Տիարի բլոգում հանգրվանեք։ 

Օգնությունաջակցությունը, հոգատարությունը ինչու ենք դիտում միայն նյութական։ Առաջ եկեք ձեր գործերով, խնդրեմ. այսպիսի հոգատարությունն իմ դեպքում ավելի ընդունելի է։ Ահա, Արտակը լավ օրինակ է ցույց տալիս։ 

Հյուսիսային դպրոցից դեպի քոլեջ ճանապարհին անխնամ խաղողի թառման մշակվեց, խնամվեց և տեսքի բերվեց այգու տիրոջ որդու համաձայնությամբ։ Այգու տերը՝ Ռուբեն Քարտաշյանը, անցյալ տարի մահացել է։ Նա աշխատել է Երևանի մետրոպոլիտենում բացված օրվանից, որպես գծային մասնագետ, ի դեպ դա բարձր պաշտոն է, պատասխանատու գծերի անվտանգության համար։ Ռուբեն Քարտաշյանը ծնվել է Բաքու քաղաքում և ապրել Շամշադինի Այգեձոր գյուղում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան և աշխատել է մետրոպոլիտենում 40 տարի։
Երբ մեր աշխատանքը վերջացրինք, որը տևեց երկու օր, կինը և տղան հուզվեցին, որ Ռուբենի ստեղծածը ոչ թե չորացավ և վերածվեց աղբանոցի, այլ վերածնվեց նորովի, Ռուբենի հուշերի հետ միասին։ Ես ներկայացրեցի, որ այս աշխատանքը արվել է Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ և կրթահամալիրի միջոցներով։ Հարևանները հավաքվեցին, սկսեցին իրե՛նց բակերը ցույց տալ, որոնք աստիճանաբար աղբանոցի են նմանվում։
Առաջարկում եմ անենք այդ փոքր պուրակի բացումը պարոն Բլեյանի գլխավորությամբ՝ հարևաններին փոխանցելու համար հարևանության անշահախնդիր մշակույթը։
Ձեզ առողջություն։ Ի դեպ, ես դեմ եմ ինքնամեկուսացմանը։

#2038

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր անձնական… չգիտեմ՝ որտեղից ու ինչպես փախած…

Նախանշանները հուշում են, որ ժամանակն է փոխելու աշխատանքը… Այս հրապարակումը կարդալուց առաջ էլ, հետո էլ իմ որոշումը չի փոխվել. ես կարգապահ կկատարեմ կրթահամալիրի տնօրենի պարտականությունները, կլինեմ բարեխիղճ ձեր տիար-տնօրենը մինչև

Մեր պլեները Երևանի կենտրոնում

Ռեժիսուրան իմ աշխատանքի մեջ կա, ու բեմավարության-հանդիսավարության տեսարանները ես բաց թողնողը չեմ… Իրիկունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցի տասներկուերորդ հարկի սրահից, որտեղ Վրաստանի Հանրապետության օրվա պաշտոնական ընդունելության մասնակիցն էի, վերևից, մայրաքաղաքի շենք-շինությունների բարձիթողի

Արևմուտքի ճանապարհի իմ հերոսը օրվա

Սիրում եմ այս քայլքը՝ Առնո Բաբաջանյան փողոցի վերնանցումով, Բ-4 թաղամասի մանկական այգով-պուրակով կրթահամալիրի Արևմուտք․․․ Ի՜նչ կյանք է եռում, ինչպիսի՜ զարգացումներ, հանդիպումներ դեպի դպրոց-պարտեզ, ուսումնական ագարակ ձգվող բոլոր կարգի ու տարիքի