Իմ բոլոր Բլեյան զավակները՝ ավագ Լիլիթից մինչև Աստղիկ կրտսեր, արանքում Շուշան ու Դավիթ… (Տաթևը, գիտեք, կիրակի օրով անգամ քոլեջի ղեկավարի հավաստագրի համար պարապմունքների է), բոլորը գտնում են, որ քովիդից ծնված այս քաոսից, աղմուկից, ժխորից միայն աստվածայինով կհաղթես, դեմը կառնես։ Առանց այսպիսի ինտենսիվ հոգևոր բուժման հայրիկը, Արմինե մայրիկ—քույրիկը ո՛նց դեմը կառնեն այս հոգեփլուզման։ Ու տեսեք, ի՜նչ կապ, ներդաշնակության փոխանցում, համերաշխություն ու ճաշակ՝ խոսքի, ձայնի, գույնի, ղողանջի, հոգևոր երգեցողության ու երգեհոնային նվագակցության։ 

Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլը» Դավթի տարիքում ամռանը Ծաղկաձորի Վալենտինա Տերեշկովայի անվան ճամբարում էի կարդացել։ Գևորգ ընկերը հեշտ գտավ, ու մենք, ամեն մեկս մեր մահճակալին կռնթած, կարդացինք՝ լսելով։ Ստեփան Զորյանը միշտ իմ սիրած գրողներից է։ Այս նշանավոր մշակումը՝ Հակոբ Կոջոյանի չխամրող նկարազարդումով, ինձ համար առողջաբեր էր նաև։ 

Աննա քույրիկ Բլեյանի առողջաստեղծ այս զամբյուղը՝ մրգային թարմությունից պար եկող, գրավեց 304 պալատի բնիկների մեր սրտերը…Կպատմեմ, Աննա, չի ուշանա։ 

Դավիթ Բլեյանը ազգային օրհներգով է փոխարինում Հազարանին՝ ինձ տուն բերող… Լսեցեք Դավթի տան կանչը։ 

Իր կանչն է ուղարկում Վիեննայի Մխիթարյան միաբանության կիրակնօրյա պատարագից՝ եկեղեցուց, ահա, Շուշան Բլեյանը։ Լսեցինք տիար Գևորգի հետ հատուկ մեզ համար, երգեհոնի նվագակցությամբ, հինգը կտորով առողջաբերը։ 

Ու բոլոր կողմերից՝ էլի ձայներ ու ձայներ։ Ասված է՝ չեն շեղի, կգանք, իհարկե, որպես երկու ընկեր թափառական՝ Հարդագողի ճամփով, Ծիր կաթնով, ինչպես կուզեք, բայց միասին։ Մենք արդեն տանն ենք։ Բուժիչ բալասանի փնտրտուքը, տեսեք, մեզ հանել է առողջություն պարգևող ճանապարհ։ 

Եվ սրան գումարվում է մեր հոգատար, եռանդուն բուժանձնակազմի մշտական ուշադիր խնամքը։ Շնորհակալ ենք բոլորիդ անունից, բոլորիդ։

#2040

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անհատի տաղանդի դրսևորման մանկավարժություն դրական սպասումների բացակայության պայմաններում

Դավիթ Բլեյանը կրկնել չի սիրում. կրկնել, ասել է, թե ձեր ուզածը հնչեցնողը չի. կձևափոխի, մի զավեշտ-փիս-արգելված բան կասի, որ կփոշմանեք: Բերանացի գիտի ողջը, ինչ համարվում է հայ մանկագրության, հայ մանուկի

Ժխորից հեռու ու ակունքին մոտ. Նոր ուղի

Մի խումբ հին, շա՜տ հին ընկերներով, որտեղ ամենաերիտասարդը ես եմ, 1970-1980-ականներին սկիզբ առած ընկերությամբ, անանց հարազատությամբ, ահա, շարժվում ենք Իջևան՝ Վովա Փաշինյանի շիրիմին խոնարհվելու, 1995-ից մեզ մտերիմ սիրելի ընտանիքին մեր ցավակցությունը

Կիրակի՝ ճամբարական երկուշաբթիից առաջ

Եղավ այդպիսի շրջան իմ կյանքում, երբ ես չէի հավատում խոսքի ուժին, սկզբում՝ բանավոր, հետո՝ նաև գրավոր… Վտանգավոր մի փուլ, որ ես հաղթահարեցի իմ օրագրով՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում. հինգ հարյուր երեսուներկու