Իմ սիրած ծեսն իմ նախաձեռնությամբ երեկ ժամը 10.45 սկսվեց ու 10.50 ավարտվեց Միջին դպրոցի 9-րդ դասարանում, երբ Նունե Մովսիսյանի պարապմունքն էր. իմ ներկայացմամբ՝ ծեսին մասնակիցներս սրտանց ծափահարեցինք Ալբերտ Մինասյանին իր նախաձեռնողական-նախագծային գործունեության համար: Ալբերտն իր պատանեկան շիտակությամբ անակնալի էր եկել, ոգևորված էր… Իմ կոչը մեր շրջանավարտ դասարանում պարարտ հող ունի՝ յուրաքանչյուրը կարող է ու թող ջանքեր գործադրի՝ այսպիսի կրթական ծեսի առիթ դառնալու. եթե կարող է, ինչո՞ւ զրկի իրեն ու մեզ այսպիսի բուռն, հավաքական ոգևորվածությունից… Ինձ մանկավարժությունն այսպես է ներկայանում որպես արդյունք՝ լսելի (ծափեր) և տեսանելի (ակնհայտ), երբ խոսքեր չկան: Այդ ծափերի ձայնն իմ ականջում՝ դեպի Գագիկ Գինոսյան՝ կենտրոնական «Տիգրան Հայրապետյան» ընթերցարան ճանապարհին հանդիպեցի Նոր դպրոցի 2-4 տարեկաններին՝ իրենց նախաձեռնող դաստիարակներ Աննա Հայրոյանի, Նելի Արղությանի, ծնողների, մարմնամարզիկների հետ, մարմնամարզական հագուկապով՝ մարմնամարզական մեծ դահլիճում՝ որպես աշխարհում, ինչպես օրեր առաջ Դավիթ Բլեյանն աստղացուցարանում՝ տիեզերքում: Այո, այո, սա տիեզերք է: Րոպեներ հետո ոգևորվածության ցունամիի ալիքներով ես կողողեմ ընթերցասրահը. ի՞նչը կարող է ավելին լինել, կամ ի՞նչ բառեր են պահանջում այս տեսարանին՝ «Կարին» ազգագրական համույթ ստեղծած ու հայոց պարը հանրակրթական ծրագրի միջոցով հայոց տղոցը վերդարձնող մշակութաբան գործիչը՝ իրենով համակված, անհամբեր, նրան իրենց կուռքը դարձրած 11-րդ, 12-րդ դասարանցիների, ուսուցիչների մեծ խմբի հետ… Սրա արդյունքում Մարմարյա սրահը ժամից ավելի գործեց որպես պարատուն՝ Գագիկ Գինոսյանի հետ:
Գարունը վճռական մոտենում է, որքան էլ որ թվում է՝ ձմեռն այդպես էլ Արարատյան դաշտ, Երևան, Բանգլադեշ չեկավ… Բայց Միջին դպրոցի մարտի 6-ի ուրբաթ-համերգի գլխագիր է ընտրված «Դռները բացեք, գարուն է գալիս»-ը… Մենք տենդագին պատրաստում ենք մեր գյուղտեխնիկան, գործիքները, հստակեցնում բակային-պարտեզապուրակային աշխատանքների ծավալը. եկեք չսպասենք մարտի 6-ի համերգին, դռները, դեպի բակ-պարտեզ, բացենք, շեմը մաքրենք, եկեք ասենք՝ գարուն, բարով ես եկել:
Ուրախ լուր ունեմ Դավթի անունից ձեզ հայտնելու. Ուտիս տատիկն ու Ակլատիս պապիկը որոշել են ընկեր Կարինե-Մելինեի հետ մեզ այցելել… ու մնալ մինչև ամառ՝ հունիսի 1-ը: Օգնել Դավթին՝ իր ընկերների հետ բնակարանի պատշգամբը, դպրոցի բակն իսկական պարտեզի վերածելու աշխատանքներում… Դավիթն արդեն ցնցուղ է ուզել նոր, փոցխ, տնկիներ, սածիլներ… Առանց այսպիսի աջակցության Դավթի ու իր ընկերների համար դժվար կլինի մասնակցել մարտ ամսվա տեխնոլոգիական հանրակրթական ստուգատեսին… Հունիսի 1-ին էլ, մեկ էլ տեսար… ո՞վ այցելի մեզ… Առաջ չընկնենք: Գարունը նոր-նոր, բայց եկել է: Բարի՛ գարուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ այդ սիրտը քեզ չի տված, որ դու մաշես ամեն օր…

Այնտեղ պիտի ապրի Աստված, Ոչ թե ցավեր նորանոր։ Յուրա Գանջալյանն անթաքույց (ի՞նչ բառ է. որոնում օրագրում՝ ես այն առաջին անգամ չե՞մ գործածում) ոգևորված է «Ֆինանսական գրագիտությունը՝ անգլերեն» միջազգային նախագծով, նրա հաջող

Տոնի ընթացքն է, որ պիտի մեզ տոն բերի…

Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում (Մեդիակենտրոնի հոմանիշն է) մի քանի տարբեր առիթներով մեր խոսակցության կենտրոնում Մանուշակ Աբրահամյանն է՝ սեբաստացի չորրորդ ու վեցերորդ դասարանցի Արտյոմ և Գոհար Ստեփանյանների, մեկ ամսական Արփիի մայրիկը, ով ֆիզարձակուրդում

Ով քնած է, արթուն կացեք… Հետո չասեք, որ…

Մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ես աշխատում եմ. կենդանի գործեր ունեմ, որ սկսել եմ, ավարտել է պետք: Սեբաստացիներից ո՞վ կմիանա: Էս հեծանվաուղին, հեծանվաակումբը, հայրենագիտական կենտրոնը, մեր յոթ դպրոցների բակերը, քոլեջի նոր