշված նորամուտները՝ ճիշտ ժամանակին, ուրախ, աշխատանքային անմիջական ընթացքով․․․ Բրուտանոցի ծավալուն աշխատանք պահանջող կրկնամուտը՝ իր դրսովներսով, երկու մուտքերով, սանհանգույցով, նախանձ շարժող, նոր ու հարմար սեղանաթոռներով, թարմությունհարմարավետություն կհաղորդի։ Վարպետ Մովսեսը մեր քոլեջի ուսանող Վահե որդու հետ (տեսեք՝ քոլեջն իր արտադրական ուսուցմամբ ո՛նց առաջ մղեց) արժանի աջակցություն ստացավ միջին դպրոցից, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմից․․․ Ես որ անհամբեր եմ, «Այրուձիի» հիմնադիրԳագիկընկերոջն էլ հրավիրել եմ․․․ Մինչև այդ աշխատանքային խումբը՝ Դավիթ Պետրոսյան, Էդմոնդ Փաշինյան, Դավիթ Քոչունց, թող այցելի Գագիկին՝ մի շարք առաջարկներ տեղում ուսումնասիրելու պահանջով․․․ 

#2013

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին[1]…

Խածումն[2] որուն՝ կը քթքթայ տերեւունքին մեջ դալար․․․ Չգտնվեց-չկար ձեռքի տակ ուրիշ միջոց, քան հեծանիվը, ուրիշ ընթացք, քան սլանալը․․․ Իրիկունը 7-ին, ես բոլորիդ թողեցի, հե՜յ, դու՝ Բանգլադեշ կրթական՝ երգեցիկ-խորոտիկ, քո բոլոր

Իմ գիշերը՝ սահման չընթերցումի

Կրթահամալիրի Ցուցասրահի հավատարիմ հետևողն եմ՝ այցելուն, բայց Էրիկ Գյագունցին (11 տարեկան, 2017-ի սեպտեմբերից Արևելյան դպրոցի 4-րդ դասարանի սովորող, ով նկարել սկսել է 3 տարեկանից… ունի 54 նկար, նաև զբաղվում է փայտի

Այլընտրանքային կոչվածը իմ-մեր կյանքն է՝ հեղինակային, իսկական…

«Ես որոշում եմ կայացրել, որ այս տարվա դպրոցական ավարտական քննությունները կչեղարկվեն ինչպես 11-րդ, այնպես էլ 12-րդ դասարանների աշակերտների համար… Մեզ հարկավոր է ուժեղ եւ անկախ դպրոց ունենալ, որը կենտրոնացած կլինի