Բոլորով ստեղծեցինք։ 

Երբ Ավագ դպրոցվարժարանի տղաների խումբը, ոգևորված օրով, հաղթահարել էր արգելքները, ձեռք բերել էր սեբաստացի գինին, բացել շիշը, գտել ինձ Մայր դպրոցում, որտեղ համերգասրահում ունկնդրում էի սիրելի Մարիամ Մնացականյանի ստեղծած «Սեբաստիո» համույթի փորձը՝ իր ղեկավարությամբ, մենք տղաներովաղջիկներով լցրեցինք բաժակները։ Խումբը ՍայաթՆովա էր նվագում. ես միամտություն ունեցա հիշեցնել օրվա խորհուրդը
Վա՜յ, այսօր ապրիլի 7-ն է,- թռավ ապշահար աղջկական սրտիցշուրթերից․․․
Ու այս գիրը՝ վերնագրով իր, հենց այդ պահին որոշվեց․․․ Օր էր՝ որպես նվեր յուրաքանչյուրիս, որ առավոտից բոլորով Բլեյան դպրոցով մեկ՝ Հարավում, Արևելքում, Արևմուտքում, Հյուսիսում, Քոլեջում ու Մայր դպրոցում կրթահամալիրի, ստեղծեցինքհամերգցուցադրությունհյուրասիրությունուրախություն հանգանակությամբ՝ որպես նվեր այսպիսի, ամբողջականանբաժանելի․․․ 

Հայրիկներից մեկը Հյուսիսգեղարվեստում, որ իր աղջկան ամիսներ առաջ էր բերել քաղաքի պրեստիժ դպրոցից՝ պարտադրված երեխայի կողմից, եկել էր կնոջ հետ, շա՜տ զբաղված գործով՝ եկել էր անպայման, ուզում էր հասկանալ՝ ուր է ընկել, այս ի՛նչ աշխարհ է, որքան էլ ջանաց շփոթը հաղթահարել իր համար անհասկանալի աշխարհում, բաժակ բարձրացրեց ու ասաց գլխավորը, որի համար եկել էր՝ իր 2-րդ դասարանցի աղջիկը վերջապես գոհուրախ ամեն օր գալիս է ու վերադառնում՝ անհամբեր հաջորդ օրվա սպասումով․․․ Ու իր նոր դպրոցում իրենց աղջկա անցկացրած ամեն օրը նվեր է իրենց․․․

Համերգը Ավագ դպրոցվարժարանի, որ ստեղծվեց հենց փառատոնային պուրակում, համաշխարահին բազմալեզու թանկ հյուրասիրությունից հետո, նվեր օրվա սիրունպատշաճ, հեղինակային փաթեթավորումը եղավ մեր օրնվերի․․․ 

Սեբաստացի մեր աղջիկների՝ ֆիզարձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողների ավանդական մուտքը հայրական տուն (լավ է, որ օրացույցով պարտադրված է) կայացավ բացօթյա շքերթի ձևով, անվանականչով․․․ Յուրաքանչյուրը ներկայացավ իր սեբաստացի դարձող երեխայի ձեռքը բռնած, զուգված, տոնական 

Փառատոնային պուրակը կունենա իր շատրվանը. ոգևորված Վիգեն Ավետիսի առաջարկն էր, որ ես չէի կարող չհաստատել որպես որոշում․․․ «Հազարան հավքը», որ մեր կանչով այս ապրիլից մտնում է մեր աշխարհ, ազատելու համար մեր կյանքը ստից, ստի ստեղծած արհեստականությունից, կներկայանա իր ողջ մոգությամբ, կախարդանքով իր ու կտանիկկանչի իր ետևից․․․ Ումերայդ որոնումիցսլացքից ուրիշ կդառնա, իսկական, ստից ու արհեստականությունից ազատված, մեր ջանքերովվաստակովքրտինքով ստեղծած կյանքը մեր․․․ Հազարան հավքի ներկայության զորությամբ կերպափոփվող ուժը ե՞րբ կսկսենք զգալ։ 

Քոլեջի նախաձեռնությամբ սեբաստացի կրտսեր ու ավագ պատանիների երգայինպարային համերգի բերած ուրախությանը, որ ցույց տվեց համերգային նոր հարթակի հնարավորություններն անսպառ, իր մունետիկն ունեցավ 2020թ. հինգ տարեկանների՝ վեց տարեկան դարձածների կանչով․․․ Քոլեջի նախակրթարանում քնի ժամ էր, ինձ պատած մտահոգությունը մեր միշտ արթուն 5-6 տարեկան սեբաստացիները ցրեցին ուրախ կանչով
Շո՜ւտ, հավաքվեք․․․ մեր բակում համերգի մարդիկ են եկել․․․ Ջա՜ն․․․
Ես այնուամենայնիվ շրջեցի դրսով, թաքուն, հայտնի թագավորի կերպափոխված տեսքով․․․ Քնի ժամ էր, ու քնողը լավ էլ խորը քնած էր․․․ Քունդ անուշ լինի․․․

Աշխատանքային հանդիպումից հետո Վիգեն Ավետիսի հետ մի խմբով բարձրանում ենք Սարալանջով վեր, ետուառաջ ենք անում․․․ Հազարան Հավքը բոլորիս միջից շարունակ ձայնում է․․․ Ապրիլ 12-ին Սասնալանջ դարձած սարալանջից դուք կլսեք մեր տիեզերական կանչերը Հավքի գալստյան՝ Քանդակագործության ու շրջակա միջավայրի ամենամյա, 2021թ. փառատոնի՝ մեր սրտերի, մտքի, ճաշակի տիրակալի․․․ 

Դուք սպասեք, իսկ մենք ոգևորված պատրաստում ենք ապրիլի 12-ի ստեղծական հավաքին Գագարին պրոյեկտով։ Համեցեք, բաց է։ 

#2036

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պա՜պ, օգոստոսի 19-ը քանի՞ օրից է․․․

Ինձ պատմել էին Գողթեցի Ներսես Տեր-Պետրոսյանի, կրթահամալիրի սովորողներ Դավթի և Վահանի հայրիկի գյուղի տան, նրա՝ հիշողության մեջ մնացող դիրքի մասին: Այստեղից՝ Գեղարդի, Աժդահակի ճանապարհին գյուղը չշրջանցելու իմ որոշումը: Այս անգամ Աժդահակը գրոհելը

Նոր գինին նոր տիկերի մեջ, կամ իմ այսօրը՝ որպես մանկավարժական ստուգատես

Կատարվեց ապուշիս երազանքը. ես քնել եմ 23.00-24.00-ի արանքում, որպես մեռել, «որպես ուրու հալածական» և արթնացել թարմ՝ առտու 04.00-ին, ինչպես պատշգամբից նոր բերված այս սպիտակ խնձորը, որ գալիս է փոխարինելու կովի

Մահվան քայլերգ, թե ընթացք՝ երգով, Հրազդանի կիրճով…

Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր, Մոռանալով աշխարհային չարը, բարին, Տրտում կօրնհնենք մի իրիկուն օրերը մեր Ու կնայենք Հարդագողի ճանապարհին․․․ Երևանի գերեզմանոցներին ի՞նչ անուն տաս, ի՞նչ վայրեր են Կարմիր