Ծաղկած շուշանի լուսանկարը և առավոտյան պատումը՝ Դավթի և Աստղիկի ամենօրյա ցտեսությունը, կլինեն Արմինեի ֆեյսբուքյան էջում, հատուկ Վիեննայից հետևող, օրվա զիգզագը անվտանգ պահող Շուշան Բլեյանի համար։

Ցավում եմ, առցանց պիտի աշխատենք այսօր։ Ես տանն եմ։

Ցավում եմ հատկապես, որ չեմ լինի Դիանա Գևորգյանի 5-6 տարեկանների խմբում, որ ստանամ իմ էկոպայուսակը՝ մեքենայով։ Աստղիկ Բլեյանինը ծիածանով է։

Նախատեսել էի հանդիպել Լիբանանի արևմտահայերենով «Դու կգաս» ընթերցող, որպես արև շողշողացող տերյանասազ Գլեա Տոնոյանին. Տերյանը հենց այսպես էլ մտածել է։

Ուզում էի հավաքել արևմտահայերենը կրող սեբաստացի սովորողներին՝ Սիրիայից, Լիբանանից, Ստամբուլից, ու պայմանավորվեի նոր նախագիծ սկսելու մասին․ կարդում եք արևմտահայերեն՝ «Մեծարենցից մինչև Զահրատ»։

Երկրորդ անգամ հետաձգված եթեր ունեմ Արևելքում. Մարինե Ամիրջանյանի «Խոշորացույց»-ի տակ եմ մեկ շաբաթ… առավոտից սկսած. կարծես փախչում եմ։ Անի Շահսուվարյանի հետ ավտոբուսում է սկսվել անցնող շաբաթվա մեր օրը, պայմանական ասենք՝ «Շարունակիր, գուշակիր» նախագծով։ Անին պատրաստում է ինձ մի ստեղծագործություն, Թումանյանից, իհարկե, որ ես պիտի ճանաչեմ հեղինակին ու շարունակեմ։ Կկարողանա՞ Անին ինձ հաղթել. ինձ փոխարինե՞ց այսօր Դավիթ Բլեյանը։

Շարունակե՛ք հետևել իմ գրին, ձեր խոշորացույցով շարունակեք կարդալ, ու ձեր նամակներն ուղղեք ինձ, առցանց կապ հաստատենք, որ ապրենք, գործենք անբաժան։

Երեկվա ձեր հարցերի արձագանքները՝ իմ այսօրվա երկրորդ գրում։

Լուսանկարը՝ Արմին Թոփչյանի
#1581

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքի ներդաշնակությո՞ւն եք փնտրում, համեցե՛ք…

Յոգայի գուրու Ար Սանտեմայի կողմից կազմվել են կյանքի ներդաշնակությունն ապահովող կանոնները՝ 12 բնական օրենքների տեսքով։ Այնքա՜ն պարզ, որ յոգայից հազար կիլոմետր հեռու ձեր տիարին էլ է ընդունելի, ու իմ նոր

Ինչպե՞ս տեսցնել մարդուն։ Հանրակրթության միջոցով…

Խոշորացույցի տակ… Մարինե Ամիրջանյանը Արևելյան դպրոցում «Խոշորացույցի» միջոցով, տեսեք, կամրջաշինարար Մասիմո Լիպիին են տեսցնում Ֆլորենցիայից… Թե չէ գիր է, ու ո՞վ կարդաց, որ կարդաց-անցավ՝ ի՛նչ… Ի՞նչ մնաց… Մեր շաբաթ օրվա

Որ ճամփեն ու ճամփորդը մեկտեղվեն, ու ճամփորդն իր ճամփից չշեղվի…

Չեմ հիշում՝ երբ եմ 99-ը աստիճաններով կրթահամալիրի Մայր դպրոց-Գեղարվեստ-Կենտրոն ճանապարհն անցել, հեծանիվը կապ չունի, ոտքով… Աստիճան բարձրանալ սիրում եմ, ինչպես բարձունք, վերելակից հազվադեպ եմ օգտվում… Որքան էլ չձևավորված, բայց մեր