Հայաստանը բռնած պրիմիտիվիզմը կամ պարզունակությունը (Վահե Հովհաննիսյանի հետ դժվար է չհամաձայնելը) խեղդող ազդեցություն  ունի. չկա քննարկում, չկա փոխանցում… 2018-ի ապրիլից Հայաստան մտած անձնային-հանրային-պետական կյանքի փոփոխությունների հնարավորությունը չենք կարող այսպես հեշտ հանձնել քննարկում ու փոխանցում բացառող պարզունակության՝ թափ հավաքող ընթացքին: Անհատ մարդիկ ու կազմակերպություններ պիտի կարողանան ջանքեր-կարողություններ մեկտեղել սրա համար: Մեր պատասխանատվության ոլորտը՝ հանրակրթությունը, ոչ միայն փոքր չէ սրա համար, այլև ամենաթափանց է. կրթահամալիր-կազմակերպությունը, հեղինակային մանկավարժության հեղինակները չեն կարող փոխկապակցության, փոխանցման կամուրջներով ազդեցիկ չդարձնել հեղինակային մանկավարժության բաց ցանցի լաբորատոր գործունեությունը ապրիլի 26-27-ի, սրան նախորդող շրջանն ավագ շաբաթի, դրանից հետո՝ հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքի, հունիսյան ստուգատեսային-նախագծային ուսումնական ճամբարների հարթակները:

Զատկի ծեսը Հյուսիսում։

Օրինակով խոսեմ. Մարիետ Սիմոնյանը՝ «Դպիր» մանկավարժական ամսագրում հիմնական դպրոցի ավարտական քննության թեստի նմուշի ուսումնասիրության հրապարակումով այսպիսի մոտեցման հայտ է ներկայացնում: Ուսումնասիրությունն այս եզակի է. կուզեմ սկիզբ լինի հանրակրթության մյուս բաղադրիչներով, այսպիսի նախաձեռնություններով փոխանցման-կապի-քննարկման մանկավարժական ցանցի հաստատման համար՝ ներգրավելով ոչ միայն ուսուցիչներին, այլև մասնագիտական ընկերակցությունը: Մարիետ Սիմոնյանը, կրթահամալիրի մայրենիի մասնագիտական խումբը՝ գրական ակումբով, բլոգային ուսուցման փորձով, կկարողանա:

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, նրա նախաձեռնած քանդակագործության և ճարտարապետության հունիս-հուլիսյան ամենամյա բաց փառատոնը հաջորդ այդպիսի փոխանցման-փոխկապակցության ցանցային կազմակերպումն է, և տեխնոլոգ-նկարիչների մասնագիտական խումբը՝ Կարինե Մացակյան ու ընկերներ, ինքնավստահության բերած ողջ թափով ու գրավչությամբ պիտի հանդես գա: Վիգեն Ավետիսի, Արմինե Թոփչյանի, Նունե Խաչիկօղլյանի հետ այսօրվա մեր այցը Իջևան Վիգենի Իտալիա այցելելության պատրաստությամբ է թելադրված… Վիգենը՝ մի շրջան Ֆլորենցիայում, մեր գործընկեր իտալական կողմի հետ, մենք՝ Հայաստանում… իրական ենք դարձնում այս միջազգային բաց կրթական-մշակութային ցանցի գոյությունը։

Բացօթյա ճաշ՝ Հյուսիսի Նախակրթարանում։
Լուսանկարները՝ Գոհար Հարությունյանի։

Մարգարիտ Սարգսյանը երկրորդ պլանից առաջ է մղում, խելացի օգտագործելով «Դպիրի» հարթակը, միջազգային փորձի ու մեր՝ հեռավար ուսուցման համադրումը… Առկա, հեռավար, տնային ուսուցման ձևերի գործածում-համատեղումը կրթահամալիրում տարիներով-բնական է առաջացել-կայացել-զարգանում՝ տալով այնպիսի ձևափոխումներ, ինչպիսին սովորողի, ընտանիքի ազատ ընտրությամբ անցումն է առկայից հեռավարի, հեռավարից ընտանեկանի՝ ծնունդ տալով ընտանեկան ֆլեշմոբների, որպես հեղինակային ուսուցման՝ ստեղծականության խմբային աշխատանքի կազմակերպում…  Այստեղ է և լրացուցիչ ուսուցումը, տնային աշխատանքը՝ որպես սովորողի-ընտանիքի ազատ ընտրության, շուրջտարյա բազմաձև ուսումնական ճամբարների անարգել գործունեությունը, յուրաքանչյուրի, այդ թվում՝ և ոչ սեբաստացիների համար… Սրանից հզոր-գործուն-կատարելագործվող գրավիչ հանրակրթական ցա՞նց… Ցո՛ւյց տվեք:

Հանրակրթական բաց ցանց է դառնում, կարող է դառնալ սոցցանցերով և ընտանեկան հավաքները… Երեկ այդպիսի ցանցի մի լաբորատոր պարապմունք դարձավ մեր տան զատկական հավաքը… Արթուր Շահնազարյանի, Լիլիթ և Շուշան Բլեյանների մշակութային-երաժշտական դիսկուրսը իմ, Սվետա Դանիելյանի ու Արմինեի հանրային-մանկավարժական-լրագրական աջակցությամբ… Բա Դավթի ու Աստղիկի նման ունկնդիրնե՜րը…

Զատկական ընտանեկան լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1639

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչ է պետք՝ Երուսաղեմ ուխտի՞ գնալ, գնում եմ…

Դավիթ Բլեյանը հասավ, իհարկե, իր վերջին օրերի մուրազին. իմ Հասմիկ ավագ քույրիկն իրեն բնորոշ բարեխղճությամբ կատարեց Խաչվերաց տոնին հայտնաբերած Դավիթ թոռնիկի տատիկությունը, այցելեց Դավթին Դպրոց-պարտեզ, նվերներով… նոր մեքենա, քինդեր-ձվիկ ու էլի

Կսմիթնե՞ր։ Ոչ, դրա ժամանակը չէ

Որքան էլ գլխիս խելք չի մացել (մայրս էսպես կասեր), ինձ պետք է տեղին հիշեցնել մեր պայմանվորվածությունների մասին։ Ասեք՝ տիար, դուք այս ժամին պիտի լինեք՝ էլի մեզ հետ, բայց այսինչ տեղում․․․ Երբ դա

Շիտակությունը՝ որպես ազգային միասնության ճանապարհ

Դավիթը, նուռ ուտելով մատիկներով, հատիկ-հատիկ, համարյա մեկ ժամ, խոսում է. — Պաˊպ, գիտե՞ս, Աստված բոլոր վատ բառերը ստեղծել, տվել է ինձ, որ ես ասեմ, գործածեմ… — Եվ ի՞նչ է ասել