Սիրում եմ կտուրի թռչուններին, փշրանքները, որ ամեն օր նրանց առաջ եմ լցնում, ու կտուրը…
Մեջները մի ապերախտ թռչուն կա. գիտեմ՝ մի օր երկինք կելնի ու ետ չի գա…
Ես նրան ամենից շատ եմ սիրում… 

Գառուա Աբդուլմալեքյան, իրանական ժամանակակից պոեզիա, 

«Սպասող մարդու օրագիր»

Էս համացանցն ի՞նչ է անում իմ գլխին… Գիտեք՝ ես երեխայի պես դյուրահավատ եմ. կարդում եմ քիչ քնելու-վաղ արթնանալու-շուտ ծերանալու-մահանալու (ու սկսվեց վայ-վույը) մասին հերթական նյութը՝ ուղիղ գիշերվա 3-ին… Իսկ իմ հնարավոր մոտալուտ մահը (խիստ չափազանցվա՞ծ) իբր սգացող Սյուզին, լրիվ նոր հերթական արդուզարդով, այն ժամին, երբ մեռելի պես հանձնվել եմ մահիճին, տեսեք, վրացիների, Հռիփսիմեի մեր երրորդ դասարանցիների ծնողների երգի-պարի խմբով Դպրոց-պարտեզում քեֆ է անում… Լավ, ես, հասկացա, դիակ եմ, բա երգի պարի նորաստեղծ խմբի երիտասարդ հիմնադիր Սեյրան Ավագյանն ո՞ւր է…

Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ կրթական հարթակից հայտնվում ենք հայ-վրացական հասարակական (իրական) սեկտորում… Ա՛յ, սա է կրթությունը: Բրավո՜: Բրավո, Տաթևիկ Հարությունյան… Ես երեկ Նոր դպրոցի Նելի Արղությանի 2-4 տարեկանների խումբ (աշխարհ) էի մտել՝ հաստատելու համար, որ չկան սեղաններ-աթոռներ, ու նրանց բերած «չի կարելիների»-սահմանափակումների խոշտանգող աշխարհ.. Վերարտադրման (պատճենահանում-քոփի փեյսթ) պարտադրա՞նքը… Երբե՛ք… Ավելի լավ ճանաչելու համար նույն իրականությունն ու իրերը՝ պիտի տանը թե դպրոցում մթնոլորտը երեխայի նախաձեռնությամբ կենդանացնելու և հարստացնելու փորձեր անել… Այ, վերջապես, աջ ու ձախ, մեր կրթական աշխարհում ամեն ինչ սկսում է կենդանանալ՝ այլ դառնալ… Բրավո՜, նախակրթարան…  Կրթության և գիտության նախարարության պահանջով վերջապես հաշվեցինք ու տեղեկանք ներկայացրինք՝ հինգ նախակրթարանի 15 խմբում 2015-ի մարտի 1-ի դրությամբ՝ 421 2-6 տարեկան սեբաստացի: Այսօր, երբ ես Մարիամ Մարտիրոսյանի 2-4 տարեկանների թափանցիկ խմբասենյակի առաջ հետևում-հիանում էի այս աշխարհով, մի «կյաժ» ինձ նկատեց ու ձեռքով արեց՝ ընդառաջ գալով, դուռը բացելով.
– Иди, иди… покажу мои монеты,- և ցույց տվեց ափի մեջ պահած հայկական մետաղադրամները…
Նոր դպրոցի նախակրթարանում երեխաները շատանում են՝ ըստ Կարինե Պետրոսյանի, ամեն օր… Հոյակապ է: Ու լավ է, որ մեր 2-4 տարեկանների մեջ տասն այլազգիներ կան…

Վարժարանի Դավիթ Կիրակոսյանի «Սև ոսկի, թե սև անեծք» հրապարակման մեջ չեմ մտնի. անպայման կարդացեք: Լավ է, որ մեր Էմանուել Ագջոյանի սանի համար այսօրվա Սևանի՝ նույն է թե իմ ու ձեր կենսական խնդիրն է դառնում ուսումնասիրության բովանդակություն, առարկա:

Այսօր ես Գեղարվետի ավագում՝ Հայկազ Մարգարյանի 10-րդ դասարանում ճշտում էի պատանիների հետ՝ որտե՞ղ ենք գտնվում՝ վաղ միջնադարո՞ւմ, թե՞ այսօրվա Սիրիա-Իրաքի իսլամական պետության ճիրաններում… Բա՞ն է փոխվել, թե՞… Ուսումնասիրենք մեր կյանքը՝ իր ողջ բազմազանության մեջ, որ… Ծնողների ու երեխաների անջրպետն իրական ու վիրտուալ աշխարհների միջև արագորեն չմեծանա…

Թափառումների ժամանակը շուրջ տարին ու ողջ օրն եմ համարում, Շամիրամ ջան… Այ, հիմա՝ 3.38 գիշերվա, աշխարհի իմ անկյուն-պատուհանից նայում եմ Խանջյանով ձգվող մեր աշխարհին… Ի՜նչ թափառումի ժամանակ է… Տո, ձեր ի՞նչ քնելու վախտն է: Ձեր տարիքում ինձ քնած տեսնող եղե՞լ է: Ամենևին… Անհամբեր սպասում եմ առաջիկա ուրբաթին՝ ժամը 15.15, երբ Միջին ու Ավագ դպրոցներից բոլորը կթափվեն-կհավաքվեն՝ Մարմարյա սրահում խելահեղ տոնախմբության…

Տեխնոլոգիական ստուգատեսների մեկնարկ՝ ձոն կնոջը. սկսում ենք կարդալ Չարենց ու գժվում ենք… Գժվելու աշխարհ է ստեղծվում սեբաստացիական կրթությամբ. կրթությունը պիտի կենդանացնի, զարկ տա մարդու՝ ցանկացած տարիքի, ստեղծական թաքնված հնարավորություններին… «Իսկ դրա համար պետք է երեխան ներքին ազդակներով ու խթանիչներով հարուստ միջավայրում մեծանա, բազմակողմանիորեն զարգանա».- պնդում-ապացուցում էր Ջանի Ռոդարին իր նշանավոր «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքով… Հայ երեխային մի Թումանյան, մի Կոմիտաս՝ որպես բովանդակություն, ու Ջանի Ռոդարիի «Քերականությունը»՝ որպես ուղեցույց, լիուլի բավական են, մնացածը կա, կգտնեն-կհայտնաբերեն իրական-համատեղ կյանքում մեր սեբասատացի երեխան ու մեծահասակը՝ տանը թե դպրոցում, փողոցում, Երևանում թե Թբիլիսիում… Ես իմ ասած այս ամենը տեսա, տեսնում եմ այս օրերին… Շնորհակալ եմ, որ միասին ենք:

Երանի այն մարդուն, ում կյանքում կքայլես…
Երանի այն մարդուն, ում համար կդայլայլես…
Երանի այն մարդուն, ում շապիկի կոճակները
Գեղեցիկ ձեռքերդ կարձակեն, կկոճկեն,
Եվ նրա շշուկից կժպտան շուրթերդ…
Երանի ինձ…
«Սպասող մարդու օրագիր»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես խուլ չեմ, մեր տանը ոչ ոք չի հրամայում…

Ստուգեք-համոզվեք-հաստատեք… Դավիթ Բլեյանը առյուծի ձագ չէ, առյուծ է, ու տեսեք, իրիկունը ոչ միայն իր կռիվ է տալիս, պաշտպանվում իր հայտնի հոր, թվում է` լեգիտիմ (օրինակարգ) թելադրանքից-պահանջից, այլև մռնչում-սպառնում (տեսարան է)՝

Անվստահության մութը խիզախորեն ցրելու տարի…

Դավիթ Բլեյանն այս օրերին ամենաշատը տպավորված է Գրիգոր Խաչատրյանի բերած մեծ «Կինդեր Սյուրպրիզ» ձվիկներով… Նրբանկատ՝ ոչ այն է մարդ, ոչ այն է, առավել ևս, նկարիչ, Գրիգոր Խաչատրյանն իր ընտրության մեջ չի վրիպել…

Կրթությունն ու կյանքն անբաժանելի են

«Կրթություն» թերթ 02.08.2006 Հայաստանում մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագետի կարգավիճակը օգնում է ինձ առավել ամբողջական և ուշադիր հայացքով քննել կրթության արդի վիճակը Հայաստանում հիմա, երբ հանրապետության պետական կրթակարգի ներդրումն ապահովող