Գեղարվեստական վաղուց չի ստացվում․․․ Ինչպես աջուձախ ասում են՝ թող էս  ընտրություններն անցնեն։

Երեկ-մեկ էլ օրերը զուտ աշխատանքային գործուղման էի՝ հրամանով, բովանդակությամբ, Զանգակատնից Արատես, Արատեսից Վարդահովիտ-Գետիկ վանքով, Զանգակատուն-Պարույր Սևակի թանգարանով, լճով-տուն․․․ գիշերումով, իհարկե, Արատեսում․․․  Արատեսի ճանապարհին իմ սիրելի ուղեկիցներ Գոհար Բալջյանին, Ծաղիկ Գասպարյանին և Սյուզի Սարգսյանին թարմ թան-մածուն, պանիր-լավաշ-կանաչի հյուրասիրեցի Արփա գետի ափին, ընտանեկան մի սեղանատանը, Գետափի խաչմերուկ չհասած․․․ Երկու եղեգնաձորցի այնքա՜ն սիրալիր զիջեցին հովի մեջ կորած սեղան-աթոռի իրենց տեղերը․․․ Չեմ մոռանա։

Իսկ Սմբատի հետ շարունակեցինք ճանապարհը Եղեգիսի կիրճով։ Լավ էր. այնքան բանի մասին խոսեցինք՝ աշխատանքային գործերի, արատեսյան եռուզեռի, որ չէինք հասցրել քննարկել, համաձայնեցնել․․․ 

Քոլեջի նախագծային խմբի մասնակցությամբ, սեբաստացիական համատեղ ջանքերով երկար ժամանակ նախապատրաստած բացումը Արատեսի պանդոկի կայացավ․․․ 

Մենք Արատեսում արդեն պանդոկ ունենք՝ զբոսավարների մասնագիտական կրթության, ճամփորդությամբ ուսուցման՝ շուրջտարի գործող, զարգացող կենտրոն․․․ Տարոսը փոխանցում ենք Սիրո անկյանը․․․ Մեկ շաբաթյա կենտրոնացում և՛ բանվորական, և՛ դիզայներական-տեխնոլոգիական, սեբաստացի միջոցների խնայող-խելամիտ համախմբում․․․ Հետևեք օրացույցին Բլեյանի դպրոցի. կարող եք դառնալ մասնակիցը նորամուտի․․․ 

Արատեսից ետդարձի ճանապարհին, Զանգակատան թանգարանում կայացավ հանդիպում-քննարկումը քոլեջի նախագծային մյուս խմբի հետ․․․ Զրույց Սևակի թանգարան-պարտեզում,v Սևակի ներկայությամբ, գյուղի զարգացման մասին․․․ 

Ես ոգևորվեցի ու որոշեցի քոլեջի ուսանողներին, դասավանդողներին պարգևատրել ամբողջական պտույտով Զանգակատուն գյուղի անմոռաց լճի շուրջ․․․ Գեղատեսիլ քայլք ստացվեց․․․ Այս գիրը մնացել էր որտե՞ղ․․․ 

Ջուլի Սնմոնյանի հետ խոսեցինք։ Ռազմամարզական ճամբարի մեր առաջին խումբը վերադարձել է. Ջուլին ու ընկերներն ամենալավը կլուսաբանեն ճամբարային օրերը, իհարկե։ Իսկ ես խոստացել էր ճամբարականների հետ քայլք զրույցով, և խոստումս կատարեցի սիրով։ Ջուլին, Էմանուելը, Նելին, Գևորգը կարևոր գործ կատարած կլինեն, եթե հինգ օրը ամփոփեն առաջարկներով՝ նպաստավոր դարձնելով ճամբարի շարունակականության, հավաքից հավաք զարգացման համար։ 

Հունիսի 22-ից ռազմամազական ճամբարը մեկնումի պատրաստ Վիկտորյա Հակոբյանինն  ու իր խմբինն է։ 

Արատեսի այս օրերի իմ հայտնագործումը Տիգրան Զոհրաբյանը եղավ. իրական ճամփորդական վիճակում… Ես տեսա հուսալի, եռանդուն, առաջից գնացող մշակութաբան-հայրենագետ-ճամփորդի: 

#2081

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ երկսայր գործիքը միակողմանի է գործածվում…

Թե լսես Սյուզի Մարգարյանին, իմ գիրը գիրք դարձնող օրագիրն էլ գրականություն է, այն էլ՝ իր համար ամենակարդացվողը… Բա՜: «Սեբաստացիներ» ռադիոյի 179-րդ թողարկումը, որ երեսուն րոպե անձանձրույթ լսեցի, լի է այդպիսի լուրերով,

Որպես կտրվող նուռ առավոտյան․․․ գիր է․․․

— Հայրի՛կ, կարո՞ղ է նուռ կտրես․․․ Մեծ նուռը, Դավթի սիրելին, որպես ծես, սիրով, կլեպ-կլեպ մաքրեցի․․․ Դավիթը առավոտյան, աչքը չկտրելով պլանշետից (հիշո՞ւմ եք իմ նվիրած «Թուր Կեծակի» Արմթաբը առաջին. հանկարծ գտել

Ժամանակն է, ընկերնեˊր, մեր կյանքի ժամանակը…

Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք. — Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում