Եղա՞վ. հարցնում եմ…

Իսկ Դավիթ Բլեյանը մայրիկի ծիծիկները մեկ ամսական դարձող Աստղիկ քույրիկին առանց պայքարի զիջողը չէ… Պահը-առիթը բաց չի թողնում… մղվում է… Մենք էլ, դե, իբր սաստում ենք՝ Դավի՛թ, կամ՝ Դավի՜թ, կամ՝ Դավի՞թ…
Երեկ այդպիսի սաստում-սպառնալիք-արգելքից հետո.
— Սրանք Աստղիկի ծիծիկները չեն, սրանք իմոնք են, իմ ջեռոցները…

Սիրելի՛ Սիլվա Գույումճեան տնօրինուհի, Ստամբուլի Կեդրոնական վարժարանի ուղարկածը, «Անձեռոց մը ամանորյա, նորածին Աստղիկին՝ բարի քուն, առատ կաթ» մակագրությամբ, անուշեղենը Դավիթ Բլեյանին, երեկ իրիկունը զբաղեցրեց մեզ, լեզուն մեր հարստացրեց…

Արմինեի կաթն՝ առատ, Աստղիկի-Դավթի քունը՝ բարի, իմ օրը… լեցուն… գիշերվա, առավոտվա, ցերեկվա գործերով… Հետո քուն եկավ իմ աչուկներին… Ոչ էլ դիմադրեցի…
Դավիթը հասցրել էր, տեղ էր գտել-զբաղեցրել ծնողական անկողնում…
— Ինձ մի քիչ տեղ կճարվի՞ էստեղ…
Ու տեղավորվելուց հետո էլ՝
— Աստղիկ ջան, քույրիկ, կամա՛ց լացի, դասի եմ…

Մարինե Ամիրջանյանի՝ Արևելյան դպրոցում ծնված ուսումնական նախագծով «Խոշորացույցի» 22 հարցերին պատասխանե՜մ, դառնա պատում-գի՞ր օրվա… Աստղիկը քնեց-արթնացավ-կերավ-գխտաց, քնեց-արթնացավ… Ես էլ մորս ասած պուպուի (հոպո՞պ-ն է) նման քաշվեցի աշխարհի իմ անկյունը…

Ամանորի տրամադրություն են փոխանցում կրթահամալիրի Արևելքից: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Տարեմուտ է, ավագ աղջկաս՝ Լիլիթի հրահանգն էլ ֆեյսբուքով հասավ որպես նոր օրորոցային՝ քնեք հանգիստ… Դավթի անկողինն ազատ էր, հեռու, որքան էլ Աստղիկը բարձր լացի… Իմ գործերը՝ քեզ, Ձմեռ պապ… Քնել եմ ուզում ու երկար, երկար… Կարելի է, չէ՞…

Սիրելի՛ օգտատեր,
Հերի՛ք աղմկեք
Ձեր ստեղները հանում են նույն
շրխկոցը
Ձեր տառերը նույնն են
Ձեր կապույտն ունի նույն երանգը
Ձեր բութ մատը թողնում է նույն մատնահետքը
Ձեր ժպիտը նույն փակագիծն է
Ձեր սիրտը մեկն է միլիոնավոր սրտիկներից
Ու կներեք, բայց պետք է ասեմ.
Ձեր գրառումը տեղ չգտավ ոչ մի
էջում
Այն ոչ ոք չի հավանի
Եվ խելագարը միայն կքոմենթի
կիսաձայն
Քնեք, սիրելի օգտատեր,
Ձեր երազները դեռ ձերն են,
Քնեք,
Բոլոր զոհերը ֆեյք էին,
Քնեք,
Հերոստրատն այրել է բոլոր
սերվերները,
Քնեք հանգիստ։

Էս գիրն էլ էսպես, տարեմուտի խոստովանություն եղավ…

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան
#1528

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հավատով խոստովանեմ և երկիր պագանեմ քեզ…

Նունե Մովսիսյանն ուզում-առաջարկում է իր նշանավոր դարձրած ու շարունակ այդպիսին պահվող բլոգում՝ կարդալ-աղոթել Ներսես Շնորհալու… «Հաւատով խոստովանիմ», և հեշտացնելու համար ընթերցողի գործը՝ իրար տակ է դրել գրաբարն ու աշխարհաբարը: Մայրենիի՝

Բուն Բարեկենդանը Գյումրիում

Այսպես հազվադեպ, բայց լինում է, երբ օրագրիդ ժամանակը չի տեղավորվում օրվա տևողության մեջ, ինչպես այսօր… Որքան էլ ճանապարհդ կիրակնօրյա Երևան-Գյումրի-Երևան ինքնառաջադրմամբ, թեթև կազմով՝ Միքայել վարորդով, Տաթև Համբարյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիետ

Միացում՝ ասում եմ հանրապետությունով մեկ ազատության հրապարակների ցանցային եղբայրությանը…

Սա գիր է՝ ուղղված նաև այն մարդկանց, ում Հայաստանով մեկ առաջացող Հանրապետության հրապարակները, ժողովրդի ուղղակի իրականացվող իշխանության հարթակները, շարունակում են խրտնեցնել։ Իգոր Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» օպերայի նոր՝ թատերական ներկայացման միակ դերասանն է ասում