– Հիշո՞ւմ ես, հայրիկ, որ փոքր էի, չէի կարողանում ինքնուրույն թռվռայի բազմոցի վրա, ընկա այպես (ցույց է տալիս), լաց եղա, դու էլ ասացիր՝ պիտի ընկնես-ելնես, ինչո՞ւ ես լաց լինում: Ես էլ ասացի՝ լաց չեմ լինում, նեղացել եմ ցածր սեղանից, դու էլ ասացիր՝ ինչո՞ւ ես նեղանում-տզզում (էսպե՞ս՝ ցույց է տալիս), քեզ ոչ ոք չի գցել, ինքդ ես ընկել, լավ ես արել, բա ո՞նց, դու ընկել ես, դու էլ ոտի կանգնի, որ մեծանաս… Հիշո՞ւմ ես:
Ես, իհարկե, հիշում եմ, բայց որ Դավիթ Բլեյանն է այսպես գրանցել ձայներն ու տեսիլքը, տպավորվել…
— Այսքա՜ն մեծացել ես, Դավիթ, այս ե՞րբ,- հուզվեցի…
— Հա, մեծացել եմ, հայրիկ: Ես մեծ եմ: Չգիտեի՞ր…

— Հայրիկը բարկացել է, Դավիթ, տե´ս…
— Չի բարկացել, չեմ տեսնում,- փակում է աչքերը:
— Բարկացե՞լ ես, հայրիկ…
— Այո,- իբր թե խոժոռվում եմ ես…
— Ինչո՞ւ է բարկացել, Դավիթ, հարց տուր քեզ, պատասխանի…
Լռում է.
— Չեմ պատասխանի, գիտեմ, բայց չեմ ասի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում

Պարտեզը, սեբաստացիներ ու ոչ միայն, օրագրի ընթերցող-չընթերցող, խնամված միջավայր է, կրթական պարտեզը՝ մասնագիտացված՝ կրթական միջավայր՝ խնամքի իր տեխնոլոգիայով, գործիքներով… Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգին վատ են խնամում ձմեռային կոչվող շրջանում, բայց

Անվստահության մութը խիզախորեն ցրելու տարի…

Դավիթ Բլեյանն այս օրերին ամենաշատը տպավորված է Գրիգոր Խաչատրյանի բերած մեծ «Կինդեր Սյուրպրիզ» ձվիկներով… Նրբանկատ՝ ոչ այն է մարդ, ոչ այն է, առավել ևս, նկարիչ, Գրիգոր Խաչատրյանն իր ընտրության մեջ չի վրիպել…

Ուրիշի համար ոչինչ չենք անելու… Մեր կյանքն ենք ապրում…

Դավիթ Բլեյանն ինչ համով-լավ ուտելու բան տեսնում է տանը, ուրախանում է. — Ուզում եմ տանեմ ընկերներիս հետ ուտեմ… Ու տանում է՝ սալոր, խնձոր, ձմերուկ, դեղձ… շոկոլադ… — Քիչ ա, մա՛մ,-