Աստղիկի խոսքից հետաքրքիր բա՞ն. միայն ուշադիր լինես, գրառեսնույնությամբ։
Բարի լույս, մայրի՛կ, արի ծանոթանանք։ Իմ անունը Աստղիկ ա։ Քո անունը մայրիկ չի՞, Արմինե՞ ա։ Պապայի անունը հայրի՞կ ա։ Աշո՞տ ա, հայրիկ չի՞․․․ Քո անունը Դավիթ ա։ 

Պա՛պ, ես քո վրա չեմ բարկանում, ես քեզ սիրում եմ, ուզում եմ քեզ պաչեմ․․․ դե, արի մոտ, հա՞․․․
Հիմա ես ուզում եմ երգեմ․․․ մեկ, երկու, երեք, չորս․․․ ութ, ինը, տասը․․․ Լսեցի՞ր, իմ երգը 

Մի աղունիկը թռավ․․․ տես․․․ հիմա մյուսն էլ կթռչի․․․ թռա՜վ Սիրո՞ւմ են իրար։ 

Դավի՛թ, արի քեզ քնացնեմ․․․Դավթի ձեռքից բռնում, բազմոցին պառկացնում է։Հիմա ես քո համար Մոցարտ կնվագեմ, դու քնես, հա՞․․․ Դե խելոք պառկի․․․
Դավիթը հնազանդ հիանում է քույրիկով․․․ 

Աստիճաններով բարձրանում եմ տուն, չորրորդ հարկ։ Զանգի ձայնը լսել ու հարկի հարթակում Աստղիկն արդեն թռչոկոտւմ է, ճաղերից ներքև նայում․․․
Հայրի՜կ, դու ինձ կարոտե՞լ ես․․․ 

Հայրիկ, գնում եմ պառկեմ իմ օրորոցում, դու էլ ինձ հեքիաթ պատմես, հա՞․․․
Իր նշանավոր հարցովհաստատումովվճռով՝ հա՞ով․․․ Աստղիկին հեքիաթ պատմել չի լինում։ Ամեն նախադասությունից, բառից հետո իր անցումը չգիտես ուր, իր հարցը չգիտես ինչ կլինի։ Իմ հարկադիր դադարներն էլ, շարունակ․․․
Դու պատմի՛․․․ Չե՞ս պատմում․․․ Չգիտե՞ս, մոռացե՞լ ես․․․ Ես քո համար պատմեմ, դու էստեղ պառկի․․․ լսի․․․
Ու տեղը զիջում է ինձ․․․ 

Հայրի՛կ, Դավիթը ինձնից մեծա․․․ հա՞․․․ Ես աղջիկ եմ, Դավիթը ինձ պիտի լսի․․․ 

Առավոտ շուտ կիրակի, մենք ամեն մեկս՝ մեր բանին․․․ Արմինեն, Դավիթը, կարևոր քնած են․․․ Ես ու Աստղիկը հյուրասենյակի փոքր սեղանը մաքրել, միրգը Շուշանի սենյակից հավաքել, կտրատում ենք․․․ Ես խոսքի մեջ դաստիարակիչ սղղացնում եմ արանքում․․․
Աստղիկը էլ մայրիկի կաթ չի խմում, մենակ կովիկի կաթ է խմում․․․ քաքոտչիշիկ անող փոքրերն են լացում, մայրիկի կաթը ուզում․․․ Կովիկը կաթը պարտեզ գնացող Աստղիկի համար է տալիս․․․
Աստղիկը արանքում՝ հա՞, հա՞․․․ ու վերջում.
Ես մայրիկի կաթ խմել եմ գիշերը, երեկ էլ եմ խմել, հիմա կովիկի կաթ խմեմ, հա՞․․․ 

Արի, արի գնանք՝ կիվին բերենք, կտրենք, դու մոռացել ես․․․ Կիվին կմնա, կնեխի․․․ Ուտեմ կիվին, հետո նկարեմ, հա՞․․․
Ուզում եմ նկարեմ․․․ Կթողնե՞ս․․․ Չէ, չեմ թափի․․․ Դավիթն ա կոտոտում ․․․ 

Կիրակի առավոտվա Աստղիկի նկարաշաը, երգելովպարելովբլբլալով ընթացքը իմ ֆոտոշարում, տեսանյութում․․․ Աստղիկով ստեղծված իրականությունն իմ հեղինակային վայելքն է, այլ է․․․ 

Դավիթը երեկհերթական ճամփորդությաննէ մասնակցել, այս անգամ ԱրուճԴաշտադեմԹալինԱշնակ․․․ Հաշվել կլինի՞ միայն մարտ ամսվա իր ուսումնական թափառումները․․․ Ինչ որ հիմա միտս է գալիս, հետևել եմ, ասեմ՝Խոր Վիրապ, Չարենցի տունթանգարան․․․ Աստղիկը մատներով ցույց կտար ու կասեր՝ եղավ յոթ․․․
Դավիթը համեմատում է Արուճի ու ՍելիմՎարդենյացի քարվանատները, իր ճամփի ուսուցիչներին՝ հայրենագետ Գոգինյանին, բնագետ Շուշանին, ամենահուսալի Գրետա Բակունցին, որ երեկ ճամփորդությանը չի եղել․․․ Մենակ լսեք․․․ Մեր մանկավարժության հեղինակների ու մանկավարժության արժանահավատ, անմիջական բնութագիր․․․ 

Կիրակին լավ հնարավորություն է Քասախ՝ Շուշիի ՆալբանդյանԽաչատրյան մեր հարազատներին, նրանց այգի այցելելու, գարնան մեր համատեղ նախագիծը սկսելու․․․
Գնացի՜նք, ուռա՜կկանչի Աստղիկը, հենց տանից դուրս գանք 

#2019

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անկեղծ, խանդավառ, շնորհքով ու հուզիչ` որպես ինքնագիր…

Կիրակնօրյա իմ գիրը ամենաշատն է տրվում և՛ էքսպերիմենտի, և՛ կասկածի: Չգիտեմ, Նունե Մովսիսյանը` «Կիրակնօրյա ընթերցարան»-ը կազմելիս, և կրթահամալիրի պատանեկան «Ֆիլմադարանի» հեղինակ սովորողները` կիրակի օրվա դիտման ֆիլմերն ընտրելիս, ունենո՞ւմ են կիրակին հանգիստ թողնելու,

Տես, ես կարողանում եմ…

Ձմեռ պապը եկավ, շնորհակալ ենք, իր գալով արդեն հաստատուն դարձրեց մեր աշխարհը… Պատկերացնում ե՞ք, թե ինչ կկատարվի մեզ ու մեր ստեղծած աշխարհների հետ, եթե Ձմեռ պապը որոշի ու  մի տարի

Պայծառ հիշատակներ կտակենք ժառանգներին

Միքայել Նալբանդյանի թողած՝ կյանքի աշխատանքի ուղղություն է։ Սրա համար պիտի աշխատել, սրա համար պիտի ապրել. գործ եմ ասել, է՜, պայծառ հիշատակների ստեղծումը… Սոնան, Արևիկը և Դավիթը մեր տանն են. արի