Արվեստի քննադատՆազարեթ Կարոյանինհեշտ չի ոգևորել։ Շաբաթ օրով, «Ծառզարդար կրթական պարտեզում» սեբաստացի կրթական համայնքիօրացույցմտած տոնին մեր բնակելի արվարձանի կրթական պարտեզի պուրակի կենտրոնում հայտնվածԳրիգոր Խաչատրյանի «Մեխն» այնքա՜ն է ոգևորել Նազարեթին, որ նա իր ոգևորությամբ մեր արվեստասերարվեստագետարվեստաստեղծհանրությանը մեխվեներայով ոգևորելուգործին է անցել․․․

Սև Հենոյինես վաղուց չեմ տեսելլսել․․․Ահա, արտահայտվեց․․․ Ես ուշադիր հավաքում եմ արձագանքները մեխի մասին, մեխի շուրջ՝ բաց չթողնելով և Գրիգորի ոգևորությաներիտասարդությանդրսևորումն այս․․․ Ուղարկեք ինձ, իմ բլոգըգիրը զարդարելու մեր կյանքի վերածննդի այսպիսի մեխերով, ձեր ձեռին ընկած, ձեզ հանդիպած, ձեր կողմից, ձեր մասնակցությամբ ստեղծված․․․ 

Երեկ առավոտյան մեր Քոլեջում հանդիպեցի արվեստաբանարշավորդՏիգրան Զոհրաբյանին, որ անցելհաղթահարել էմուտք կրթահամալիր՝ հեղինակային մանկավարժությանփորձությունները, ապրել է մեզ հետ, ճանաչելիընդունելի դարձել, շատերին ոգևորել իր աշխատանքային պլաններովնախագծերով, եկել աշխատանքային պայմանագիր կնքելու հանդիսավորությամբպատրաստությամբ։ Բարի գալուստ կրթահամալիր խոսքը, իրավունքի ուժով, կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանինն է, որ նման դեպքում հեշտ է, սիրելի, ոգևորող։ Տաթև Բլեյանը Քոլեջում արդեն նախատեսել է արշավախմբային կայանի տարածքը, նախկինում՝ շենքի նկուղ, այսօր՝ նոր ուսումնական կենտրոն հարմարավետ։ Մեր սխալովփորձովձեռքբերումով ենք եկել սրան, ու միացեք սեբաստացի արշավախմբային կայանի նորամուտին հաջորդ ուրբաթ օրվա օրացույցով․․․ Մեր ուսումնական հաստատություններում, առանձին ընտանիքներում ինչքան պիտանի բան կգտնենք նյութական ու ոչ նյութական՝ վիրտուալ աշխարհի, հետներդ կայանի բացմանը բերեք։ 

«Կարմիր բլուր» գերեզմանոցի շարունակությամբ մինչև Հրազդան գետի ափ վաղո՜ւց չէի քայլել։ Հիմա այստեղ, որտեղ մեկերկու տարի առաջ չօգտագործվող արտադրական տարածք էր, գերեզմանոցն է ընդարձակվել, մինչև գետեզերք․․․ Եզերքը՝ նախկինի պես փնթի, աղբանոց, իսկ եզերքից այս կողմ՝ բազում նոր շիրիմներ, գերեզմանոցի շինարարական աշխատանքների զարմանք առաջացնող աշխույժ․․․ Ահա մենք էլ Բլեյաններիհարազատների մեծ խմբով, մեր օրերի կարգով երեկ միացանք այս աշխույժին. քովիդն իրեն բնորոշ նենգությամբանսպասելիությամբ գտավտարավ Հայկ Բլեյանին, իմ հորեղբոր՝ Բլեյան Բալաբեկի ավագ որդուն։ Հունվարին 75-ամյակը նշած Հայկը․․․ բացեց ճանապարհ․․․ Ստեփան եղբորս հետ գետի եզերքին տրվել ենք խոհերի մեր շուրջը այնքա՜ն երիտասարդներ շնորհքով կատարում են հուղարկավորության հետ կապված ավանդականը, մեզ ի՞նչ է մնում անելու․․․ Հիմի հերթը հասավ մեզ, ես ու եղբայրներս ենք այս նշանավոր գերդաստանի առաջնագծում․․․ Երիտասարդների միջից դժվար չէր ու անհրաժեշտ էր առանձնացնել սեբաստացի սանՀայկ Բլեյանթոռանը։ Հայկը՝ քսանմեկ տարեկան, շրջապատված բազում ընկերներով, լուրջ, կորստի ընկալման ողջ ցավով, իր խոնարհ մայրիկի ու պապիկի հետ, ժառանգորդի մեխի լրջության գիտակցումով․․․ իսկ ես՝ մենթորտիարի աշխատանքով ամենուր. ոչ միայն չե՛ս փախչի, այլև՝ ընդառաջ․․․ 

Այսօր մեր աշխատանքային օրը Արևմուտքի երիտասարդական եռյակի՝ Սոնա Փափազյանի, Արմինե Գոգինյանի, Աչեր Բաստաջյանի հետ կանցնկացնենքԳագարին պրոեկտիՎարսեր, Գեղամավան գյուղերում, կայցելենք դպրոցներ, մանկապարտեզներ, կքայլենք սոցիալմշակութային նոր աշխարհում, մեզ հարազատ դարձող նոր իրականության մեջ կփնտրենք ապրումիոգևորումի մեխեր․․․ 

Վաղո՜ւց երազ չէի տեսել․․․ Արթնացա շինարարական եռուզեռի ձայներից․․․ Երիտասարդական խմբեր գետի եզերքով, գերեզմանի շարունակությամբ, դեպի ներքև,տներ էին կառուցում․․․ Ի՜նչ մաքուր էր, զվարթ շուրջ բոլորը․․․ 

#2028

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնացնցումով առաջացող-ծավալվող կրթական ցանցին մեր միացեք…

Առտու ժամը հինգն է. բաց պատուհանով աշխարհի իմ անկյունում, բարի լույս, սկսում եմ ես օրն իմ պատումով երեկվա։ Ես ունեմ մինչև մեկ ժամ սրա համար, մինչև մեկ ժամ կարդալու. այսօրվա

Մոտավորապես նույն բարձրության վրա, նույնքան հարազատ Գյումրի և Շուշի

Հարմարավետ ավտոբուսը՝ «Էլիտբուս» իսկական, պայծառ օրը, սիրելի մարդկանց՝ կրթահամալիրից, Ջավախքից, Գյումրիից, Սոֆիայից սովորող-ուսուցիչների ճամբարային ընկերակցությունը ուսումնական աշուն-նախագծային կդարձնե՞ն Երևան-Գյումրի ճանապարհը, թե՞ ավտոբուսը անհոգության ժամերի է տրամադրում սոսկ… Այն ավտոբուսը, որտեղ

Պապի օրհնած ինտերնետը, որպես Աստծո պարգև՞

Օրվա գիրն սկսենք Դավթապատումով. — Ինչի՞ են ասում կրծկալ, որովհետև ծիծիկը կրծումա… — Դավիթ, ո՞ւր ես գնում,- հարցնում եմ լվացարանի աթոռակից իջնող Դավթին,-արի՝ սրբենք մռութդ, նոր գնա… — Չէ, չթողեցիր՝