— Ինչ եղավ հետո, երբ Արևմտյան դպրոցի մի խումբ սովորողներ՝ Դավիթ Բլեյան և ընկերները, որոշեցին շնորհավորել նորաստեղծ դաշտն ու Դավթի նվեր գնդակը, մտան ֆուտբոլի դաշտ… հանձնվեցին տարերքին խաղի…
Դավիթ Բլեյանն այդ մասին պատմեց առավոտյան ցնցուղի տակ, «Դավի՛թ, ինչո՞ւ չես պատմում» իմ պնդում-պահանջից հետո…
— Հետո սկսեց անձրև գալ…,- իմ հորինուկը-առաջարկը որսաց Դավիթը,- ի պատասխան՝ մեր ֆուտբոլը էլ թեժացավ…
— Հետո՞, երբ երկու տարերքներ դեմ առ դեմ հանդիպեցին ֆուտբոլի դաշտում նոր…
— Հայրի՛կ, դու չգիտե՞ս, որ դպրոցում ուսուցիչներ են աշխատում՝ տարբեր, բայց միանման…
Տարերքներ սանձողի՞ մասնագիտությամբ…

— Ի՞նչ եղավ հետո, երբ մեր Ավագ դպրոցի Սոֆի Խաչատրյանը որոշեց մի օր՝ ոչ ծննդյան, սովորական, Հարավարևմտյան զանգվածում՝ կրթահամալիրի Արևելյան դպրոցին մոտ բնակվող տատիկին ծաղիկներ նվիրել մինչև իր ուսումնական պարապմունքների սկիզբը… Տատիկն այնքա՜ն ու այնպիսի օրհնանքներ ուղղեց Սոֆիին… որ Սոֆիին այդ ամենը շատ դուր եկավ, հաջորդ առավոտ նա ծաղկեփնջով մտավ մի այլ տատիկի տուն, ու այդպես ամեն օր, անցնելով տատիկից տատիկ, օրհնանքներ հավաքելով… Բայց կրկնվում էին օրհնանքները, տատիկները չգիտեին այդ մասին,  ծաղիկներն էլ էին կրկնվում. օր օրի Սոֆին խճճվում էր ծաղիկների ընտրության և ստացած օրհնանքների մեջ… Ելքը գտավ… Տեսեք հաջորդ գրում։

— Ի՞նչ եղավ հետո, երբ կրթահամալիրի թիվ 39 երթուղու ավտոբուսում ծնվող ռոդարիական «Ինչ եղավ հետո» պատումները, որպես տարերք, համակեցին վարորդ Հայկին… Նա որոշեց չկանգնել ո՛չ Բաբաջանյան 25, ո՛չ Րաֆֆու փողոցի իր կանգառում՝ ABB բանկի դալանի մոտ, ո՛չ կրթահամալիրի մյուս շենքերի… Ու շարունակեց ընթացքը, որ սեբաստացի սովորողների այս ռոդարիական պատումները չվերջանան…

Հեծանվային ճանապարհին՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

— Ի՞նչ եղավ հետո, երբ սովորողները սկսեցին շփոթել կրթահամալիրի իրենց երթուղին, կանգառը, դպրոցը…
Ռոդարի-աղայանական ստուգատես է, մասնակցեք…

— Ի՞նչ եղավ, երբ սենսեյ Հայկուհին՝ էկոզինվորների հրամանատարը, իրեն շնորհած «Տիգրան Հայրապետյան» մրցանակից ոգևորված, որոշեց ու երկրորդական թափոն ճանաչեց և պատնեշի՝ ցանկապատ-զաբոռի կտորը, մետաղից թե քարից…
Պատմե՛ք իմ փոխարեն կամ ցուցադրեք։ Ո՞վ է որոշել կենդանի բեմականացնել՝ որպես շարունակական ամենօրյա-անընդհատ մի ներկայացում…

Ահա այսպիսի նվեր-գիր՝ Ղազարոս Աղայանի ծննդյան օրվա, աղայան-ռոդարիական ստուգատեսով, որ ծնվել է ի հիշատակ Աիդա Պետրոսյան անմոռուկի… Եթե ես ժամանակ ունենայի, առանձնանալու մի հնարավորություն, նորից կկարդայի Աղայանի լեզվական-մանկավարժական հոդվածները-հրապարակումները ծայրից ծայր ու նորից մանկավարժությամբ կզբաղվեի, երբ վերջապես թողնեմ կրթահամալիրում, Դավիթը կասեր՝ это твое детище, отец, որևէ ձևով պաշտոնավարելը…

Թվում է, ես մանկավարժությամբ զբաղվելու  որոշում կայացրել եմ հենց 1978-1979-ին, երբ ես ծայրից ծայր առաջին անգամ Աղայան կարդացի…

Հետգրություն որպես

Թե ինչ եղավ հետո, երբ մի առավոտ տանից դուրս գալիս պարզվեց, որ հեծանվի ակը նստած է, ու ես որոշեցի ոտքով, մարզական քայլքով անցնել Խանջյան փողոցից Մուրացան փողոցի բժշկական համալսարանի ճանապարհը… Անցա դպրոցական տարիներից ինձ հարազատ թաղերով՝ Ռոսիա-Շիլաչի երկաթգծի վարչություն (управление), Գլինկայի փողոցին զուգահեռ հոսող Ստալինյան ջրանցքով մինչև…

Ժամանակին հասա իմ հարգելի բժշկի մոտ. քիչ դեպքերից է, որ ես ասում եմ՝ շատ լավ եղավ… ու մնաց այս ֆոտոշարքը իմ օրվա գրում…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1621

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ռեմարկի երկու ընկերն ենք… 

… Երրորդն էլ Դուք եք՝ մեր այս բարդ շրջանի հավատարիմը։ 

Իմ այս գիրը՝ թվով 849-րդը չի գրվում, չի պատմվում, թխվում է, ինչպես պիցա…

— Ձեզ ինչ-որ բան բերեմ, հա՞,- մատուցողը՝ Պիկասոյին… — Հա, ատրճանակ,- անելիքը չիմացող հանճարը՝ խելահեղ, Մոդելյանիին ուղղված… Մոդելյանիի Ժանն արդարանում-բացատրում է մորը. — Առանց նրա ես կմեռնե՜մ… — Նրա հե՛տ

Հեքիաթի և իրոքի Հազարանի թևերով

Արևմուտքի դպրոց-պարտեզ աշխատանքային խմբով՝ իմ, Վահրամի, Էրիկի այցը՝  Գոհար Բալջյանի նախօրոք  ծրագրած, ուրախ ու լեցուն եղավ։ Ինչքա՜ն սիրուն-ընդարձակվող է մեր աշխարհը․․․  Սեբաստացի երեխաներն ամենուր կրթահամալիրում շատանում են,  որքան էլ սրա հետ կապված հոգսերը արագ արձագանք են ստանում,  մեկ է, ժամանակը, ինչպես սամում, թռչում է,  ու  լուծումներն  ուշանում են․․․   Համառ ենք, չենք նահանջում․․․  Մայիս ամիսը կիսվում է, օրացույցով-ավանդույթով բաց լողափերի կարգավորումները,  լողավազանների տեղադրումը ուշանում են։  Արևմուտքում վճռական են՝ իրենց գործող ֆուտբոլի դաշտում չորրորդ-հինգերորդ դասարանցիների  համար նոր լողափ ստեղծելու,  իսկ սա նշանակում է այդքան չարչրկված նոր մարզադաշտի կառուցում․․․ զուգահեռ․․․