Մեզանում հենց այսպես էլ եղավ այսօր։

Օրվա առաջին կեսի երկրագործությունը մեր 304 պալատի կրնկի վրա բաց պատուհանից, որպես կինո նկարած, ցուցադրել ենք մեր այս հրապարակում․․․ Հետո հայտնվեց Դավթի հորեղբայր Ստեփան Բլեյանը՝ թիվ 304 պալատի՝ առողջություն ստեղծող ընկերների համար նախատեսված հանապազօրյա հաց—ձկնով։ Ձուկ ու հացը, ինչպես գիտեք, կոտորվելու, բազմապատկվելու հատկություն ունի․․․ Չէ, ասացինք, այսպիսի ձուկը՝ որպես հաց հանապազօրյա, լավ երկրագործի համար է․․․ Ու այնքան ճշմարիտ հնչեց սա, որ Ստեփան Բլեյան համառն անգամ նահանջեց, ու Սոնա զվարթ կազմակերպիչը 304 պալատից ձուկը հասցրեց երկրագործ Դավիթ Բլեյան—Արտակ Ռշտունի և ընկերների հացի սեղանին․․․ Մնացածն այս ֆոտոշարքով, որի բահերի սուրսայր պարը ոնց որ Արամ Խաչատրյանի սուսերովը լինի։ Ոչինչ այս պատմության մեջ հորինված չէ, ինչպես մեր երկու ընկերների առողջահետապնդման—առողջաստեղծման ողջ ճամփորդության մեջ։  

Լավ առողջաստեղծին էլ աստված անհաց չի թողնի։ Առավելագույնը՝ կեսօրից հետո։ Մեր սնունդը երեքանգամյա է՝ կեսօրի համեղ բրնձի արգանակով, սունկով, իշլի քյուֆթայով ու լոլիկ—վարունգի աղցանով, իհարկե։ Մի բան էլ․․․ վաղվա գրում։  

Այսօր մեր երրորդ թողարկումն է արդեն 304-րդ պալատի առողջատուով․ ես չեմ կարող չարաշահել, հազս թույլ չի տա։ Իսկը դադար առնելու ժամն է։  

Բարի իրիկուն, կրթահամալիր, սեբաստացի հարազատներ, ազգականներ։  

#2042

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի քանի բառով պատմել այն, ինչ հուզում է…

Երբ միտքը, որ կարող է լինել բավական խորը, արտահայտվում է ընդամենը մի քանի բառով, յուրաքանչյուր բառ ստանում է զարմանալի ուժ և հիշողություն։ Ես փորձում եմ մի քանի բառով պատմել այն,

Այս քաղաքն անգամ քայլելու համար չէ…

Անձրևի համար, գիտեք, ուշքս գնում է, անձրևանոց այդպես էլ չեմ բռնում. Արմինե Թոփչյանի ընտրած անջրանցիկ թիկնոցն ամենահարմարն է անձրևին քայլելու, հեծանիվ վարելու համար… Այս դեպքում մի վտանգ կա Երևանում՝ ջրափոսերը,

Երբ անճարը կերել է…

Արթնացա. մութ է… Դավիթ Բլեյանի խոսուն հումորը եկավ՝ ձայնն ականջներիս, տեսքը՝ աչքերիս… — Հայրիկը արթնանալիս լույս չի տեսնում… Նստեցի գրասեղանի առաջ. աշխատանք է, գրում եմ, պատմում…  կհասնի ձեզ, մութ-լույսով կկարդաք… Ես