Ծաղկած շուշանի լուսանկարը և առավոտյան պատումը՝ Դավթի և Աստղիկի ամենօրյա ցտեսությունը, կլինեն Արմինեի ֆեյսբուքյան էջում, հատուկ Վիեննայից հետևող, օրվա զիգզագը անվտանգ պահող Շուշան Բլեյանի համար։

Ցավում եմ, առցանց պիտի աշխատենք այսօր։ Ես տանն եմ։

Ցավում եմ հատկապես, որ չեմ լինի Դիանա Գևորգյանի 5-6 տարեկանների խմբում, որ ստանամ իմ էկոպայուսակը՝ մեքենայով։ Աստղիկ Բլեյանինը ծիածանով է։

Նախատեսել էի հանդիպել Լիբանանի արևմտահայերենով «Դու կգաս» ընթերցող, որպես արև շողշողացող տերյանասազ Գլեա Տոնոյանին. Տերյանը հենց այսպես էլ մտածել է։

Ուզում էի հավաքել արևմտահայերենը կրող սեբաստացի սովորողներին՝ Սիրիայից, Լիբանանից, Ստամբուլից, ու պայմանավորվեի նոր նախագիծ սկսելու մասին․ կարդում եք արևմտահայերեն՝ «Մեծարենցից մինչև Զահրատ»։

Երկրորդ անգամ հետաձգված եթեր ունեմ Արևելքում. Մարինե Ամիրջանյանի «Խոշորացույց»-ի տակ եմ մեկ շաբաթ… առավոտից սկսած. կարծես փախչում եմ։ Անի Շահսուվարյանի հետ ավտոբուսում է սկսվել անցնող շաբաթվա մեր օրը, պայմանական ասենք՝ «Շարունակիր, գուշակիր» նախագծով։ Անին պատրաստում է ինձ մի ստեղծագործություն, Թումանյանից, իհարկե, որ ես պիտի ճանաչեմ հեղինակին ու շարունակեմ։ Կկարողանա՞ Անին ինձ հաղթել. ինձ փոխարինե՞ց այսօր Դավիթ Բլեյանը։

Շարունակե՛ք հետևել իմ գրին, ձեր խոշորացույցով շարունակեք կարդալ, ու ձեր նամակներն ուղղեք ինձ, առցանց կապ հաստատենք, որ ապրենք, գործենք անբաժան։

Երեկվա ձեր հարցերի արձագանքները՝ իմ այսօրվա երկրորդ գրում։

Լուսանկարը՝ Արմին Թոփչյանի
#1581

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միասնության կոչերից հազար անգամ թանկ է…

Իմ քայլքը՝ կրթահամալիրի Բանգլադեշով, իմ Երևանով… Հայաստանով, ամենօրյա է, աշխատանքային, այսպիսով, որ գրագողությունը հետևողական իմ գրում-պատումում բացառեմ, Գրիգոր Խաչատրյանին էլ առիթ է, նորից հանդիպեմ, մենք-ես շարունակում ենք «ոչ թե աշխատել

Կրկնակի հարսնաքույր Շուշանը՝ Վիեննայից, հատուկ ձեզ համար…

Ճոճանա՜կ, ճոճանա՜կ, գնաս ու գաս շարունակ… Ի՞նչ կհարցնի Դավիթ Բլեյանը գիշերը 3-4-ի արանքում, մեր տան խոհանոցում, մինչև արթուն հայրը հանկարծ արթնացածին իր ուզած ծորակի ջուրն է լցնում-տալիս․․․ — Ինչո՞ւ մեր

Sos-ից գործ

Վաղ առավոտյան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի և դասախոս Արեգ Կարապետյանի հետ ճանապարհվեցինք Արատես։ Կրթահամալիրից մեզ ուղեկցում էր մարզական ուսումնական կենտրոնի ղեկավար, զինղեկ Միքայել Ղազարյանը։