Հարգելի Արման Միքայելյան, որ հարցեր եք ուղղում թ. 181 դպրոցի ծնողական խորհրդի անունից, Ձեր հարցերին պատասխանել եմ մեր հանդիպման օրը բանավոր, նույն օրը՝  նաև գրավոր, համեցեք, ծանոթացեք, տարածեք. Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին… և Սա է ընդամենը…։ Այդ օրվանից մնացել են հարցեր, որոնց Դուք պիտի պատասխանեք։

Թ. 181 դպրոցի ծնողական խորհուրդը, դպրոցի կառավարման խորհուրդը քննարկե՞լ են թ. 181 դպրոցի կրթական ծրագիրը փոխելու, հեղինակային կրթական ծրագիր ընտրելու, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծած հեղինակային կրթական բաց ցանցին միանալու, թթ 95, 93 և 76 մանկապարտեզների հետ համագործակցության հարցեր։ Նման հարցեր քննարկե՞լ է ձեր դպրոցի մանկավարժական խորհուրդը, ձեր դպրոցի տնօրենը՝ իր իրավասությունների սահմանում։ Դիմե՞լ եք այդ օրվա և այս հարցերով Երևանի քաղաքապետարանին, նրա վարչություններին։ Ստացե՞լ եք պատասխան։ Ուզում եմ հասկանալ Ձեզ, հավաքի մասնակիցներին։

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրը՝ իր դպրոցներով, քոլեջով, ուսումնական կենտրոններով, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ. 181 դպրոցը, թթ 95, 93 և 76 մանկապարտեզները, մեր թաղամասի բնակիչներին միավորող խնդիրները՝ մեզ տեսանելի լուծումներով, շարադրված են «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծում՝ հրապարակված 2015-ի դեկտեմբերին։ Դուք նախագծի իրականացման արդյունքներին ծանոթ եք, դրանք ձեր աչքի առաջ, ակնհայտ են։

Մեր զարգացման ծրագրի ձեզ հուզող հարցի վերաբերյալ նույն առաջարկներով մենք դիմել ենք Երևանի քաղաքապետին: Մեր առաջարկը երբեք չի ենթադրել, չի ենթադրում, չի կարող ենթադրել Բ-1 թաղամասի դպրոցների, մանկապարտեզների պատկանելության, ուսումնական ծրագրի փոփոխություն։ Մենք վատ երազում անգամ նման բան չենք տեսնում։

Կրթահամալիրի տնօրենի իմ բլոգում, կրթահամալիրի կայքում արտացոլված է կրթահամալիրի, իմ ողջ գործունեությունը՝ բոլոր հնարավոր փաստաթղթերով։ Մենք Բ-1 թաղամասի բնակիչների հետ առնչվում ենք միայն հարցերով, որ վերաբերում թաղամասի, թաղամասում գործող բոլոր կազմակերպությունների ընդհանուր խնդիրներին։ Իսկ դա նախ և առաջ թաղամասի բարեկարգումն է, կանաչապատումը, կանաչ տարածքների ոռոգումը, ներթաղային-միջդպրոցական հարմար անցումներով։ Ուզում եմ հավատալ, որ սրանով Դուք հետաքրքրություն եք դրսևորում կրթահամալիրի, նրա կողմից իրականացվող նախագծերի, այդ թվում՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի նկատմամբ, հետաքրքրված եք  թաղամասի հարցերով։ Համեցեք, միասին, որպես գործընկերներ՝ քայլենք թաղամասով՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, և ձեզ ավելի հասկանալի կլինեն և՛ կրթահամալիրը, և՛ մեր առաջարկները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմացումի հրճվանք կրթահամալիրի մետաքսի ճանապարհին

Առաջարկ-նախագիծ Կրթահամալիրի մետաքսի ճանապարհ՝ ուսումնական վերնիսաժ-Կենտրոն-Գեղարվեստ-Քոլեջ-Արհեստագործական-Նոր դպրոց-Մայր դպրոց-Հիմնական-Գյուղացիական տնտեսություն-Դպրոց-պարտեզ, Գեղարվեստով-Սուրբ Երրորդություն  Հոկտեմբերի 13՝ ժամը 11.00-12.00

Մանկավարժական միջազգային ճամբարի մասնակցի հաշվետվություն

Հարգելի տիար Բլեյան, Շեքվեթելիում կայացած մանկավարժական աշխատողների միջազգային ճամբարի մասնակիցներն այսօր գիշեր վերադարձել են Երևան։ Տեղանքում համացանցի բացակայության պատճառով անհնար էր տեղում լուսաբանելը, այդ իսկ պատճառով գրում եմ հիմա։ Յոթ

Ամառային բնագիտական-տեխնիկական ստեղծագործական դպրոց

Մարկոսյան Թադևոս Այս նախագիծն ստեղծվել է ամռանը երեխաներին օգտակար կերպով զբաղեցնելու նպատակով: Նախագծի միջավայրը` աստղացուցարան, «Ռոբոտիքս» խաղասրահ, շախմատի խաղասրահ, ծրագրավորողների խումբ։ Աստղացուցարանը կներառի տիեզերքի մասին ֆիլմեր և լրացուցիչ տեղեկություններ: Այս աշխատանքի