Կրթահամալիրում «Ուսումնական ամառ» ամենամյա հեղինակային ծրագրով  այս օրերին ընթացող միջազգային նախագծեր 

Կրթահամալիրի Միջին, ավագ դպրոցների սովորողների 12 հոգիանոց խումբը 8-րդ տարին ստացել է Թուրքիայի Իզմիրում ՆԱՍԱ—ի տիեզերագիտական ամենամյա ճամբարի մասնակցության ուղեգիր և կրթահամալիրի երկու դասավանդողների հետ հուլիսի 22-ից Իզմիրում է։ 

Մեր խմբին Երևան—Իզմիր ճանապարհին Ստամբուլում դիմավորում և ճանապարհում են, հիշարժան ստամբուլյան այցելությունների շարք կազմակերպում Ստամբուլի մեր գործընկերներից Բոմոնթի վարժարանի տնօրեն Գարեգին Պարսամյանը, վարժարանի սովորողների, ուսուցիչների խումբը։ Ստամբուլից, Իզմիրի ճամբարից սովորողների, դասավանդողների տպավորություններին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում, սոցցանցում։ 

Հուլիսի 22-ին սկսվեց Փարիզի «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի հետ հերթական համատեղ ճամբարը, որը գործում է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում, կշարունակվի Վարդենյաց լեռնանցքով Սևանի «Ժայռում»։ Հայ—ֆրանսիական հուլիսյան ճամբարը կավարտվի Վարդավառի ուսումնական ծեսով Աշտարակում։ Կրթահամալիրի և փարիզցի սովորողների հայրենագիտական, մարզական, ազգագրական—մշակութային գործունեությանը, հաստատված ընկերությանը կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում, սոցցանցում։ 

Հայաստանում Վրաստանի դեսպանատան միջոցով կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների 25 հոգիանոց խումբը երրորդ տարին հրավեր է ստացել մասնակցելու վրաստանյան միջազգային «Ապագայի ճամբարին», որը այս անգամ կլինի Կախեթի Մանավիում, օգոստոսի 20-26-ին։ Խումբը այս օրերին պատրաստվում է ամենամյա ճամբարի մասնակցությանը՝ նախագիծը լրացնելով Կախեթում կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցի նախագծերի ներկայացման, աշնանը մեր Կախեթի այցելության, կրթահամալիրի գործընկերների հետ աշնանային համատեղ նախագծերի քննարկման հարցերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոն

Գիտեք, հոկտեմբերի 23-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոնն է Ազգային ժողովի բաց այգում։ Սրանից հարմար վա՞յր, սրանից լավ նվե՞ր… Համերգային ծրագիրը հրապարակված է, երևանցիներին նվեր երգարանը

Միջավայր. փոխազդեցություններ. շարունակականություն

Գրիգոր Խաչատրյանը հիմա կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում է, կրթական միջավայրի մասնագետ դիզայները։ Կրթահամալիրի գեղարվեստ-արհեստների ուսումնական կենտրոնը ղեկավարում է Կարինե Մացակյանը։ Կրթահամալիրի դպրոցներում աշխատում են կերպարվեստի-դիզայնի տեխնոլոգ ուսուցիչներ։ Միջավայրի ձևավորման ծրագրով վերապատրաստում-մասնագիտական ուսուցում

«Ասպետ». նախապատրաստական երևանյան ճամբար

Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի մասնակիցների նախապատրաստական պարապմունքների ծրագիրը, որ Վահրամ Թոքմաջյանը և Արման Երանոսյանը խնամքով մշակել են։ Մարզական կենտրոնի մարզիչներին խնդրում եմ ծրագրված և պահանջկոտ աշխատանք մարզական պարապմունքների