Մեջբերում եմ Թիվ 1-ի հաղորդագրությունն իմ տեսանյութին․    «Շնորհակալություն, այս ԶՈՐԵՂ խոսքի համար, Վանոյի անդավաճան ընկեր, մեծ գուրու Աշոտ Բլեյան:»։

Դավիթ Բլեյանը մի օր կասի․
— За державу обидно.
Իրոք ամոթ է, որ այս բացիլ, թե վարակ կլինի անունը, կարողացավ գտնել ու խոցել ինձ։ Երեկ վստահ էի, որ լիարժեք օր եմ ապրում, պատմել եմ, այսօր իմ-ձեր պլաններում կար շարունակել։ Օրացույցով նախատեսված շրջայց-քայլքեր ունեի, Իրանի մշակույթի կենտրոնի ղեկավարի հետ մի քանի անգամ հետաձգած հանդիպում։

Այլ գիշեր եղավ, երբ Դավթի հետ վերադարձել էինք Փաշինյան Մարիամի ծննդյան մտերմիկ հավաքից։ Նորից ջերմություն, նորից հազ… Այնպես, որ Արմինեն ու Աստղիկը իրենց առողջապահական հունարն էին հարկադրված ցուցադրել։ Շնորհակալ եմ, որքան էլ Դավիթը մխիթարանքի տեղ չի թողում․
— Դու արդեն մեծ ես, պա՜պ։ Երբ մեծանում են, հիվանդանում ու կամաց-կամաց մեռնում են։
Անաղուհաց քրդի շուն․․․

Պարզվում է, որ դպրոց գնալու ճամփին էլ մայրիկին է զգուշացրել․
— Գոնե դու էլ չհիվանդանաս, որ Աստղիկն էլ քեզ չպահի․․․

Ով ինչ հունար գիտի՝ գրեք, ու էլեկտրոնային փոստով փոխանցեք։ Դավթին մի՛ լսեք։ Կարող է դեռ այդքան մեծ չեմ… Հատկապես, որ Արմինեի հետ մեր գիշերային խոսակցության թեման հնարավորինս շուտ յոթ որդով սեղան նստելու մասին էր։

Իսկ Իրանի բարձրաստիճան հյուրին պատշաճ ընդունեք, Մարթա Ասատրյան, Դիանա Նազարյան, Լուսինե Բուշ և ընկերներ։ Ոչ մի գործ, խնդրում եմ, մի՛ հետաձգեք։ Չմրսեք, չխոցվեք: Սա տիար-տնօրենի պահանջն է յուրաքանչյուրիդ:

#1495
Լուսանկարը՝ Լուսինե Փաշայանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կավե տիկնիկի առաջին պատումը շուրջերկրականից*

Սևանի շուրջ լրիվ պտույտ անելու մեր խոստումն այս կիրակի կատարվեց. առավոտյան 7-ից ճամփա ընկանք և իրիկունը ուշ, ջախջախված, թող ներեն ինձ Արմինեն ու Դավիթ Բլեյանը, տուն մտա-մահիճ մտա։ Միայն նման քնով

Սև սև ամպեր հեռացե՛ք, արևին ճամփա բացե՛ք…

Մի կողմից՝ մութն է սկսում շուտ ընկնել, մյուս կողմից՝  Դավիթ Բլեյանն է պահանջում առավոտ լուսոն միայն միասին անցկացնել. հայր և որդու նորօրյա-ապրված ծես է՝ արթնանալուց սկսած, երբ տղադ բնակարանով մեկ

Հայկական Միջերկրականում մեդուզաները չեն խանգարում․․․

Ինչպե՞ս ենք իմանում մեր ուխտի օրագրությունը․ քանի՞ օր ենք հայոց Երուսաղեմում․․․ Ախր ուխտի օրերը, որքան էլ մեկը մյուսից տարբեր, նման են այնքա˜ն, որ ստեղծել են մի երանելի վիճակ՝ ազատ մեր