«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը գրել է, որ  Հայաստանում հետպատերազմյան այս փուլում հանրային սուր հարցադրումները և զգացմունքային քննարկումներն անխուսափելի են։

«Ի վերջո կատարվել է ամենասարսափելին, աղետալին՝ մենք թույլ ենք տվել մի պատերազմ, մեծագույն մի ողբերգություն, որի դեմը պիտի առած լինեինք։ Մեղքերը՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների, յուրաքանչյուրիս բաժինը, ակնհայտ են։ Սակայն զուր են հանրային սուր բանավեճերը, մեր հասարակության խմորումները, դաժան առերեսումները իրականության և ճշմարտության հետ, եթե յուրաքանչյուրս իր տեղում չի գործում իր ամբողջ պատասխանատվությամբ»,– գրել է նա։

Ըստ Բլեյանի՝ անգամ իշխանության փոփոխությունը ոչինչ չի տա առանց ներհայաստանյան հաշտության։ «Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև նա չարեց ամենակարևորը՝ չբացառեց պատերազմը. սա հասկանալի է։ Դիմում եմ Ազգային ժողովին, իշխող խմբակցությանը՝ «Իմ քայլին»։ 2018-ին դուք ձևավորվել էիք որպես թարմության, փոփոխության ուժ, ոչ որպես մեկ հոգու խմբակցություն։ Ձեր մեջ ուժ գտեք՝ անելու անհրաժեշտ փոփոխությունները, ձեր նախաձեռնությամբ։ Սա կբերի երկրում կառավարելիության վերականգնմանը, և հանրային հուզումների հանդարտեցման միջավայր կհաստատի»,– գրել է նա։

Աշոտ Բլեյանը նաև նշել է, որ բարդ քննարկումներ և շատ-շատերի համար դժվար ձևակերպումներ այսուհետ լինելու են շատ երկար ժամանակ. դրանից պետք չէ վախենալ։ «Մենք հիմա պետք է սովորենք ապրել հազարավոր վիրավոր մեր 18-20 տարեկանների հետ, պատերազմին մասնակցած ու լրիվ ուրիշ մարդ տուն վերադարձած մեր տղաների հետ, որոնց մեջ քիչ չեն նաև բլեյան դպրոցի սաները։ Մենք՝ որպես սերունդ, պետք է փորձենք նրանց ներումին արժանանալ ոչ միայն նրանց կյանքի ու կենցաղի հնարավորինս բարելավելու մեր ջանքերով, սա ենթադրվում է, այլև ի վերջո փոխելով մեզ ներսից, նրանց հետ ապրենք հասարակական հաշտության-համակեցության պայմաններում…»,– գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Ունենալու ենք ապուշ հասարակություն, եթե վերջին կոպեկը շարունակենք տալ զուբրիտին»

«Մի կողմից հանրակրթության մասին օրենքով մենք հայտարարում ենք ստեղծականությունը, կարողությունների լիարժեք դրսևորումը, դրանց ինքնիրացումը որպես պետական քաղաքականության նպատակ, մյուս կողմից էլ՝ պետության կողմից կազմակերպվող այդ միասնական կոչվող քննություններով, որովհետև ԳԹԿ-ն

Ազատ մարդու դպրոցը. կրթել նշանակում է ստեղծագործելու հնարավորություն տալ

Հայկական ժամանակ, 20 մայիս, 2006թ.  Ես, իհարկե, ուրախ եմ, որ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ս.թ մայիսի 12-ից 14-ը հաջողությամբ աշխատեց այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրերի և մանկավարժական գիտափորձերի հեղինակների ստեղծագործական անդրանիկ

Խաղաղության հաստատման համար իշխանությանը պետք է հանրային աջակցություն

Խաղաղությունը ենթադրում է ամենաբարձր մակարդակի ինքնապաշտպանություն։ Սա չի նշանակում գնալ պատերազմի. դա նշանակում է խաղաղություն պարտադրել։