Այս օրերին ապրիլյան տեխնոլոգիական «Ձոն» ստուգատեսի շրջանակում գարնան ծաղկունքի ոգևորումն է ամենուր՝ կրթահամալիրի բանգլադեշով մեկ, հյուսիսում, հարավում, արևմուտք-արևելքում, խառնարան-մայր դպրոցում… Ես այս կամ այն ձևով մասնակցում-աջակցում եմ մեր ուսումնական մասնաշենքերում տանիքների ու նկուղների, երկարատև անտեր-անգործ հողակտորների ազատագրմանը՝ մի կողմից, որպես ուսումնական նախագծերի ծավալման նյութական միջավայրեր, նոր հնարավորություններ, մյուս կողմից՝ արդեն նվաճվածների օգտագործմանը, կարճատև-երկարատև նախագծերի իրականացմանը… նորամուտներին… Կեցցեք, դուք, բոլորդ, ազատագործներ:
Հյուսիսում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ստեղծումը-տեղավորումը նոր թափ հաղորդեց Հյուսիսի մեծ նկուղի օգտագործմանը, քանդակի, դիզայն-ցուցասրահի, թատրոն-մառանի, նախագծման-ճարտարապետության սրահի շինարարական աշխատանքների ավարտին. վերջը երևում է։ Եվ ապրիլի 18-ին՝ Զատկին ընդառաջ, որպես կարմիր խորոտիկ ձու, համեցեք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի, քանդակի-ճարտարապետության միջազգային բաց փառատոնի հանրային ներկայացմանը… Ծանոթացեք նախագծին. լրացեք, առարկեք, առաջարկեք. մինչև ապրիլի 18-ը ժամանակ ունեք։
Զուգահեռ սրան, որպես պարգև ինքներս մեզ ու համայնքին-թաղամասին, «Կրթական պարտեզ» նախագծի զարգացման աշխատանք, տեսքի է բերվում երկարատև անօգտագործելի համայնքային հողը՝ որպես բաց մարզադաշտ… մեր միջոցներով, մեր ջանքերով… Իսկ սենսեյ Հայկուհին իր այս հայտարարություն-ցուցադրությամբ, Հյուսիսի նախաձեռնող խումբը սովորողների այս հայտարարությամբ-ցուցադրությամբ իրար ընդառաջ են գալիս, ոչ ոք չի նահանջում…
Հարգելի մարդիկ, Հյուսիսային դպրոցի մի խումբ սովորողներով նախաձեռնել ենք դպրոցի հարավարևելյան տանիքում ստեղծել «Դեպի լյառը Մասիս» սրաճարան, որը մենք ենք ուզում սպասարկել ամառային ճամբարային օրերին:
Նախագծային խումբը խնդրում է, որ «Սեբաստացիներ» հիմնադրամը «Դեպի լյառը Մասիս» արճարանի համար հատուկ հղում ունենա: Խնդրում ենք ձեր աջակցությունը:
Առճակատում թույլ չենք տա, բոլորին տեղ կգտնվի, նվաճեք, բերեք ձեր հեղինակած նախագծերը, լուծումները…
Ծառատունկ կրթահամալիրի Մայր դպրոցում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Վճռական են գործում և Արևելքում… Ֆուտբոլի դաշտ բաց մարզահրապարակը, երեկ կրկին համոզվեցի, փաստ է ուրախացնող: Տարիների բարեկարգման աշխատանքները կրթահամալիրի Արևելյան դպրոցը և համայնքային թիվ 95 մանկապարտեզը դարձրել են հուսալի հարևաններ. «Կրթական պարտեզ» նախագիծը Արևելքում ամենատպավորիչ կանաչ-բաց տարածքներից է Հարավարևմտյան զանգվածում, մայրաքաղաքում, զբոսաշրջիկ այցելուների սիրելի վայրը: Որտեղից ասես՝ չեն գալիս… Արևելյան դպրոց պարտեզում թափ են ստանում շենքի երկու թևերում դիզայն տեխնոլոգիական արվեստանոցի և ջերմատան շինարարական աշխատանքները…
Արևմուտքում ուսումնական բարձունքի նվաճում-կազմակերպումը, տեսեք, բացօթյա պարապմունքների բնական միջավայր է ստեղծել, իսկ ֆուտբոլի դաշտի պաշտոնական բացման օր նշանակված է ապրիլի 11-ը… Վրացի իրենց հասակակիցների հետ հյուրընկալ Արևմուտքում ոչ միայն մշակութային, այլև մարզական, ֆուտբոլի, ձիասպորտի, լողի՝ նոր տրիաթլոնի փոխանակում կիրականացնեն…
Զատկանական պատրաստություն Հյուսիսում. ածիկացան: Լուսանկարները՝ Մարինե Մխիթարյանի:
Հին տրիաթլոնի մասին. տեսեք՝ ինչ հուզիչ նամակ Հյուսիսի սովորողներից, Արատեսյան մեր ձմեռային վառարանի շուրջ կարտոֆիլ ճաշակելով ուսումնական քննարկման արձագանքը…
Հարգելի տիար Բլեյան, հայտնում եմ շնորհակալություն մեր խնդրանքով 5-րդ դասարանի ուսումնական պլանում տրիաթլոնը ներառելու համար: Այսօր մեր խմբի առաջին պարապմունքն էր:
Պարապմունքի մասին կպատմենք մեր բլոգներում:
Հարավում օրեր առաջ էինք Գոհար Բալջյանի հետ արձանագրում արևելյան հատվածի անվտանգ-կանաչ գոտու եղելությունը, իսկ սովորողների տեսաշարքից աշխատանքային, «Ձոն» ստուգատեսի շարունակվող առօրյայից, աչքս չեմ կտրում…
Հարավային դպրոց-պարտեզի հարակից բակում, խաղողի այգում: Լուսանկարները՝ Անուշ Ներսիսյանի, Մարիամ Մնացականյանի:
Կրթահամալիրի վարպետներ Յուրի Ագջոյանի, Էդվարդ Գավարյանի, Կարինե Մացակյանի, Մովսես Ավետիսյանի հետ մենք անցանք Մայր դպրոցի հյուսիսարևելյան նկուղներով… Այստեղ 1990-ից կիսատ մնացած գործեր կան, պիտի ավարտել… 2019-ը այդպիսի տարի է՝ կիսատ-պռատի, թերիի ավարտման տարի… Ես հեծանվի վրա եմ, որ կրթահամալիրը ամբողջական, նաև որպես խնամված ուսումնական տնտեսություն փոխանցեմ, և դուք բոլորդ, մեծ ու պստիկ սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, ինձ կօգնեք… Ժամանակին միասին ենք նախաձեռնել կրթահամալիրը, ու 2019-ի զարգացման ծրագրով մեր սկսածը հատուկ է, որ գործածական վիճակի բերվի, որ հանգիստ-լայն սրտով փոխանցվի… Մենք՝ 1989-ի այս մեծ մանկավարժական նախագծի հեղինակներս, վստահ էինք, որ հեռահար գործ ենք սկսում, որպես էստաֆետ հաղթական, իրար փոխանցելով, շենացնելով շարունակաբար… 2019-ը սրա վճռական տարին է՝ իր ապրիլի 26-27-ով, իհարկե:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1626