Մեջբերում եմ Թիվ 1-ի հաղորդագրությունն իմ տեսանյութին․    «Շնորհակալություն, այս ԶՈՐԵՂ խոսքի համար, Վանոյի անդավաճան ընկեր, մեծ գուրու Աշոտ Բլեյան:»։

Դավիթ Բլեյանը մի օր կասի․
— За державу обидно.
Իրոք ամոթ է, որ այս բացիլ, թե վարակ կլինի անունը, կարողացավ գտնել ու խոցել ինձ։ Երեկ վստահ էի, որ լիարժեք օր եմ ապրում, պատմել եմ, այսօր իմ-ձեր պլաններում կար շարունակել։ Օրացույցով նախատեսված շրջայց-քայլքեր ունեի, Իրանի մշակույթի կենտրոնի ղեկավարի հետ մի քանի անգամ հետաձգած հանդիպում։

Այլ գիշեր եղավ, երբ Դավթի հետ վերադարձել էինք Փաշինյան Մարիամի ծննդյան մտերմիկ հավաքից։ Նորից ջերմություն, նորից հազ… Այնպես, որ Արմինեն ու Աստղիկը իրենց առողջապահական հունարն էին հարկադրված ցուցադրել։ Շնորհակալ եմ, որքան էլ Դավիթը մխիթարանքի տեղ չի թողում․
— Դու արդեն մեծ ես, պա՜պ։ Երբ մեծանում են, հիվանդանում ու կամաց-կամաց մեռնում են։
Անաղուհաց քրդի շուն․․․

Պարզվում է, որ դպրոց գնալու ճամփին էլ մայրիկին է զգուշացրել․
— Գոնե դու էլ չհիվանդանաս, որ Աստղիկն էլ քեզ չպահի․․․

Ով ինչ հունար գիտի՝ գրեք, ու էլեկտրոնային փոստով փոխանցեք։ Դավթին մի՛ լսեք։ Կարող է դեռ այդքան մեծ չեմ… Հատկապես, որ Արմինեի հետ մեր գիշերային խոսակցության թեման հնարավորինս շուտ յոթ որդով սեղան նստելու մասին էր։

Իսկ Իրանի բարձրաստիճան հյուրին պատշաճ ընդունեք, Մարթա Ասատրյան, Դիանա Նազարյան, Լուսինե Բուշ և ընկերներ։ Ոչ մի գործ, խնդրում եմ, մի՛ հետաձգեք։ Չմրսեք, չխոցվեք: Սա տիար-տնօրենի պահանջն է յուրաքանչյուրիդ:

#1495
Լուսանկարը՝ Լուսինե Փաշայանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՜նչ է կյանքը՝ առանց դինոզավրերի…

Հրաշալի շաբաթ երեկո էր՝ ընտանիքով Առնոլդենց-Աստղիկենց հարկի տակ. Անդրեան շատ բան է փոխել ինձ հարազատ տարածքում։ Հավաք էր սիրելի կազմով՝ Առնոլդի մայրիկ Մարինեով, քույրիկ Անուլիկով, Դանիել ու Արամ եղբայրներով, հայր

Ոչինչ պետք չէ — ամենն իմն է. բաշխել եմ ես թագվորի պես…

Այս տողերով եմ արթնացել Զատկի և Մեռելոցի արանքում՝ գիշերը ժամը 3-ն անց կես։ Ես հեղինակային իրավունքը հարգող մարդ եմ ու հղում եմ փնտրում (թե՞ հղիչ) ամենից առաջ։ Եղբորս՝ Ստեփանի հետ

Շնորհակալ եմ՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին լինելու համար…

Հո գլուխ գովելով չէ, ասելով չէ. դադարն իմ անխոնջ մարմնին պարտադրվեց որպես ինքնակարգավորիչ՝ սեպտեմբերի 20-21-ի ազատ օրերի տեսքով: Ես այնքա՜ն  ուզում էի, որոշել էի և՛ Արմաղանը նորից գրոհել՝ միանգամից երեք