Տեսանյութս կիրակի առավոտվա նպատակային քայլքից է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի հյուսիսի տանից դեպի հարավ․․․ Հետաքրքրությո՞ւն առաջացրի թրթուռների նկատմամբ, որ Դավիթ Բլեյանի դասընկերուհի, սրատես Էվան վերադարձին նկատեց․ – Թրթուռներից թիթեռներ են ծնվում, ոչնչացնում ենք թրթուրները՝ չեն լինի թիթեռներ… Իսկ առանց թիթեռներ կարելի՞ է, ինչպե՞ս․․․ 

Էլի հարցեր, որ թողնում եմ մասնագետներին։ Սեբաստացի կենսաբան, բուսաբան-տեխնոլոգ Շուշան Ալեքսանյանը, որ այսօր Արատեսում է Սոնա Փափազյանի նախագծային խմբի հետ, գումարած Ազատանի մեր հարազատները Տեր Մակարի հետ, կշարունակեն, իհարկե․․․ Կառաջանան նոր հարցեր։  Արատեսի դպրոցը բնության գրկում հենց հարցեր ծնելու և հարցերը միասին քննարկելու համար է։

Վերադարձին, Եվան, Կատրինը, Տաթևը… մտածում էին մի այնպիսի նախագծի մասին, որ թույլ կտա  Արատեսում ապրել տասը ճամբարային օր․․․
– Կարելի է՞, տիա՛ր,- հարցնում են․․․
– Իհարկե,- ասում եմ,- սկսեք ուսուցիչների-մեծերի փնտրտուքից․․․
– Չի՞ կարելի, որ առանց մեծերի լինենք, առանց ջրի, հացի, արտակարգ իրավիճակներ ստեղծվեն, մենք էլ ինքնուրույն հաղթահարենք, լուծումներ գտնենք,- մեր աղջկական զրույցին միացան տղաները Արևմուտքի․․․
Աշոտ Տիգրանյանին հիշեցի․․․ 

Առանց թրթուր, շա՜տ, բազմազան ծաղիկներով, ջրառատ, շարունակ փոփոխական իմ Արատեսը․․․ Մնացածը․․․ դուք գիտեք․․․ Իմ օբյեկտիվում Արատեսի երկինքներն են ու Արատեսի կարմիր ծաղիկը․․․ փառատոնային Արատեսը․․․ Կարինե Մացակյանի հետ համաձայնության եկանք «Արտմիջավայր Արատեսում» օբյեկտների մասին։ Արատեսի դրսի զուգարանները, բոլոր աղբամանները, տեսակավորման տարաները, ցուցանակները․․․ դաշտային ավանը․․․ 

Արատեսն իր զարգացումների դինամիկ շրջանում է․․․ Հասե՛ք, հետ մի՛ մնացեք։ 

Քնապարկ տեսած, եռօրյա արատեսյան արշավից վերադարձած երեք տարեկան դարձող Աստղիկ Բլեյանը, տեսեք, ոնց է արթնանում Երևանում։

#2078

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մաքսիմալ աշխատանք, մինիմալ արցունքներ

Սյունե Սևադայի «Ցավից քաղված դասեր» հրապարակումը, Աշոտ Տիգրանյանի տրամադրած «Ճամփորդներ» շաբաթաթերթի մեջ, աչքի անցկացրել-դրել էի մի կողմ․․․ Կիրակի առտու, թարմ-առույգ, մաս-մաս, կում-կում՝ ինչպես սառը կաթով փախլավա, մարսում եմ, ուխա՜յ։ Կարդացե՛ք վերնագիրն

Ի սկզբանե էր բանն. և բանն էր ճիգ ու ջանք…

Աշխարհքի ստեղծագործությունը. մարդն ստեղծվում է Աստծո պատկերով… Երեկ իրիկունն 9-ից մինչև առավոտ 7-ը ես մահիճում եմ եղել. այսպես տարին մեկ-երկու անգամ է լինում, օրագրով իմ կարելի է ճշտել, թե որ

Կյանք ո՜նց կջնջեք, եթե միասին եք ապրել

Դավիթ Բլեյանն էլ  մշտահասուն է… Մեկ էլ. — Էլ վայրի կատու, առյուծ արքա չեմ, ես Դավիթն եմ… Պա՛պ, ինձ համար «Սասունցի Դավիթ»-ը  կարդա,- բերում է իր մանկության ամենագիրքը՝ Թումանյանի նկարազարդ