Հայերս սիրում ենք կրկնել՝ հարց չկա, երբ աջ ու ձախ, վերից վար հարցեր են` չլուծված, խորացող, խճճող… Երևի սրա համար Վազգենը չի սպասում հարցերի ու միանգամից անցնում իր պատասխաններին՝ առաջացնելով հարցե՞ր… Դրա համար պիտի կարդանք…

Կրթահամալիրի «Սեբաստացի» ռադիոյի ութ խմբագրությունների հաղորդումները՝ սկսած Գեղարվեստի կրտսերից մինչև«Նոր» ռադիոյի խմբագրություն՝ բոլորը Վազգենի մասին, հուզեցին ինձ: Ահա, տարածում եմ, լսեք, տեսեք, երբ սովորողներն ազատ են մեծանում, մտածում, գործում, տեսեք՝ ինչքա՜ն սիրով-շնորհքով-անբռնազբոս պատմում են, մեկը մյուսին շարունակում, ամբողջացնում, գրավիչ և անմիջական ներկայացնում Վազգեն Սարգսյանին…

Երևի չթողնեմ՝ Վազգենի մասին սկսված զրույցն ընդհատվի ու չհետաձգեմ, ես էլ պատմեմ իմ տեսած-իմացած Վազգենի մասին: Պատմելուց կերևա՝ կավարտեմ մի գրով, թե անշտապ՝ շարքի ձևով…

Հիմնական դպրոցի 2-րդ դասարանը մարզական ուսումնական պարապմունքը
նվիրում է Վազգեն Սարգսյանին

[embedplusvideo height=”300″ width=”450″ editlink=”http://bit.ly/1aQfLmN” standard=”http://www.youtube.com/v/HAAcXxcO_xk?fs=1″ vars=”ytid=HAAcXxcO_xk&width=450&height=300&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep1047″ /]

1990-ին, երբ Վազգեն Սարգսյանն Արարատի մոտ` խճուղու վրա, կտրեց իմ ճամփան, մենք իրար արդեն լավ գիտեինք, նախ` «Գարուն» ամսագրից, որտեղ տպագրվել էր իմ՝ այնքան աղմուկ հանած «Դպրոցը պիտի դառնա դպրանոց» նախագիծը, և մենք հասցրել էինք երկար խոսել իմ դպրոցի մասին, 1988-ին սկիզբ առած շարժումից, Երասխի ճակատամարտից, որին ես մասնակցել եմ որպես ՀՀՇ վարչության անդամ, անզեն, իհարկե, Վազգենը՝ որպես ճակատամարտի հրամանատար… Մի ողջ գիշեր եղել ենք միասին… 1990-ի այդ օրը ես շտապում էի Եղեգնաձոր՝ Արատեսի դպրանոցի գործերով, և Վազգենը, ով ակնածելու չափ կարևորում էր իմ կրթական գործունեությունը, ինձ համոզեց-խնդրեց այցելել Դավալու՝ Արարատ գյուղ՝ իրենց տուն, և հացի սեղանի շուրջ մենք երկար ու հիմնավոր զրուցեցինք իմ կրթական նախագծերից: Երբեք չեմ մոռանա Վազգենի խոնարհ-ոգևորված լռությունը, լսումը… Ես՝ չորս տարով մեծ, հայտնի դպրոցի տնօրեն, կրթական ամենախիզախ նախագծերով, Վազգենը՝ նոր անուն հայոց նոր պանթեոնում՝ «Գարունի» գրող-լրագրողի ագահությամբ…

1994-ին, երբ ես դարձա Հայաստանի լուսավորության նախարար, Վազգենն արդեն հաղթանակած սպարապետ-հրամանատարն էր, պետնախարար՝ կառավարությունում, Հայաստանի ամենաազդեցիկ-հայտնի եռյակում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի հետ… Վազգենի աջակցությունը կարևոր էր ինձ համար՝ պարտվողական-պացիֆիստի, Նոր ուղու «խարանով» լուսավորության նախարարիս… Ես այն ստացա: 1995 թ. պետական բյուջեում նախատեսված չէր գումար՝ դասագրքերի տպագրության համար, և ես խիզախեցի այդ դժվար շրջանում, որպես դասագրքերի տպագրության ազատականացում՝ ընտրելու բաժանորդագրության եղանակը… ետպատերազմական Հայաստանում… «Երկրապահ» միությունն իմ հայտարարած-բացած՝ նոր դասագրքերի տպագրության պետական հաշվին փոխանցեց էական գումար։ Վազգենը ծանոթացավ դասագրքերի նմուշներին, լսելի գովեց-խրախուսեց, իմ կողքին կանգնեց Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ…

Գեղարվեստի ավագ դպրոցի պարտիզպաններն անցել են գործի
Լուսանկարները՝ Գայանե Առաքելյանի

1995-ին կամ 1996-ին, օգոստոսին երևի, Էդիկ Եգորյանի հրավերով, ես մի քանի օրով հայտնվեցի «Կապույտ Սևան»-ում հանգստացող քաղաքական-պետական երևելիների շրջապատում: 1995-ի Ազգային ժողովի, մեղմ ասած, կասկածելի ընտրությունները, որոնց ես մասնակցեցի սոսկ որպես շարքային ընտրող, հանրապետության իշխանության կուսակցության ձևաչափը, շեղումը հայտարարված քաղաքական սկզբունքներից այլ էին դարձրել իմ՝ «Նոր ուղի» կուսակցության ղեկավար — լուսավորության նախարարիս հարաբերությունները ՀՀՇ-ի վերնախավի ու մերձավոր զինակիցների հետ: Էդուարդ Եգորյանն ուզում էր սրանով, երևի, հարթել հարաբերությունները: Լողափին մի խմբով կանգնած էինք, երբ մեզ միացավ Վազգեն Սարգսյանը, ով քիչ այն կողմ, ոչ մեծ առանձնատանն էր տեղավորվել: Ֆուտբոլ խաղալու որոշումը տղամարդկանց միանգամից ոգևորեց: Վազգենը պարտվել չէր սիրում, չէր կարողանում… Բայց պարտվեց. ես ու Վազգենը տարբեր թիմերում էինք, և մեր թիմն ուժեղ էր այնքան, որ Վազգենի առավելագույն զոռն արդյունքի վրա չազդեց: Ես իմ ֆուտբոլով պարտական եմ իմ թաղին, մանկությանը, իմ հորեղբոր տղա Մարսելին. պատմել եմ: Գուցե հնարավոր լինի սկսել, վերջապես, ֆուտբոլի-բասկետբոլի պարբերական պարապմունքները. ոչինչ չի խանգարում. իմ այս որոշման համար այսքան նպաստավոր միջավայր չգիտեմ… Խաղից հետո Վազգենն ինձ թևանցուկ արեց, ու մենք հեռացանք դեպի լողափ: Լավ եղանակ էր: Վազգենը լավ էր լողում: Մի լավ լողալուց հետո ափին մտերմիկ արևը ևս նպաստեց մեր տղամարդկային անկեղծությանը: Խոսեցինք ամենակարևոր, ամենացավոտ հարցերի մասին… Ինձ անակնկալի բերեց Վազգենի ցասումը Վանոյի գործունեության նկատմամբ, Վազգենի այլայլված դեմքը, բերանի փրփուրը՝ Վանո Սիրադեղյանի մասին խոսելիս. չեմ մոռացել… Զուր ջանքեր էի գործադրում «Գարունով»-գիտական կյանքով-Շարժումով-ազատամարտով ամենաազդեցիկ զույգի՝ ընկերների միջև հաշտեցման կամուրջներ հաստատելու…Միամիտ անուղղելի եմ հայտնի. եղել եմ ու կամ… Ափսո՜ս, չեղավ, ու անջրպետը խորացավ…
Շարունակությանը սպասեք…

Նոր դպրոցի Հասմիկ Պողոսյանի 6 տարեկանների օրվա ֆոտոքրոնիկոնը
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի

 Շատ կարևոր են սեբաստացիական համերաշխության, ամբողջականության, մեկ միասնականության հաստատման ուսումնական նախագծերը, ինչպիսիք հիմա Վարժարանում խթանվում-իրականացվում են, ինչպիսին մեր Վարժարանի 10-րդ դասարանի Նարե Ղալամքարյանն իրականացրել է Գեղարվեստի կրտսերում, խաղաղ-խելացի՝ ճիշտ իր նման՝ նարեավարի: Կեցցեք:

Լուսինե Պետրոսյանը՝ իմ սիրելի սանը և գործընկերը, Բանգլադեշի Լուսոն՝ ընդունակ-ընդվզող-անցումներով, հիշում եմ, փախավ՝ խանութում աշխատելու, դժվար բերեցինք Գեղարվեստ, կեսից դասվարությունից փախավ ֆոտոյի-տեխնոլոգիայի աշխարհ. ընդունակ է, կարող է… Հետո, մեր Լուսոն գնաց ավելի հեռու… Ցավոտ բաժանում էր. ինձ համար, հատկապես: Իսկ այս փախուստը Չինումաչին՝ աշխարհի մի ծայր Բանգլադեշից մյուս ծայր Վլադիվոստոկ, մեզ միացրեց… Կլոր է, ախր, էս բազմատեր գունդը: Մենք կրկին միասին ենք, իմ խիզախ, շուտ ձանձրացող, ընդունակ, ճանապարհորդ քույրիկ, միշտ սեբաստացի Լուսինե Պետրոսյան: Անհամբեր սպասելու ենք քո՝ հազարներով հրապարակումներին: Պատմիր մեզ ու քեզ անծանոթ աշխարհի մասին. ստացվո՞ւմ է, լսվո՞ւմ է, նայվո՞ւմ է: Այդ աշխարհում, գնալուց առաջ քեզ ասել եմ, Լուսինե, ես եղել եմ 1977-ին՝ երախտահիշատակ Համբարձում Գալստյանի հետ՝ ճիշտ այս օրերին, երբ համալսարանի 5-րդ կուրսում էինք, նախապատրաստում էինք Երևանի պետական համալսարանի շինարարական ջոկատների աշխատանքները՝ Երևան-Մոսկվա-Նովոսիբիրսկ-Վլադիվոստոկ, հետո՝ Չուկոտկա, Միսս Շմիդտ… Հեքիաթ՝ ճիշտ, ինչպես կրթահամալիրի Բանգլադեշում… ինչպես Դավիթ Բլեյանը երեկոյան մեր տանը, երբ բացեցինք մեր Անի Հովհաննիսյանի նվեր-տոպրակները: Շնորհակալ եմ, Անի ջան, քո երկու բալիկների, քո բերած տիկնիկների աշխարհի, քո աղջկական նվիրումի համար: Պաչիկներ…

Հիմա, երբ եկել ես,
աղունիկների մասին եմ մտածում,
որ անկեր մնացին ու ծերացան,
փոքրիկ աղավնիներ,
որ պարզապես ծերացան:
«Սպասող մարդու օրագիր», իրանական ժամանակակից պոեզիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տարբեր լինելը մեր յուրահատկությունն է…

Նորքի բլուրն իմ ու Դավիթ Բլեյանի ամեն առավոտվա ճոճքի վկաներից է, ինչպես հեռուստաաշտարակը… — Ինչի՞ համար է հեռուստաշտարակը: — Ինչո՞ւ մյուս աշտարակները չեն ուզում ավելի բարձրանալ: Էլ ի՞նչ աշտարակներ կան…

Դե, թռե՜ք… ընկե՛ր Հայկուհի…

Իրական պատմություն է. դիտեք այս մեկ րոպե, վեց վայրկյան տևողության նյութը. ամեն ինչ այստեղ տեղական է, իսկական՝ և՛ Բանգլադեշը, որպես բնակավայր, և՛ դպրոց-պարտեզը կրթահամալիրի մի անկյունում՝ Գեղարվեստ հայտնի տարածքում,  և՛

Նախաձեռնություններին արձագանքելու ժամանակը

Սեբաստացիական օրացույցով վաղը՝ փետրվարի 9-ին, սեբաստացի կրթական համայնքի հետ առցանց հանդիպման օրն է՝ ժամը 19։00, թվային միջոցի առաջ․․․ Պատրաստվում ենք հանդիպմանը, սեբաստացի սովորող, ընտանիք, շրջանավարտ, մանկավարժական աշխատող, բարեկամ։ Մի շրջանում ենք, երբ ավելի ու