— Հայրի՛կ, քո հետ ի՜նչ դժվար է…
Ցնցուղի տակից տղա միակ ժառանգս, 2018-ի դրությամբ, հանկարծ սկսում է խոսել…
— Մի՛ կանգնի, լողացնելը՝ էդ մի գործը, լա՜վ էլ անում ես, ցնցուղը պահի ու լսի… ա՛յ բոլորիս հանդուրժող…

Դավիթի ասածը՝ դիպուկ նետի պես, կպավ, բաց չի թողնում։ Աստիճաններից տան, չորրորդ հարկից վռազ-վռազ գլորվում ենք…
— Դավի՛թ, ո՞ւմ համար է դժվար. քո անունի՞ց ես խոսում, Աստղիկի՞, մայրիկի՞… կրթահամալիրի՞…
— Աստղիկը կմեծանա՝ կասի…Դու առաջ ընկած գնում ես՝ քիչ է, բոլորին էլ բրդում ես… ա՛յ հայրիկ-տիար-տնօրեն-ամուսնյակ…
— Ո՞ւմ եմ հրում՝ կրթահամալիրին, քեզ, մայրիկին…
— Հենց հիմա՝ ինձ. թող իմ թափով իջնեմ…

Արմինեն ֆենում է ցնցուղի տակից դուրս բերված, Փաշայան Լուսինեի պատվերով հագնված՝ ջինսով, ճերմակ նոր վերնաշապիկով, իր գեղեցիկ տղայի խառնիխուռն-առատ մազերը… Դավիթը, առիթը ո՜նց կորցնի, խաղում է մայրիկի ծիծիկների հետ նրա՝ ֆենով զբաղված ձեռքերի տակից… Իր Ձմեռ պապի կարմիր գլխարկը հանկարծ հագցնում է մայրիկի ծիծիկին մի ու կանչում աշխարհով մեկ… զիլ…
— Շնորհավո՜ր նոր տարի ու Սուրբ ծնունդ… Ծիծիկ-տոնածա՜ռն է ասում… Ա՛յ քեզ իսկական տոնածառ…

Այսօր Աստղիկը դարձավ մեկ ամսական. հենց նոր մանկական պոլիկլինիկայում ստուգեցին-կշռեցին, կարգով, Արմինեն Ստեփան եղբորս հետ փոխանցում է, որ անունը դրեցին վարդագույն խոզուկ, 600 գրամով ու 2 սմ-ով աճ է տվել կես ամսում, դարձել 4 կգ 600 գրամ, 56 սմ հասակով… Այսօր քոլեջում ատամհատակին Աստղիկը երևի չի մասնակցի, չնայած օրը մեկ ժամ դրսում զբոսնելու՝ բժիշկի անցաթուղթն ունի, բայց մկրտություն-կնունքի խորհրդին բան չմնաց. օրն էլ որոշեք, տեղն ու ձևն էլ…

Տոնական պիցցայի պատրաստում կրթահամալիրի հարավում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

— Սպասի՛, պուճո՜ւր, թըռռ, գալիս եմ…
Դավիթը միջանցքի հատակին տանից դուրս գալուց առաջ կոշիկներն է շտապ-շտապ կապում ու, թըռ, հասնում քրոջ ձենին-լացին-կանչին…
— Աստղիկը էլի սոված է, մա՛մ, դո՛ւ հասի, բերանը ծիծիկդ դիր, որ ձենը կտրի, ուրիշ լեզու չի հասկանում մեր պուճուրը…

Առավոտը սուրճի նախաճաշի սեղանին հյուրասենյակի Դավիթը Շառլ Ազնավուր է մատուցում ինձ, Արմինեին, Աստղիկին… իր «Լա բոհեմը», քանի՜ անգամ, ֆրանսերեն-հայերեն, 1970-ականների, 1990-ականների կատարումներ… Երգում է, ձայնակցում մայրիկի այֆոնից հնչող Ազնավուրին, ցուցադրում, խաղում… ապրում է բոհեմ…
— Դավի՛թ, հայերեն տեքստն ու կատարումը Լիլիթ քույրիկդ հավանում է… Շառլի կյանքի պատմություն է մի այս երգը…
— Դու սուրճդ խմի՝ քո բլոգում դիր, քո ընթերցողի հետ կկարդաս…կլսես…
Այդպես էլ անում եմ

Նստած սրճարանում
Տղերքով անանուն
Երազում էինք փառքը
Թե մեզ բախտ վիճակվեր
Ու մի նկար ծախվեր
Կգնայինք մեր հարկը
Կուտեինք մի փոր հաց
Ու հետո գինովցած
Կերգեինք մեր երգերը
Մինչեւ լույս առավոտ
Մոռանալով ձմեռը
Նստած բուխարու մոտ
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Դու լավն էիր գեղեցկուհի
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Ամեն մեկս հանճար էր մի…

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի ետնաբեմում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ազգային պատկերասրահում երեկվա լուսավոր երեկոյի, համերգ հանդիպման համար էլ, կեցցե՜ք, շնորհակալ եմ…

Ի՜նչ խաղաղություն կա իմ այսօրվա մեջ ժամերգության, ծիսական խորհրդով եմ առավոտից… Ամանորի-Սուրբ ծննդյան ձայներ, լույսեր, ազդեցություններ, որպես ղողանջներ…

Ֆոտոխմբագիր՝  Արև Բալջյան
#1530

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վեճից կարևոր, վճռական քայլ իմ գրով

Գևորգ Հակոբյանը, տեսեք, Գութանասարը հայտնաբերելուց, որպես հարսնացուի ինքնավստահության հաստատում՝ հարսանյաց ծեսով բարձունքի նվաճելուց հետո, շաբաթ օրը Արագածի մեր կնքահայր Ալբերտ Տոնեյանի հետ հայտարարեց Արագածի 2019-ի շրջանն սկսելու մասին… Իսկ ես

Աստծո տված անգին պատիժ կամ պարգև. մեկ է…

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ