Ազնիվի, Կարինեի ու Սեդայի՝ երկրորդ դասարանցի, Սմբատ Պետրոսյանի՝ 4-5-րդ դասարանցի սեբաստացիների խմբերը ճանապարհին հրճվելով Հորբատեղիի բնական շատրվանով, Սմբատաբերդի նվաճումով, մտան Արատեսի դպրական կենտրոն։

Սմբատին ես խնդրեցի, որպես առաջին գործ՝ հավաստի տեղեկություն փոխանցել Արատեսի շուրջ անտառների վիճակի մասին։ Նկարաշարը չուշացավ և իմ գրում է, իմ սոցիալական ցանցում։

Ախր, ուշանում ենք։ Ինչ որ տեսնում եք ոչ կանաչ, չորացած զանգվածի տեսքով, թրթուրների խժռած անտառն է, որի մասին իմ, մեր սեբաստացի sos-երը, ցավոք, չկարողացան կառավարության օրակարգի լուծելի հարց դարձնել անտառի սրսկումը։ Այդպես էլ չստացանք բացատրություն՝ ինչու հնարավոր չէր հարմարեցված ուղղաթիռով սրսկել թրթուրով պատած անտառները։ Հուսադրող է, որ «Շանթ»-ով Սմբատ Պետրոսյանի ահազանգին ստացանք ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի արձագանքը՝ այդ խնդրով զբաղվելու պատրաստակամությունը։

Ալիսի, Հասմիկի՝ պատանիների տպավորիչ փառատոնային-նախագծային խմբին ճանապարհած Արատեսի  բնության գրկում դպրոցը գրկաբաց դիմավորեց մեծաքանակ կրտսեր նորեկներին  արդեն իրենց ամառանոցը վերադարձած, շատացած, Գոգինյան Արմինեի հեղինակային մանկավարժության ծնունդ մեղվաընտանիքներով, Արատեսում ծնված յոթ քոթոթներով, բարեկարգվող մարզադաշտերով։ Արդեն քսանհինգը դարձան մեր փեթակները, և ինչպես Գոգինյանն ասաց՝ չկան հին ու նոր սեբաստացիներ, հին ու նոր ընտանիքները համերաշխ, խաղաղ բզզում են Արատեսում, ահա։

Դպրական կենտրոնի այս օրերի խնդիրը գյոլեր կապելն է, բացօթյա լողափի բարելավումը, վրանային անկյունների ստեղծում-գործածումը, ռազմամարզական ճամբարի վրանների տեղադրումը։ Ուշադիր հետևում եմ արատեսյան զարգացումներին։

#2071

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաշիվ պահիր քո խոսքերին…

Այո, ես Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում եղել եմ 1974-ի ամռանը։ Ինձ ընտրեցին.  ինքնառաջադրվեցի, թե նշանակեցին՝ չեմ հիշում։ Կազմակերպել-ղեկավարել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Տարոն» ուսանողական շինարարական 40 հոգիանոց ջոկատի

Լսեք, լսեք, լսեք…

Երբ այսքան ցավոտ պարտությունը բոլորինս է, չի կարող ներհայաստանյան հաշտությունը բուժիչ չլինել՝ որպես հաղթանակ… 

Մայրություն և մանկավարժություն․ տպավորիչ մեկնարկ․․․

Երիտասարդն ամեն օր սեր է խոստովանում հիշողության կորստից տառապող աղջկան։ «Հուսահատված Մարույաման առաջարկել է խզել հարաբերությունները, բայց Լին հրաժարվել է: «Հնարավոր է, որ դու կորցրել ես բոլոր հիշողություններդ, բայց մենք