Գիտեի՝ ինչի մասին պիտի պատմեմգրեմ․․․Վեր կացա ու առավոտգիշերով իմ մահճակալից նեղ անցումով, ընդարձակ հյուրասենյակով մինչև աշխարհի իմ անկյուն, գրասեղան՝ Խանջյան փողոցի մեր բնակարանի հարավարևմուտք նայող պատուհանի մոտ, հասա զգույշ՝ մի կողմ տանելով Աստղիկի թողած մի կոշիկի ձախը, մյուսի աջը, երրորդի զույգը, աթոռակը, որի վրա երեկ կանգնել էր սանհանգույցի հայելու առաջ, երկար ու խնամքով մաքրում էր ատամները, մինչև վերջ իքնուրույն, բոլոր փուլերով. Մաքրում եմ, ոչ ատամներս չփչանան․․․
Մեկ էլ կարթնանա, զռռոցը կդնի, կուզի՝ եթե իր դրածըթողածը իր տեղում չգտավ․․․ 

Ջուլի Սիմոնյանն իր նախաձեռնությամբ հասավ նրան, որ ես մենթորտիարի կարգավիճակով, որոշեցի սեբաստացի կազմակերպիչների 20 հոգիանոց խմբին տանել Հին Նորք․․․ Շնորհակալ եմ Սերգո Տոնոյանին, որ առանց երկարբարակի հաստատեց ընտրության երթուղին, համաձայնելով ուղեկցել մեզ։ Մեր ուղևորության, քայլքի բոլոր մասնակիցներն իրենց թվային միջոցներով, մեդիա տիրույթներով սկսել են պատմել, լուսանկարների շարքեր տեղադրել, մեկնաբանել, նախապատրաստել նախագծային խմբերով հեղինակային այցելություններ․․․ 

Ապրիլմայիսը՝ Հին Նորքի գարունը, առավել տպավորիչ կլինի Նորք հայտնագործող տարատարիք երևանցիների համար։ Կուզեմ, որ այդ նախագծերը միմի հաջողության, վերածննդի պատմություններ լինեն տասնյակ ու տասնյակ բնիկների համար, որ ընդհատումներովկորուստներով, որպես ազնվական նորքեցի՝ սկսել են այգիները նորացնել, նոր այգի տնկել, ժառանգությունը վերարժևորած՝ իրենց կյանքի զարթոնքի շրջանում են։ Չեմ հորինում. քանի՜ այդպիսի արժանի բնակիչ տեսանք իրենց սկսած գործի մեջ․․․ Ի՞նչ կա մեզ նման ճամփորդի համար սրանից ավելի հետաքրքիրկարևոր, քան իր կյանքինտանըբակինայգունփողոցային որպես ստեղծում վերաբերվող, այդ մոտեցմամբ հարաբերվող մարդուն ճանաչելը, ներկայացնելը․․․ Նրանք սկսել են Նորք Նորքի ստեղծումը։ 

Կանգնած սեբաստացի մանկավարժների հետ Գետառի ձախ ափի բարձունքին՝ իմ առաջ՝ աջ ափի լանջերին, Գետառի անհունից վեր բարձրացող խաղողի դամբարան դարձած դարավանդներն են․․․ ՃարտարապետհասարակագետՍերգո Տոնոյանի զուգահեռը, որ լսեցինքՄամիկի տանը, որ էլի բացահայտում էր՝ Բանգլադեշի բնակիչներ Շողերի և սեբաստացի երեք Սերոբյան եղբայրներ ծնած Վանուհու գործընկերությամբ ստեղծվող, հետաքրքիր էր, հետք է թողել․․․ Վեցերորդ դարի ավանի տաճարի նշանակության կարևորումը հայոց, Երևանի պատմության մեջ, ինձ բերեց մեր օրեր, հիմա․․․ Այս դարավանդների խաղողագործությունը մեր բարդ ժամանակի մեծագործության սկիզբ կարող է լինել․․․Արդեն Բանգլադեշում՝ մեր Արտասահմանում,արատեսյան արտմիջավայրիննվիրված քննարկմանը ես պարզեցի, Ջուլին օգնեց լուսավորելկենդանացնել, որ 1980-ակաների իմ փախուստիհայտնագործության Նորք աշխարհին իր բակերովայգիներով, մառաններով, մարդկանցով,անդրադարձել եմ․․․ 

Հին Նորքից վերադարձին, ճանապարհի իմ ընկերմենթիկներին ապսպրեցի կարևորել իրենց աշխատանքում ինքնուրույնությունը, ինքնավարությունը և նախաձեռնողականությունը, սեբաստացի մանկավարժական հավաքանու վստահ ու ստեղծական, համերաշխ ու մոբիլ գործունեությունն ապահովելու է իրենց մասնագիտական ինքնարատահայտման, կրթահամալիրի, հեղինակային մանկավարժության զարգացման խնդիրների լուծումը, արգելքների հաղթահարումը․․․ Մի բան հաստատ է՝ ես բարեխիղճ հետևողականությամբ կլինեմ յուրաքանչյուր սեբաստացու կողքին իր նախաձեռնության ողջ ընթացքում։ 

Իսկ Նորք ես կվերադառնամ կուզեմ անցնել ոտքով հին Նորքի հին ճանապարհով, կուզեմ իջնել Հին Նորքի բարձունքից Մյասնիկյան պողոտա՝ Գետառի հովիտ և Գետառի հովտից Նորքի հին կամրջով, գերեզմաններով բարձրանալ՝ ուր պատահի․․․ 

#2024

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ձեր կողքին, այո՛, բայց որպես շանթարգել…

Դավիթ Բլեյանը շարունակում է հավեսով ճամբարականի իր կյանքը. ամեն առավոտ վաղ արթնանում է, արդեն ինքնուրույն կանգնում ցնցուղի տակ, իրեն-իրեն խոսում, մինչև գալիս է ամենապահը երկուսիս համար։ Ես սրբիչով կամ Ֆրիդա

Մի քար՝ դու, մի քար՝ ես

Կրթահամալիրի փորձարարական-հետազոտական միավորման հեղինակային հանրակրթական ծրագրեր մշակող, կազմակերպող և տարածող բաց համակարգում Զառա Ոսկանյանը տեխնոլոգ-ուսուցիչ՝ տեխնոլոգիական հանրակրթական դասընթացների կազմակերպիչ է Դպրոց-պարտեզում: Դասընթացներ է վարում Հիմնական դպրոցում, Դպրոց-պարտեզում՝ 4-5-րդ դասարաններում՝ «Տեխնոլոգիա»,

Երկրի ու Յուպիտերի, պահելու և բաժանելու միջև… ընտրել կարողանալը…

Կանայք, հայտնի է, մղում են մեզ՝ տղամարդկանց, մեծագործություններրի, և… իրենք էլ խանգարում են դրանք իրագործելուն՝ փոքրուց, դաստիարակությամբ-մեթոդաբար «բուլավկելով» ճախրանքի թևերը, կառավարելի  դարձնելով թռիչք-ինքնուրույնություն-ինքնազոհումը… — Դե՛, Դավի՛թ տղա, ժամն է լողալու…