Իրիկնաչափը 9-10-ի արանքում մեզ հարազատ դարձած բուժաշխատողի մատուցմամբ հայտնվում է բուժգործիքների սանդղակին, այս մութի մեջ այնքան խաղաղ տեղավորվում է, պարուրվում․․․

Լավ է, որ ընկեր—սանիկ—ճամփորդ—հիվանդ Գևորգ Հակոբյանը հետ չի ընկնում, և կողք կողքի հարազատության մի ուրիշ զգացում է պարուրում, ինչպես հիմա։ 125-80 ճնշումով, 97/70 սատուրացիայով, պատկերացնո՞ւմ եք, երրորդ օրն է առանց թթվածնի բաժնի… Ավելորդ ջերմությունը ցնդել  է, վաղուց չկա, շաքարն էլ հալվեց, մաշվեց, մնաց 5,6-6-ի արանքում․․․ Սպասում ենք Շուշան Բլեյանին՝ ցերեկը ուկրաինուհի պրոֆեսոր Վիկտորիա Լուկյանեցի հետ պարապմունքին, հատուկ իրիկնային մեր հանգստի համար, օպերային երգերի նոր կատարումով։ Հայտնի, հմայիչ պրոֆեսորն այնքա՜ն ոգևորված է Շուշանի հայրիկին, հոպարիկին ու իր ընկերոջը օգնելու մտքից, այնքա՛ն խանդավառ է Շուշանի օպերային բացված երգեցողությամբ․․․ Ափսոս, արդեն որերորդ օրը չի կարելի եթեր տալ Դանուբի ափից, պայման է, ո՛չ երգը, ո՛չ խոսքը․․․ բացառիկ, միայն հայրիկի և Գևորգ հոպարի համար։ Մի օր, շատ շուտով, մենք այս ամենը ձեզ ցույց կտանք․․․  

Այսպիսի խաղաղություն է և տանը։ Արմինեի բժիշկն արտոնել է ազատ շփումը՝ առողջը առողջների հետ, ու Արմինեն էլ տարածում է նրա կարճ բանաձևը. «Սովորականից ավելի մեծ ակտիվություն, քայլք, վազք մաքուր օդում. առո՛ղջ եղեք»։  

Այսքանից հետո կեսգիշերից մինչև առավոտվա 7-ի քունն իմ երաշխավորված է․․․ Ո՛վ էր տեսել նման նիրվանա․․․  

Բարի գիշեր, հարազատներ բոլոր կարգի։ Ուզում ենք քնել․․․  

#2043

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայաստանն այս իմն է, ու ես նրա ուխտավորն եմ… Սեր է:

Այս տեսանյութում պարն իմն է… թե չէ ասում եք՝ տիարն ամենքիս պարացնում է, բայց ինքը… Այսպիսի իմացումի հրճվանք. Ղազարյան Հասմիկի այս տեսապատումում բոլորն իրական են՝ բնակելի արվարձան Բանգլադեշը, որպես կրթական

Ուղղակի անկեղծ

Կանաչ Սասնալանջի հրավերը, որպես «Հոգատարություն» ուսումնական նախագծային շաբաթի երկրագործության ստուգատեսային բաց հարթակ, տեսեք՝ ի՜նչ գործուն արձագանք ստացավ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և կանաչապատման կազմակերպության՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ—ի կողմից…

Թե չէ, քո ընկերը չեմ լինի…

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին, Իր ետևից կամաց դուռը փակեց, Վերջին անգամ նայեց իր տնակին — Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։ — Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից Նոր