Րոպեներ հետո Միքայել Ղազարյանի, Տաթև Համբարյանի, Սլավա Մուրադյանի հետ մեկնում եմ Արատես՝ աշխատանքի. կարևոր է տեղում որոշել մինչև սեպտեմբերի 7-ը՝ Արատեսի դպրական կետրոնի 2018-2019 ուստարվա օրացույցով հաստատված-հայտարարված շուրջտարյա ուսումնական շրջանի սկիզբը, նոր ուսումնական տարվա Արատեսի բնության դպրոցի անելիքները… Հետևո՞ւմ եք Էմանուել Ագջոյանի նախագծային ջոկատի աշխատանքներին մեդիայում։
Իմ օրը-ապրածը-եղած-չանցածն է՝ իր խմորով, որ պատմում եմ ամեն օր, անընդհատ, օրագիր որպես… Այս գրի խմորը…
Օրեր առաջ հերթական թղթերն ընկան ձեռքս 1989-ի, սկզբում Գևորգի հետ, հետո միացան Սուսանը, Մարիետը․․․ սկսեցինք թերթել։ Մեր պատմությունն է։ Ինչո՞ւ չենք թվայնացնում-մատչելի դարձնում յուրաքանչյուրին ու ամբողջը։ 1993-ի մի այլ թղթում՝ կրթության և գիտության նախարար երախտահիշատակ Վարդգես Գնունուն ուղղված, հանդիպեցի «Մանչուկ» գործարանի մասին մեր գրությանը… Իմ սեպտեմբերյան անելիքն է, իմ օրակարգում է «Մանչուկի»-ի վերականգնումը-վերագործարկումը՝ որպես տարատարիք սովորողների և ուսուցիչների կոոպերատիվ։ Գուցե մանկավարժական աշխատողի մուտքը կրթահամալիր պիտի լինի ոչ միայն ճամբարով, այլև այս կոոպերատիվով, նրա որևէ արտադրամասով․․․ Ի՞նչ են կարողանում արտադրել-կազմակերպել սեբաստացի ուսուցիչները սովորողների հետ, ինչպիսի՞ ծառայություններ մատուցել, ի՞նչ աշխատանքներ կատարել․․․ Հիմա կրթահամալիրն ունի հարմար տարածքներ, նախկինում նկուղային-պահեստային խորդանոցներն այսօր լուսավոր են, չոր, արտադրական․․․ Ինչպե՞ս կյանք հաղորդենք մեր կողմից վատ օգտագործվող գույքին՝ շարժական ու անշարժ։ Այո՛, իմ մտքերում արտադրությամբ ուսուցման խնդիրներն են բազում, որ ահա, Արատեսի ճանապարհին ինձ հանգիստ չեն տալիս․․․ Ի դեպ, Արատեսի հետ կապվող․․․ Կվերադառնամ, կխոսենք, սեպտեմբեր 7-9-ի արատեսյան հավաքը օրակարգ կբերենք։
Սեբաստացի նորեկները հաղթահարեցին Արագածի բարձունքը։ Լուսանկարները՝ Սամվել Թամազյանի։
Դավիթ Բլեյանն ինձ հարգում է, քանի որ բոլոր են հարգում…
— Մա՜մ, հասկանո՞ւմ ես, հայրիկը հանրաճանաչ է, դրա համար էլ ես իրեն հարգում ու լսում եմ,- երեկ՝ Օհանավանի հավաքից հետո, ուր հարազատների մի խմբով նշում էինք Աշոտ պապիկի թոռնիկ Վահանի ծնունդը, քնելուց առաջ մեկ ժամ տևող Բախ-Մոցարտի ունկնդրումից ու ամենօրյա ընթերցումից առաջ, այսպես հայտարարեց Դավիթն ու շարունակեց․
— Մա՜մ, իսկ քեզ սիրում եմ, դրա համար էլ ոչ թե պիտի լսեմ, այլ քո ծիծիկները պիտի ուտեմ․․․
Մեքենայի մեջ, ճանապարհին վերադարձի, Սոնա քույրիկի հետ քննարկում էին ծնվող քույրիկի անվան հարցը․․․ Դավթի ընտրությունը կանգնել է Աստղիկի վրա․
— Ասել եմ՝ Աստղիկ ու վե՛րջ։ Ե՛ս եմ որոշում։
Շրջանառվում է և Սաթենիկը՝ Սաթեն, Սաթ, Սաթիկ, Սաթինե…, բոլոր ձևափոխումներով հանդերձ։ Ես հո Դավիթը չե՞մ, որ քննարկում չհանդուրժեմ․ անունը պիտի սկսի ապրել, որ կպնի…
Վահանի ծննդյան օրը Օհանավանում։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1454