Հիվանդի դերը, եթե անգամ ինձ մոտ ստացվում է, դերի մեջ եմ․․․ ինձ սկսում է փոխել, ուրիշ դարձնել։ Տիար-տնօրենից հայտնի այսպես ի՞նչ կմնա, ի՞նչ կստացվի․․․
Սարյան 8-ում՝ 1․in.am-ի տաղավար դարձած «Ոսկեվազ»-ում, չէի եղել․․․ հավեսի գցեց․․․ Տրամադրող միջավայր, զրույցն էլ մեր շրջանավարտ-լրագրող Գոհար Հայրապետյանի հետ, գինու՝ իմ սիրած ուռուցիկ բաժակով սեղանի շուրջ, թեթևություն առավ․․․
Լուսինե Բադալյանի հետ էլ մինչ այդ պայմանավորվել էի հանդիպել մեր Ագարակում ուսումնական, իր և ավագանի ընկերներին մեր Ագարակ 2019-ը ներկայացնենք, գինով, հացով, Տեր կենդանիով․․․ Ցույց տանք և մեր գեղեցիկ դպրությունը երկրագործի՝ խաղողի և գինու գովքով, այնպես, որ օրը երկաթգծով դեպի հարավ ձգվող, աղբանոց դարձած հողերի նոր կյանքի սկիզբը դառնա․․․
Քայլարշավ Հրազդանի կիրճով:
Լուսանկարները՝ Ծաղիկ Գասպարյանի:
Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավար Դավիթ Կարապետյանին հեռախոսով բռնացրի «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի վերջին էջը կարդալիս… Լավ բան է խոսում մեր վարչակազմի նոր երիտասարդ ղեկավարի մասին։ Մեկ-երկու ժամ առաջ ենք ուղարկել, բայց տեսեք՝ ինչ ջանասեր ծանոթանում է․․․
Հեշտ կհասկանանք. թիվ 181 դպրոցի շրջանավարտը, Բ-1 թաղամասի բնակիչը խորհել է այդ ամենի մասին, իր լրացում-զարգացումը կունենա նախագծին… Վաղը նշանավոր կդառնա մեր միասնական քայլքով կրթական պարտեզում…
Թիվ1 TV-ի լրագրող Արթուր Հովհաննիսյանի հետ իմ ընտանեկան զրույցը-խոսքը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա առիթով, որ լրագրողը վերնագրել է՝ «Վանո, կներե՛ս, եղբայր․․․», այնպիսի ազդեցություն ունեցավ, որ․․․ հիշեցի ամիսներ առաջ լրագրող Վասակ Դարբինյանի նախաձեռնությամբ կայացած, այդպես էլ լույս չտեսած հարազրույցը Վանոյի մասին․․․
Չդիմադրեցի Արմինե Թոփչյանի ու Սուսան Մարկոսյանի համատեղ առաջարկի իրագործմանը։ Այսպիսի մի հավելում եղավ երեկվա տեսազրույցին, իմ այսօրվա գրին․․․ Ախր ի՞նչ մի ակնթարթ, մի կյանք անցավ ու մի սերունդ առաջ եկավ, որ իսկի պատմելով-լսելով էլ չգիտի մեր արտիստիկ-տաղանդավոր գրող-պետական գործչին… Թող կարդա ու թող իմանա, մտածի․․․ փոխանցում եմ, որ կապը սերունդների միջև չկտրվի․․․
Մանկավարժական աշխատողների պարապմունքներ նախագծային խմբերով:
Լուսանկարներ՝ Սմբատ Պետրոսյանի:
Իսկ իմ մտքում «Ոսկեվազ»-ում սկսած զրույցն է՝ այսօր հայտնի դարձող կուսակցություններով-թեկնածուներով ԱԺ արտահերթ ընտրությունների մասին… Ես ասացի՝ բարի երթ-ընթացք-հաջողում այս սպրինտ*-կարճ վազք հիշեցնողին․․․
Կենտրոնում նորին մեծություն ընտրողն է, որին քաղաքական սերնդափոխության, 2018-ի ընդվզումի կառավարությունը ազատել է, թվում էր, մեր արյան մեջ ներծծված, սովորություն դարձած (իսկ սովորությունը 2-րդ բնավորությունն է մարդու) ընտրակեղծիքից՝ կաշառքից, բռնությունից, անօրինական այլ միջամտությունից, դատապարտվածությունից, անարժանապատվությունից․․․ Կեցցե՜… բայց մենք մնացել ենք կենտրոնում, մեր ընտրելու իրավունքով-կարողությամբ․․․
Իսկապես, կարողանալո՞ւ ենք, նպատակադրվա՞ծ ենք, ջանալո՞ւ ենք ընտրել մեզ առաջարկվածից, թե՞ այս անգամ կգտնենք մի ուրիշ եղանակ պատասխանատվությունից խուսափելու․․․ ասենք՝ ի՞նչ կա ընտրելու․․․ Կա՛։ Այն, ինչ այսօրվա քաղաքական կյանքը ի զորու է առաջադրել։ Ինձ համար սկզբունքային է, որ այսօրվանից սկսած, հաշվեք 28 օր, ունենք հնարավորություն տնտղելու թեկնածու առ թեկնածու. մեդիան անսպառ հնարավորություններ է տալիս, գումարած մեր կենսափորձը, համատեղ կյանքը․․․ Մինչև վերջ անկեղծ, հասուն, որպես քաղաքացի-շահառու․․․ Կարող ենք և իրար լսել վերջապես, պատվիրատու դառնալ, պարտադրել, որ շրջանառվեն գաղափարներ, մեր կյանքը փոխող լուծումներ․․․
Աշնանային խճանկար:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Դպրոցից՝ կրթահամալիրի Բագլադեշից, 17։30 վերադարձող Դավթին դիմավորելը տոն է դառնում, Դավթի համար տոն է նաև շարունակությունը… Այսօր Մարիամ Փաշինյանը մեր դառնում է 20 տարեկան․ Դավիթն ու ես կարող ենք շնորհավորել․․․
Դավիթը չի մոռացել Աշոտ Փաշինյանի ծննդյան օրը։ Այն ժամանակ դեռ Նիկոլը նոր-նոր պատրաստվում էր իր նշանավոր քայլքին․․․ Այսօր վարչապետի հետ հանդիպմանը Դավիթը գնում է պատրաստված․ երևում է՝ բան ունի ասելու…
— Սխալ ես հագել, պիտի փողկապ կապես, վարչապետի աղջկա ծնունդին վարչապետին ես տեսնելու…
— Հա՛, Դավիթ, բայց հայրիկը փողկապ կապել չի սիրում…
— Սիրելը ի՞նչ կապ ունի․․․Պիտի կապի ու վե՛րջ։ Ե՛ս եմ ասում։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1494
* Սպրինտ՝ թեթև ատլետիկայում, չմշկասահքում, հեծանվավազքում և մի շարք այլ մարզաձևերում՝ մրցության տեսակ (արագությամբ կարճ տարածության հաղթահարում)։