Օրը սկսեցինք որոշված Դդմաշենի Սուրբ Թադևոս վանքում, հա, վանք՝ գործող, բաց, ուխտավորի համար․․․ Բլեյան դպրոցի հյուսիս-գեղարվեստի սեբաստացիների խումբը պայմանավորված մտավ գյուղը նշանավոր, որի եկեղեցին միայն 7-րդ դարի է, իսկ եկեղեցուց ձգվող գերեզմանները․․․ 

Տիգրանյանին ու իր սաներին թողնենք որոշումը․․․ Լսեք՝ դաշտում, եկեղեցամերձ կանաչ աշխարհում, Դդմաշենի պատմության ուսուցիչը որքան կիրթ պատմում է սեբաստացիներին Դդմաշեն համայնքի  ամենակարևոր բաների մասին․․․ Հրազդանի հունով ձգվող սրբություններով, արժանի մարդկանցով։ Այս խորոտիկ կնոջ մեջքին էլ՝ 1937թ․ ստալինյան նահատակների եզակի հուշարձանը։  

Ապրիլ 24, առավոտ, 304 պալատի կրնկի վրա բաց պատուհանով ուղիղ եթերում երկու ընկեր, երրորդը՝ դուք եք, մեր հավատավոր, կանաչ թեյ ենք խմում, ու այս պատմությունը 6 րոպե 20 վայրկյանից գնում է․․․ Ի՜նչ ձայներ, ի՜նչ երաժշտություն, ճիչ-ուրախություն, ոնց է մեր տղան փողը փչում, ոնց են միասին աղոթում-երգում․․․ այսպիսի ապրիլ առողջարանում։ 

Հետո էլ անցնում ենք Աստղիկ Բլեյանի ու իր 30 ընկերների աշխույժին արևմուտքի պարտեզում։ Շարունակությունը՝ օրվա օրացույցով զարմանալի՝ Սվետա Ճաղարյանի ու իր ընկերների նորացված երաժշտության ուսումնական կենտրոնից, մայր դպրոցի փառատոնային պուրակից։ Եղեք մեզ հետ ամբողջ օրը։ 

#2046 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ։ Սրանից ավելին չարից է…

Սրա ժամանակն է։ Վերադառնանք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստին. մեջ եմ բերում. Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։

Ստեղծագործ խոսք ու Կենդանի գործողություն

Սա այն է, ինչ ապրիլ-մայիսին, հրապարակավ, բոլորիս աչքի առաջ, մեր յուրաքանչյուրի ակտիվ-պասիվ մասնակցությամբ ցուցադրում է բոլորինս դարձած Նիկոլը։ Թե երկու բառով ասենք՝ Նիկո՛լ ջան, կենա՜ցդ, մեկ բառով՝ շշմելո՜ւ է, ավելի

Այսօր ես դա չէի անի

Այսպիսի հարց տարբեր ձևակերպումներով և առիթներով, ինչպես այսօր ստեպ-ստեպ (ի՞նչ ասել է ստեպ-ստեպ, Սուսան Մարկոսյան) հնչում է. — Կա՞ բան, որ տարիների հեռվից ասում ես՝ այսօր ես դա չէի անի…