ՎերնագիրըՄարթա Ասատրյանիննէ։ 

Երկար ընդմիջումից հետո երեկ մեզ տուն այցելեց Շուշիի մեր լավ ընկերը՝ Դավթին ու Աստղիկին եղբայրացած, Երևանի պետական համալսարանի ուսանողզինծառայող Արթուր Սահակյանը․․․ Արթուրը խելացի ժամացույց կապեց իր Դավիթ եղբոր թևին, Դավթն իր չօգտագործվող ժամացույցը կապեց Աստղիկ քույրիկի թևին։ Հասուն Աստղիկին կրկնակի ուրախություն հասավ ուժեղ եղբոր գրկում թռիչքի ձևով․․․ Դավիթը եղբորից կարոտն առավ, մեր հարազատի նկատմամբ մեր վստահությունը տեղն ընկավ․․․ Արթուրը դեռ Երևանում է. կրթահամալիր իր վերջին այցը Արթուրն էլ, սեբաստացի ընթերցողն էլ իմ բլոգում թող թարմացնիայս հղումով․․․ Կհանդիպենք։ 

Անցած շաբաթվա նորացած ձմեռը, Ալավերդում, Շիրակում, Վայոց ձորի Եղեգիսում եռօրյա ճամփորդականուսումնական նախագծերը առաջ բերին, այս անգամ՝ որպես մենթոր տիարի հոգածության գործ, սեբաստացի քարվանասարաների ձևավորման խնդիրը․․․ Որտե՞ղ կստեղծվի մեր առաջին ճամփորդականուսումնականհայրենագիտական բաց կենտրոնը՝ ԼոռիՍտեփանավանո՞ւմ, ՇիրակԳյումրիո՞ւմ, Տավուշո՞ւմ, ՍյունիքԶանգեզուրո՞ւմ, Սևանի ավազանո՞ւմ․․․ՔոմենթովՄարտունու Վարդենիկիմեր գեղեցկուհունուղղվածն այսպիսի հեռանկարի մասին է․․․ Սրանք 2021-ին կարող են գործել վրանայինճամբարային ամառային կազմակերպմամբ, ինչպես ենթադրվում է, կարող է լինել Վարդենիկինը, Արագածի մերկնքահայր Ալբերտիառաջարկած Քարե լճինը՝ Արագածի փեշերին․․․ Բոլոր ոգևորվածները, խոստումովծնունդով կապվածները թող անցնեն գործի. դուք ունեք տիար մենթորի,Սեբաստացիներ կրթական հիմնադրամիողջ ուժով աջակցությունը։ Այսպիսի հեռանկարով սկզբունքային կարևորություն է ստանում կրթահամալիրի քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» մասնագիտության ուսանողների մեծ խմբի քայլարշավը ձմեռային ԵղեգիսԱրատեսով,ծրագիրըԷլյա Սահակյանի, մեր նոր գործընկեր մշակութաբանհայրենագետ Տիգրան Զոհրաբյանի հետ, որ ունի այսպիսի աշխատանքի և՛ փորձ, և՛ հեռանկար աշխատանքային․․․ 

Բնապահպանական ուսումնական ստուգատեսը մայիսհունիսի նույնպես այսպիսի բովանդակություն կարող է ստանալ՝ ճամփորդությամբ ուսուցմամբ կառուցված, ի մի բերելով տարիների մեր հեղինակած փորձը. կենտրոնում, այսպիսով, մեր աշխարհագետհայրենագետբնապահպանբարձունք նվաճող ուսուցիչկազմակերպիչներն են․․․ Ահա ինչու, այս օրերին ես հատկապես ուշադիր էիԱլավերդին վերցրածՄարթա Ասատրյանի մի շնչով պոկումին՝ վարժարանականների թարմ խմբով, Գայանե ՍարգսյանիԱրուճովԳյումրիանցումին, ուշադիր եմ ԱրատեսումԱննա Երիցյանի «Ակներ» ազգագրական երգ ու պարի համույթի գործունեության նկատմամբ․․․ որպես կարևոր նախավարժանք, ուժիհավեսի ցուցադրությանվճռականության՝ մեծ իրադարձություններից առաջ․․․ 

Սմբատ Պետրոսյանն իր աշխատանքային շաբաթն անցկացնում է Արատեսում, Տարոն Հակոբյանի հետ յուրաքանչյուր օրվաանելիքներով, ամենօրյա հաղորդումներով․․․ Տեղին է, գարնան ձյուն է, արագ կգնա, ինչպես եկել էր, ու ապրիլ կգա արատեսյան՝ պայծառգարնանային․․․ Պիտի հասցնել մարտի հետաձգված գործերն Արատեսում ապրիլին անել, ապրիլինն էլ հետը։ Առանց երևանյան աջակցության նախապատրաստման այս ծավալի ու որակի գործերը չեն արվում։ Միավորում են կրկին իրենց ջանքերը կրթահամալիրի Գեղարվեստն ու Քոլեջը․․․ Օր առաջ Սիրո անկյան և Պանդոկի բնակեցումը առանձնահատուկ էջ է Արատես դպրական կենտրոնի, քոլեջի մասնագիտական կրթության 2021-ի օրացույցում․․․ 

#2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր ճանապարհի՞…

Կարդացե՞լ եք Թամար Ղահրամանյանի հիմնավորումը՝ Պարսկահայք ուխտագնացության. «Սա ինձ համար սպասված ճամփորդություն է. նախնիներս մոտ մեկ դար՝ 1601-1712թթ. ապրել են պատմական Հայաստանի Սալմաստ գավառում, իսկ ավելի կոնկրետ՝ Փայաջուկ գյուղում, այն նույն

Հասարակությունն առանց քաղաքական հենասյուների, նույն է թե՝ քաղաքացի՝ առանց բարձունքի ձգտումի…

-Ի՞նչ ուտես, Դավիթ… Առաջարկում ենք ամենատարբեր համեղ բաներ, հրաժարվում է. — Չեմ ուտում… յա´… — Բա ի՞նչ ուտես,- համառում է մայրը: — Ի՞նչ ուտեմ, քաք ուտեմ… — Դավիթ ջան, ի՞նչ

Բաժանարար գիծ, որ պարտադրում է ընտրություն՝ բռնությո՞ւն, թե՞…

Օրագրի իմ ընթերցողի՝ էլ. փոստով հղած հարցին սիրով անդրադառնում եմ… Այս տարի ևս՝ դեկտեմբերի 29-ից՝  Սուրբ Ծննդյան պահոց Բարեկենդանից պահք եմ պահելու… Ամանորի սեղանն ինձ համար տոնականորեն գեղեցիկ է ու սպասված՝ հենց պահքով… Պահքն իմաստ,